Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах
www.artsakhlib.am
Petrosyan Meline, Петросян Мелине
Детские сказки Арцаха ; Children Folktales of Artsakh
Հոդվածի նպատակն է ուսումնասիրել և քննության ենթարկել ռուս բանագիտական տարածքում եղած տեսակետներն ու դրանց հիման վրա սահմանազատել հայ բանագիտական տիրույթի մաս կազմող՝ Արցախի մանկական հեքիաթները։ Հոդվածի նպատակին հասնելու համար առաջադրվել են հետևյալ խնդիրները՝ տալ դրանց բովանդակային ու կառուցվածքային առանձնահատկությունները, փորձել հստակեցնել մանկական հեքիաթների սահմանները՝ կենդանապատում հեքիաթները ընդունելով որպես մանկական բանահյուսության մաս։ Արցախյան կենդանապատում հեքիաթների տեսակային բաժանումը կատարել ենք ըստ երեխաների տարիքային առանձնահատկությունների՝ խմբավորելով առավել հասուն՝ 12 - 16 տարեկան ավագ խումբ և 6 – 11 տարեկան միջին տարիքային խումբ։ Ուսումնասիրությունն իրականացվել է վերլուծական, զուգադրական, համեմատական մեթոդներով։ Հետազոտության ընթացքում պարզ է դարձել այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհում ինչպես բանահյուսական մյուս նմուշները, հեքիաթը ևս դադարել է լայնորեն կենցաղավարելուց, սակայն համացանցում, հեռուստատեսությամբ, ինչպես նաև ձայնային գրքերի միջոցով որոշ վերամշակումներ շարունակում են տարածում ունենալ։ Ինչը դրականորեն է անդրադառնում ոչ միայն երեխաների վարքային դրսևորումներին, այլև աշխարհայացքի ճիշտ զարգացմանը, ազատ ու անկաշկանդ ինքնաարտահայտմանը։ Կենդանապատում հեքիաթները երեխաների կյանքի այն կարևորագույն բաղադրիչներից են, որոնց գործածությունը հստակորեն ձևավորում է առողջ հասարակություն ունենալու նպատակ։ Այսպիսով՝ Արցախի կենդանական հեքիաթների ուսումնասիրությունը առանձնակի կարևորություն է ստանում ոչ միայն մշակութային ինքնության պահպանման, այլև ազգային ինքնագիտակցության ձևավորման տեսանկյունից՝ հատկապես սերունդների միջև արժեքային կապի ամրապնդման գործընթացում։
Երևան
oai:arar.sci.am:424519
Dec 5, 2025
Dec 5, 2025
1
https://arar.sci.am/publication/457641
| Edition name | Date |
|---|---|
| Պետրոսյան, Մելինե, Արցախի մանկական հեքիաթները | Dec 5, 2025 |
Աթայան, Անահիտ Գլխավոր խմբ.՝ Վալերի Ավանեսյան
Պետրոսյան, Մելինե Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) Պ․ Ավետիսյան (2017-2024) Ա․ Բոբոխյան (2025-)
Մատիկյան, Հասմիկ
Մկրտումյան, Լիլիթ Խմբ.՝ Առաքել Առաքելյան (1944-1948) Լևոն Կիսիբեկյան (1948-1950) Աշոտ Աբրահամյան (1950-1955) Առաքել Առաքելյան (1955-1956) Արթուն Հատիտյան (1956-1982) Պարգեւ Շահբազյան (1983-1984) Երվանդ Մելքոնյան (1985-1993) Տ. Ասողիկ եպս. Արիստակեսյան (1994-1996) Տ. Բագրատ աբղ. Գալստյան (1996-1998) Մարիամ Վարդանյան (պաշտոնակատար) (1998-1999) Տ. Արշակ աբղ. Խաչատրյան (պաշտոնակատար) (1999) Անդրանիկ Զեյթունյան (2000-2001) Վարդան Դևրիկյան (2002-2009) Արշակ Մադոյեան (2009-2015) Արսէն Բոբոխեան (2015-2017) Տ. Անդրէաս աբղ. Եզեկեան (պաշտոնակատար) (2017-2018) Գէորգ Մադոյեան (2018-)