Publication Details:

ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ՝ ԳԻՐՔ ԵՒ ՍԱՂՄՈՍՔ / ԴԱՒԹԻ / Որ և Սաղմոսարան կոչի։ / Տպագրե[ա]լ եղև ՛ի Հայր[ա]պետու[թ]ե[ան]ն / Հայոց։ Տէր փիլիպոսի Սրբա-/զան կաթուղիկոսի։ / Հրամանաւ և կամօք. Երջանիկ / Խաչատուր վ[ար]դ[ա]պ[ե]տին կես[ա]րացոյ։ / Ձեռ[ա]մբ և Հոգ[ա]ցողու[թեամ]բ Նուաստ / Յովհաննէս վ[ար]դ[ա]պ[ե]տի Ջուղացոյ / Յիւրում Տպարանի, զոր կայա-/ցոց յԻտալիա։ / Ի վայել[ո]ւչ․ Քաղաքն և ՛ի նավահան/գիստն ՛ի Լիվոռնոյ։ ՛ի թ[ուին] ռղգ․ / Յօժարութ[եամ]բ Վերակացուաց։ /

Title:

Սաղմոսարան

Subject:

Թվային հայրենադարձություն ; Սաղմոսարան ; Աստվածաշունչ ; Հայ հնատիպ գիրք

Place of publishing:

Լիվոռնո

Publisher:

Տպագր․ և տպ․ Հովհաննես Ջուղայեցու

Date of publication:

1644

Type:

Գիրք

Format:

pdf

Extent:

4 չհ., ԻԴ, Դ, 3 չհ. թերթ (=395) էջ

Other physical description:

Շարվածքը՝ 7,5x4,7 սմ

Language:

հայերէն (գրաբար)

General note:

Ութածալ, մամուլանիշերը հայատառ։ Բնագիրը 8 կետաչափի բոլորագրով: Բնագրում՝ թռչնագիր գլխագրեր, գլխազարդեր, լուսանցազարդեր, 1 փորագիր պակեր՝ Ա. թերթից առաջ: Տպագրությունը երկգույն՝ կարմիր և սև: Բնագրում Շապիկի դարձերեսին և վերջերեսին՝ ձեռագիր նշումներ: Տիտղոսաթերթի դարձերեսին և 374-րդ էջում՝ զարդանկար՝ սափորի պատկեր, վրան՝ նշում. «Շնորհօք ամենազօրին ա[ստծո]յ արտկայացաւ տիպք, տպագրուես[ցաւ] ձեռամբ Յովհաննէս վ[ար]դ[ա]պ[ե]տի Ջուղայեցւոյ ի թվ ՌՂԳ ի մայիսի ամսա իժ»: Հիշատակարան ունի: ; Թվայնացված օրինակի մի շարք զարդանախշեր և գլխատառեր մատիտով կարմրացրած են: ; Գ. Զարբհանալյանը (Հայկական մատենագիտութիւն, Վենետիկ, 1883, էջ 605-606) մանրամասն նկարագրել է սույն տպագրությունը՝ մեջբերելով անվանաթերթն ու հիշատակարանը: Ըստ այդ անվանաթերթի և հիշատակարանի՝ գիրքը տպագրվել է 1645 թ. մայիսի 10-ին, սակայն գրքի վերջում առկա մի տեղեկության հիմքի վրա նա նշել է, որ այն տպագրվել է 1644 թ. մայիսի 10-ին. «ի թվ. ՌՂԳ ի մայիսի ամսոյ ժ»։ «Պատմութիւն հայկական տպագրութեան» (Վենետիկ, 1895, 86-90) գրքում այն զետեղված է 1643 թ. ներքո: 1643 թ. տպագրություն են համարել նաև Լեոն և Թեոդիկը (Լէո, Հայկական տպագրութիւն, հտ. 1, էջ 222, Թէոդիկ, Տիպ ու տառ, Կ. Պոլիս, 1912, էջ 50, 161): ; «Հայ գիրքը 1512-1800 թվականներին» (Երևան, 1988, էջ 28-29) գրքի մատենագիտական նկարագրությունն արվել է 4 լուսապատճեն էջի և հավանաբար Ս. Ղազարի ու Վիեննայի Մխիթարյան միաբանությունների օրինակների ուսումնասիրության հիմքի վրա: Այն ֆիզիկապես բացակայում է հայաստանյան գրադարաններում:

Digitization:

Գիրքը թվայնացվել է ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի նախաձեռնած «Որդեգրիր գիրք» ծրագրի շրջանակում՝ պարոն Հայկ Գավալճեանի ֆինանսական աջակցությամբ և Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերի բարի կամեցողությամբ: