Object

Title: Կոմիտասը և հնագիտությունը

Journal or Publication Title:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք = Komitas museum-institute yearbook

Date of publication:

2017

Volume:

Բ

ISBN:

978–9939–9134–5–2

Additional Information:

Бобохян Арсен, Bobokhyan Arsen

Other title:

Комитас и археология ; Komitas and Archaeology

Contributor(s):

Պատ. խմբ.՝ Տաթևիկ Շախկուլյան

Abstract:

«Կոմիտասը և հնագիտությունը» հարցադրումը կարող է ունենալ մի քանի դիտանկյուն. 1. Կոմիտասի առերեսումը հնագիտությանը և հնագետներին, որոնք կամ որոնց գործերը կարող էին ինչ–որ կերպ ազդեցություն թողնել Վարդապետի վրա, 2. Կոմիտասի գիտական աշխարհայացքի և աշխատանքային մեթոդի պատմական/հնագիտական տարրերը, դրանց մեկնությունն իր և հետազոտողների կողմից, 3. Կոմիտասի գրառած նյութի արխայիկ խորհրդաբանությունը, որի առանձին հատկանիշները կամ համատեքստը կարող են մեկնվել ու մասամբ նաև թվագրվել հնագիտական սկզբնաղբյուրի միջոցով, 4. «Կոմիտասի հնագիտությունը», այսինքն՝ նրա անձի «պեղումները», այն է՝ խորքային վերլուծությունը («մտքի հնագիտության» /l’archéologie du savoir/ տեսանկյունից): Այս աշխատանքն անդրադառնում է Կոմիտասին առաջին հարցադրման տեսանկյունից՝ ներկայացնելով նրա կենսագրության այն դրվագները, որոնք կապ են ստեղծում հնագիտության հետ: Դրանք առանձին դեպքեր են, որոնք, սակայն, ցույց են տալիս, որ Կոմիտասը որոշակի հակվածություն է ունեցել հնությունների նկատմամբ: Մասնավորապես հայտնի է, որ նա Արագածի գագաթը բարձրանալիս լեռան լանջերին տեսել է ժայռապատկերներ, հաճախ եղել է Զվարթնոցում և Անիում, հանդիպել ժամանակի հայտնի հնագետներին: Կոմիտասը Անիի Մայր տաճարում կատարել է իր «Պատարագը»: Պահպանվել է նրա անձնական գրառումը Անիի Հյուրերի մատյանում: Այս և այլ դեպքերի հիման վրա փորձ է կատարվում ցույց տալու, որ հետաքրքրությունը հնությունների նկատմամբ կարող էր որոշակի հետք թողնել Կոմիտասի աշխարհայացքի ձևավորման վրա:
Постановка вопроса «Комитас и археология» может иметь несколько аспектов: 1. прямые контакты Комитаса с археологией и археологами, которые или работа которых могли как–то повлиять на него, 2. исторические/археологические элементы научного мировоззрения и метода работы Комитаса, их интерпретация им и его исследователями, 3. архаический символизм материалов, записанных Комитасом, отдельные признаки или общий контекст которого может толковаться, а также частично датироваться с помощью археологического источника, 4. «Археология Комитаса», то есть «раскопки» или глубинный анализ его личности (в контексте «археологии мысли» /l’archéologie du savoir/). Данная работа представляет Комитаса с точки зрения первого вопроса, обращаясь к тем отрывкам из его биографии, которые связывают его с археологией. Это отдельные случаи, которые, однако, показывают, что Комитас имел определенное влечение к древностям. В частности известно, что поднимаясь на вершину Арагаца Комитас видел наскальные изображения на склонах горы, он часто бывал в Звартноце и в Ани, встречался с знаменитыми археологами того времени. В Кафедральном Соборе Ани Комитас исполнил свою «Литургию», обработанную им. В Журнале гостей Ани сохранилась его личная запись. На основе этих и других данных делается попытка показать, что интерес к древностям мог оставить определенный след на формирование мировоззрения Комитаса.
The question “Komitas and archaeology” may reflect several aspects: 1. The interactions of Komitas with archaeology and archaeologists, who could have had influenced him; 2. The historical/archaeological elements of the scientific world outlook and working methods of Komitas, the interpretation of the latter by him and by the scholars who conducted research on him; 3. The archaic symbolism of the materials transcribed by Komitas, the separate features or the common context of which can be interpreted and partially even dated by means of archaeological sources; and 4. The “Archaeology of Komitas”, which is “the excavation” or profound analysis of his person (in the context of “archaeology of knowledge”/l’archéologie du savoir/). This work reflects upon Komitas from the point of view of the first question, by introducing all those fragments from his biography that create a connection with archaeology. They are all separate occasions, which, however, show that Komitas had an interest in antiquities. Particularly, it is known that, while walking up towards the peak of Aragats, Komitas saw petroglyphs on the slopes of the mountain. He was a frequent visitor to Zvartnots and Ani and often met with renowned archaeologists of the time. In the Cathedral of Ani Komitas held his Liturgy (Arm. Patarag). His personal inscription is preserved in the guest–book of Ani. On the bases of these and other events an attempt has been made to demonstrate that the interest towards antiquities could have left certain traces on the formation of Komitas’s world outlook.


Table of contents:

ԳԼՈՒԽ Ա. Կոմիտասը և իր ժամանակը
CHAPTER I: Komitas and his time period

Place of publishing:

Երևան

Publisher:

Կոմիտասի թանգարան-ին-տ. հրատ.

Format:

pdf

Extent:

էջ 24-53

Other physical description:

նկ․

Identifier:

oai:arar.sci.am:270739

General note:

Սույն հատորն անդրադառնում է Կոմիտասին, նրա գործունեությանը, գիտական և ստեղծագործական ժառանգությանը, նրա ժամանակակիցներին։ Նկատի ունենալով Կոմիտասի գիտական հետաքրքրությունները` ժողովածուն ներկայացնում է նաև հայ երաժշտական ֆոլկլորագիտությանն ու միջնադարագիտությանն առնչվող հարցեր։ Հասցեագրված է երաժշտագետներին, արվեստաբաններին, մշակութաբաններին, միջնադարագետներին, ֆոլկլորագետներին և հայ երաժշտությամբ հետաքրքրվողներին։

Object collections:

Last modified:

Dec 24, 2021

In our library since:

Jun 7, 2021

Number of object content hits:

43

All available object's versions:

https://arar.sci.am/publication/294990

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information