Լիվոռնո
Տպագր․ և տպ․ Հովհաննես Ջուղայեցու
4 չհ., ԻԴ, Դ, 3 չհ. թերթ (=395) էջ
oai:arar.sci.am:368516
Ութածալ, մամուլանիշերը հայատառ։ Բնագիրը 8 կետաչափի բոլորագրով: Բնագրում՝ թռչնագիր գլխագրեր, գլխազարդեր, լուսանցազարդեր, 1 փորագիր պակեր՝ Ա. թերթից առաջ: Տպագրությունը երկգույն՝ կարմիր և սև: Բնագրում Շապիկի դարձերեսին և վերջերեսին՝ ձեռագիր նշումներ: Տիտղոսաթերթի դարձերեսին և 374-րդ էջում՝ զարդանկար՝ սափորի պատկեր, վրան՝ նշում. «Շնորհօք ամենազօրին ա[ստծո]յ արտկայացաւ տիպք, տպագրուես[ցաւ] ձեռամբ Յովհաննէս վ[ար]դ[ա]պ[ե]տի Ջուղայեցւոյ ի թվ ՌՂԳ ի մայիսի ամսա իժ»: Հիշատակարան ունի: ; Թվայնացված օրինակի մի շարք զարդանախշեր և գլխատառեր մատիտով կարմրացրած են: ; Գ. Զարբհանալյանը (Հայկական մատենագիտութիւն, Վենետիկ, 1883, էջ 605-606) մանրամասն նկարագրել է սույն տպագրությունը՝ մեջբերելով անվանաթերթն ու հիշատակարանը: Ըստ այդ անվանաթերթի և հիշատակարանի՝ գիրքը տպագրվել է 1645 թ. մայիսի 10-ին, սակայն գրքի վերջում առկա մի տեղեկության հիմքի վրա նա նշել է, որ այն տպագրվել է 1644 թ. մայիսի 10-ին. «ի թվ. ՌՂԳ ի մայիսի ամսոյ ժ»։ «Պատմութիւն հայկական տպագրութեան» (Վենետիկ, 1895, 86-90) գրքում այն զետեղված է 1643 թ. ներքո: 1643 թ. տպագրություն են համարել նաև Լեոն և Թեոդիկը (Լէո, Հայկական տպագրութիւն, հտ. 1, էջ 222, Թէոդիկ, Տիպ ու տառ, Կ. Պոլիս, 1912, էջ 50, 161): ; «Հայ գիրքը 1512-1800 թվականներին» (Երևան, 1988, էջ 28-29) գրքի մատենագիտական նկարագրությունն արվել է 4 լուսապատճեն էջի և հավանաբար Ս. Ղազարի ու Վիեննայի Մխիթարյան միաբանությունների օրինակների ուսումնասիրության հիմքի վրա: Այն ֆիզիկապես բացակայում է հայաստանյան գրադարաններում:
Jan 26, 2024
Jan 22, 2024
70
https://arar.sci.am/publication/398246
Edition name | Date |
---|---|
Սաղմոսարան | Jan 26, 2024 |