Վենետիկ
oai:arar.sci.am:368691
Ութածալ, մամուլանիշերը` լատինատառ և արաբական թվանշաններով։ Բնագիրը՝ 12 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև 6 կետաչափի բոլորգիր: Բնագրում՝ 1 խորանազարդ, գլխազարդեր, վերջազարդեր, լուսանցազարդեր, զարդագրեր, գլխագրեր, 5 փորագիր պատկեր։ Էջակալությունը՝ արաբական թվանշաններով և հայատառ:Հիշատակարան ունի: ; Թվայնացված օրինակի շապիկին հաջորդող էջին՝ գրքի նվիրատուի անունը փաստող ձեռագիր մակագրություն. «Գրքատան Մխիթարեան միաբանութեան մերոյ՝ որ ՛ի Վիեննա՝ պարգև ՛ի Ֆռանչէսքօ Հաջէլմայէռէ»: Ցավոք, նշված չէ ամսաթիվը, որից պարզ կլիներ, թե երբ են գիրքը նվիրել միաբանությանը: Տիտղոսաթերթին՝ մատիտով ձեռագիր նշում. «Վենետիկ, 1660»: «Հայ գիրքը 1512-1800 թվականներին» (Երևան, 1988, էջ 35-36) մատենագիտության մեջ գրքի նկարագրությունն արվել է 10 լուսապատճեն էջի և աշխարհի տարբեր գրադարաններում պահվող սակավ օրինակների հիման վրա ու նշվել է, որ գրքում առկա է 6 փորագիր պատկեր, սակայն մեզ հասանելի թվային օրինակում կա 5 փորագիր պատկեր՝ տիտղոսաթերթի դարձերեսին, 348, 355, 359, 365։ ; Գ․ Զարբհանալյանի «Պատմութիւն հայկական տպագրութեան» գրքում (Վենետիկ, 1895, էջ 95) տպագրության տարեթիվը սխալմամբ նշվել է 1666: Գ. Լևոնյանը կրկնել է նույն սխալը (Հայ գիրքը և տպագրության արվեստը, Երևան, 1958, էջ 123): Սույն տպագրությունը բացակայում է հայաստանյան գրադարաններում:
Jan 26, 2024
Jan 25, 2024
71
https://arar.sci.am/publication/398455
Edition name | Date |
---|---|
Սաղմոսարան | Jan 26, 2024 |