Նիւթ

Վերնագիր: Հակաճգնաժամային կառավարման միջոցառումների միջազգային և հայաստանյան փորձը կորոնավիրուսային համավարակի պայմաններում

Հրապարակման մանրամասներ:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Հրապարակման ամսաթիւ:

2018-

Հատոր:

2023

Համար:

2 (17)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Պաշտոնական URL:

www.artsakhlib.am

Լրացուցիչ տեղեկութիւն:

Baghdasaryan Firdus, Gasparyan Anahit, Багдасарян Фирдус, Гаспарян Анаит

Այլ վերնագիր:

Международный и армянский опыт антикризисных мероприятий по управлению в условиях коронавирусной пандемии ; International and Armenian Experience of Anti-Crisis Management Measures in the Conditions of the Coronavirus Pandemic

Ամփոփում:

Հոդվածի նպատակն է նկարագրել հակաճգնաժամային կառավարման ֆինանսական գործիքների կիրառությունը և դրանց արդյունավետությունը ճգնաժամային իրավիճակների հաղթահարման գործում միջազգային և հայաստանյան փորձի հիման վրա։ Նպատակից բխում են հետևյալ խնդիրները՝ վերլուծել հակաժգնաժամային կառավարման միջազգային փորձը, առանձնահատկությունները, ներկայիս միտումները, ուսումնասիրել և գնահատել հայաստանյան փորձը։ Մանրամասն անդրադարձ է կատարվել կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ճգնաժամային իրադրությանը և՛ միջազգային փորձի տեսանկյունից, և՛ Հայաստանի Հանրապետության օրինակով՝ կարևորելով որդեգրված լուծման մեխանիզմները ինչպես ֆինանսատնտեսական, այնպես էլ սոցիալական հարաբերությունների համատեքստում։ Հետազոտության ընթացքում կիրառվել են ընդհանուր գիտական (համադրում, վերլուծում և ստուգում՝ հետևելով մակրոտնտեսական ցուցանիշների դինամիկային և միտումներին), ինչպես նաև հատուկ գիտական (համեմատական-վերլուծական) մեթոդներ։ Հոդվածում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կորոնավիրուսային համավարակը հաղթահարելու համար կառավարությունները, տարբեր գործիքակազմերի կիրառմամբ, փորձել են արձագանքել ճգնաժամին և վերահսկել այն՝ չնայած ահռելի մասշտաբներին և տարածման բարձր տեմպերին։ Որոշ կառավարություններ կենտրոնացել են ֆինանսական օժանդակության անհատույց ձևերի վրա, մյուսները՝ փոխհատուցվող: Աշխարհի ֆինանսական շուկաների նման ներքին շուկաներում արձագանքը չափազանց արագ և բուռն է եղել։ Համաշխարհային տնտեսության անկման համատեքստում արտաքին հատվածի բացասական զարգացումները զգալի ռիսկեր են առաջացրել ՀՀ ներքին մակրոտնտեսական միջավայրի համար, որն էլ, իր հերթին, առաջացրել է դրական սպասումների նկատմամբ անորոշության բարձր մակարդակ։ ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի վարած քաղաքականության շնորհիվ բանկային համակարգը կարողացել է պահպանել տնտեսության վարկավորման անընդհատությունը և սահունությունը։
The purpose of the article is to describe the use of financial instruments of anti-crisis management and their effectiveness in overcoming crisis situations based on international and Armenian experience. The objectives are as follows: to analyze the international experience of anti-crisis management, characteristics, current trends, study and evaluate the Armenian experience. Crisis management is particularly important in the context of public institutions due to the potentially overwhelming consequences (impact) of systemic crises on society as a whole. The research used general (synthesis, verification and tracking of dynamics and trends of macroeconomic indicators) and special (comparative analysis) scientific methods. As a result of the research carried out in the article, it was found that to overcome the coronavirus pandemic, governments have tried to respond to the crisis and control it uses various tools, despite the enormous scale and high rate of spread. Some governments have focused on gratuitous forms of financial assistance, others on reimbursable ones. Like the financial markets of the world, the reaction in the domestic markets has been extremely fast and violent. In the context of the decline of the global economy, the negative developments of the external sector have caused significant risks for the domestic macroeconomic environment of RA, which in turn has caused a high level of uncertainty regarding positive expectations. Thanks to the policy of the RA government and the Central Bank, the banking system has been able to maintain the continuity and smoothness of lending to the economy.
Цель статьи ‒ описать использование финансовых инструментов антикризисного управления и их эффективность в преодолении кризисных ситуаций на основе международного опыта и опыта Армении Из поставленной цели вытекают следующие задачи: проанализировать международный опыт, особенности, современные тенденции антикризисного управления, изучить и оценить армянский опыт. Антикризисное управление особенно важно в контексте государственных институтов из-за потенциально подавляющих последствий (воздействия) системных кризисов на общество в целом. В ходе исследования использовались общие (синтез, проверка и отслеживание динамики и тенденций макроэкономических показателей) и специальные (сравнительный анализ) научные методы. В результате проведенных в статье исследований было установлено, что для преодоления пандемии коронавируса правительства пытались реагировать на кризис и контролировать его с помощью различных инструментов, несмотря на огромные масштабы и высокую скорость распространения вируса. Одни правительства сосредоточились на безвозмездных формах финансовой помощи, другие – на возмещаемых. Как и на финансовых рынках мира, реакция на внутренних рынках была чрезвычайно быстрой и бурной. В условиях спада мировой экономики негативные явления во внешнем секторе создали значительные риски для внутренней макроэкономической среды РА, что, в свою очередь, вызвало высокий уровень неопределенности в отношении позитивных ожиданий. Благодаря политике правительства РА и Центрального банка банковская система смогла сохранить непрерывность и бесперебойность кредитования экономики.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ԱԵԳՄՄ հրատ. ; «ԱՐՑԱԽ» հրատ.

Ձեւաչափ:

pdf

Չափեր:

էջ 168-182

Նոյնացուցիչ:

oai:arar.sci.am:362695

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Sep 8, 2023

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

Sep 8, 2023

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

46

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/392070

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն