Հեգերէն բաժանեալ ի պէտս մանկանց
Վիեննա
oai:arar.sci.am:359477
ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ ՍԱՂՄՈՍ / ա[ռաջին]. Կանոն. / Հեգերէն բաժանեալ ΄ի պէտս / մանկանց : / Տպագրե[ա]լ յամի Տ[եառ]ն 1815 / ΄Ի ՎԵՆՆԱ / ΄Ի Տպարանի Հարց Մխիթարեանց : / ; Ութածալ, մամուլանիշերը՝ լատինատառ և արաբական թվանշաններով: Բնագիրը բոլորգիր, օգտագործված է նաև նոտրգիր: Վերնագրերը՝ հոծ երկաթագիր: Բնագրում գլխագրեր, մանր վերջազարդեր, 1 փորագիր պատկեր՝ զարդափակ շրջանակով և չափածո հատվածով: Շապիկը և տիտղոսաթերթը՝ զարդափակ, վրան՝ փորագիր պատկերներ: Շապիկին վերնագիրը. «Հեգերէն բաժանեալ ΄ի պէտս մանկանց»: «Հայ գիրքը 1801-1850 թթ.» մատենագիտության մեջ (Երևան, 1967, էջ 232) գիրքը նկարագրված է աստղանիշով՝ ըստ մատենագիտական աղբյուրների: Այս տպագրության մասին հիշատակություն կա Վիեննային Մխիթարյան միաբանության գրացուցակում (տե՛ս Ընդհանուր գրացուցակ Մխիթարեան գրավաճառանոցի ի Թրիեստ, ի Վիեննա և ի Պլովդիւ (Ֆիլիպէ), Վիեննա, 1936, էջ 63), նաև Ա. Ղազիկյանի կազմած մատենագիտության մեջ (տե՛ս Ա. Ղազիկեան, Հայկական նոր մատենագիտութիւն եւ հանրագիտարան հայ կեանքի, հտ. 1, Վենետիկ, 1909, էջ 1546): Սակայն երկու դեպքում նշված են միայն գրքի ելից տվյալները՝ առանց լրացուցիչ ծանոթագրությունների:Գրքի մատենագիտական նկարագրությունը ամբողջացվել է Վիեննայի Մխիթարյան մենաստանի վանահայր և գործակալ Հայր Նարեկ-Գէորգ վրդ. Տատուրեանի շնորհիվ, ով ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանին ուղարկեց գրքի թվային տարբերակը:
Վիեննայի Մխիթարեան Մենաստանի գրադարան
Jul 14, 2023
May 22, 2023
49
https://arar.sci.am/publication/388617
Հրատարակության անուն | Ամսաթիվ |
---|---|
Սաղմոս Ա կանոն | Jul 14, 2023 |
Առաքելյան, Կարինե Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) Պ․ Ավետիսյան (2017-)
Համբարյան, Շուշանիկ Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) Պ․ Ավետիսյան (2017-)