Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2025

Volume:

2 (25)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Petrosyan Meline, Петросян Мелине

Title:

Արցախի մանկական հեքիաթները

Other title:

Детские сказки Арцаха ; Children Folktales of Artsakh

Creator:

Պետրոսյան, Մելինե

Subject:

Բանահյուսություն ; Ազգագրություն

Uncontrolled Keywords:

Արցախ ; մանկական հեքիաթ ; մանկական լսարան ; կենդանապատում հեքիաթ ; բանահյուսություն ; բանագետ ; հեքիաթ

Coverage:

185-195

Abstract:

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել և քննության ենթարկել ռուս բանագիտական տարածքում եղած տեսակետներն ու դրանց հիման վրա սահմանազատել հայ բանագիտական տիրույթի մաս կազմող՝ Արցախի մանկական հեքիաթները։ Հոդվածի նպատակին հասնելու համար առաջադրվել են հետևյալ խնդիրները՝ տալ դրանց բովանդակային ու կառուցվածքային առանձնահատկությունները, փորձել հստակեցնել մանկական հեքիաթների սահմանները՝ կենդանապատում հեքիաթները ընդունելով որպես մանկական բանահյուսության մաս։ Արցախյան կենդանապատում հեքիաթների տեսակային բաժանումը կատարել ենք ըստ երեխաների տարիքային առանձնահատկությունների՝ խմբավորելով առավել հասուն՝ 12 - 16 տարեկան ավագ խումբ և 6 – 11 տարեկան միջին տարիքային խումբ։ Ուսումնասիրությունն իրականացվել է վերլուծական, զուգադրական, համեմատական մեթոդներով։ Հետազոտության ընթացքում պարզ է դարձել այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհում ինչպես բանահյուսական մյուս նմուշները, հեքիաթը ևս դադարել է լայնորեն կենցաղավարելուց, սակայն համացանցում, հեռուստատեսությամբ, ինչպես նաև ձայնային գրքերի միջոցով որոշ վերամշակումներ շարունակում են տարածում ունենալ։ Ինչը դրականորեն է անդրադառնում ոչ միայն երեխաների վարքային դրսևորումներին, այլև աշխարհայացքի ճիշտ զարգացմանը, ազատ ու անկաշկանդ ինքնաարտահայտմանը։ Կենդանապատում հեքիաթները երեխաների կյանքի այն կարևորագույն բաղադրիչներից են, որոնց գործածությունը հստակորեն ձևավորում է առողջ հասարակություն ունենալու նպատակ։ Այսպիսով՝ Արցախի կենդանական հեքիաթների ուսումնասիրությունը առանձնակի կարևորություն է ստանում ոչ միայն մշակութային ինքնության պահպանման, այլև ազգային ինքնագիտակցության ձևավորման տեսանկյունից՝ հատկապես սերունդների միջև արժեքային կապի ամրապնդման գործընթացում։

Place of publishing:

Երևան

Publisher:

«Արցախ» հրատ.

Type:

Ամսագիր

Format:

pdf