Nicknames of the Kars-Shirak Region and Their Characteristics
Նախաբան․ Սույն ուսումնասիրությունը նվիրված է կոնկրետ տարածքային ընդգրկում ունեցող մականուններին։ Ուսումնասիրության մեջ փորձ է արվել կարս-շիրակյան մականունները ստորաբաժանել ըստ հիմնական տարատեսակների՝ ելնելով դրանց իմաստաբանական ուղղվածությունից, ինչպես նաև հիմնական բնութագրիչներից։ Դիտարկման առանձին խնդիր են դարձել մականունների առաջացման պատճառահետևանքային պայմանները, ինչպես նաև կառուցվածքային տիրապետող սխեման։ Մեթոդներ և նյութեր․ Ուսումնասիրությունը կատարվել է ՀՀ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտի արխիվում պահվող (անտիպ) Կարս-Շիրակի տարածաշրջանը ներկայացնող մականունների հիման վրա։ Հետազոտության ժամանակ ուշադրության են առնվել հայ և ռուսական լեզվաբանական, ազգագագրական և բանագիտական ուսումնասիրությունների արդյունքները։ Ուսումնասիրության ընթացքում կիրառվել են պատմահամեմատական և մասամբ պատմաաշխարհագրական մեթոդներ։Վերլուծություն․ Կարս-շիրակյան տարածաշրջանի բանավոր ավանդույթի ինքնատիպ դրսևորումներից մեկը մականունն է, որը հասարակության անդամների անձնանվանական բանաձևերին զուգահեռ ակտիվ կերպով ստեղծվել և շրջանառվել է։ Ի տարբերություն անձնանունների, որոնք ուսումնասիրվող տարածաշրջանում վերջին երկուհարյուրամյակի ընթացքում հիմնականում հանդես են եկել եռաբաղադրիչ բանաձևային կազմով (անուն, հայրանուն, ազգանուն), մականուններն անհատի ինքնությունը բացահայտող լրացուցիչ բանաձևի դեր են ունեցել։ Արդյունքներ․ Մականունների քննությունը ցույց է տալիս կարս-շիրակյան տարածաշրջանի հասարակության սոցիալական վիճակը, սովորությունները, փոխհարաբերությունները, պատմական գլոբալ փոփոխությունները 19-րդ դարավերջում և 20-րդ դարում։ Ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս, որ մականունները կազմել են կարս-շիրակյան տարածաշրջանի և հատկապես Ալեքսանդրապոլ-Գյումրի-Լենինական քաղաքի ազգաբնակչության կյանքի ու կենցաղի անբաժան մասը՝ անփոխարինելի հմայք հաղորդելով անհատի անձնանվանմանը՝ այն լրացնելով ինքնատիպ փաստերով և նրբերանգներով։
Introduction: This study is devoted to nicknames having a specific territorial coverage. The study attempts to subdivide the Kars-Shirak nicknames according to their main varieties, based on their semantic orientation as well as their fundamental characteristics. A separate issue of consideration became the causal conditions of nickname formation, as well as the dominant structural pattern. Methods and materials: The study is based on nicknames representing the Kars-Shirak region, stored in the archive of the Institute of Archaeology and Ethnography NAS RA (unpublished). During the research, the results of Armenian and Russian linguistic, ethnographic, and folkloric studies were taken into account. The study employed historical-comparative and partially historical-geographical methods. Analysis: One of the distinctive manifestations of the oral tradition of the Kars-Shirak region is the nickname, which was actively created and circulated parallel to the personal naming formulas of community members. Unlike personal names, which in the studied region over the past two centuries have mainly appeared in three-component formulaic composition (first name, patronymic, surname), nicknames have played the role of an additional (surplus) formula revealing an individual's identity. Results: The examination of nicknames reveals the social status, customs, relationships, and historical global changes of Kars-Shirak region society in the late 19th and 20th centuries. The study also shows that nicknames constituted an integral part of the life and everyday existence of the population of the Kars-Shirak region and especially the city of Alexandropol-Gyumri-Leninakan, imparting irreplaceable charm to individual naming by supplementing it with distinctive facts and nuances.
oai:arar.sci.am:424658
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Dec 8, 2025
Dec 7, 2025
1
https://arar.sci.am/publication/457679
| Հրատարակութեան անունը | Թուական |
|---|---|
| Խեմչյան, Էսթեր Հ., Կարս-շիրակյան տարածաշրջանի մականունները և դրանց բնութագրիչները | Dec 8, 2025 |
Պետրոսյան, Սարգիս Գ.
Հարությունյան, Հասմիկ Հ. Մատիկյան, Հասմիկ Հ.
Սահակյան, Կարինե Ա․ Հովհաննիսյան, Ռոզա Պ․
Հարությունյան, Հասմիկ Հ. Մատիկյան, Հասմիկ Հ.