Object

Title: Օրգանահանքային պարարտանյութերի ազդեցության ագրոկենսաբանական գնահատումն ըստ տաքդեղի վեգետացիոն փորձի

Ստեղծողը:

Միքայելյան, Հ. Ա.

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Հրապարակման ամսաթիւ:

2020

Հատոր:

3/71

ISSN:

2579-2822

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Микаелян Р. А.

Այլ վերնագիր:

Агробиологическая оценка органо-минеральных удобрений по вегетационным опытам с перцем ; Agrobiological Evaluation of the Effect of Organo-Mineral Fertilizers via Pepper Vegetation Trials

Համատեղ հեղինակները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Աջակից(ներ):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Ծածկոյթ:

60-65

Ամփոփում:

2018-2019 թթ. տաքդեղի վեգետացիոն փորձի միջոցով ուսումնասիրվել է հանքային պարարտանյութերի, կիսափտած գոմաղբի, հատիկավորված թռչնաղբի, օրգանոմիքսի և «Բայկալ ԷՄ-1» կոմպոստի համարժեք չափաքանակների ազդեցությունը տաքդեղի Նուշ 55 սորտի բերքատվության, բույսերի վերգետնյա զանգվածի, հասունացած պտուղներում նիտրատների և չոր նյութերի վրա: Առավել բարձր ցուցանիշ է գրանցվել կիսափտած գոմաղբ կիրառելիս, առավել ցածր ցուցանիշ՝ օրգանոմիքսով պարարտացնելիս: Նիտրատների քանակությունը ոչ մի տարբերակում չի գերազանցել ՍԹԽ-ի ցուցանիշը (200 մգ/կգ): Բանջարեղենի մշակությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին առաջարկվում է արտադրվող գոմաղբի հետ միասին կոմպոստացնել բուսական բոլոր թափոնները և լրիվ հասունացումից հետո օգտագործել դաշտերում (հումուսի պաշարները պահպանելու համար):
Путём вегетационных опытов с перцем в 2018-2019 гг. изучено воздействие эквивалентных доз минеральных удобрений, полуперепревшего навоза, гранулированного птичьего помёта, органомикса и компоста «Байкал ЭМ-1» на урожайность, наземную массу растений, содержание нитратов и сухих веществ в спелых плодах перца сорта «Нуш 55». Наивысший показатель зафиксирован при применении полуперепревшего навоза, а самый низкий показатель – при удобрении органомиксом. Ни в одном из вариантов содержание нитратов не превосходило показатель ПДК (200 мг/кг). Фермерским хозяйствам, занимающимся выращиванием овощных культур, предлагается накапливать в компосте, вместе с производимым навозом, все растительные отходы, и после полного дозревания применять на полях (для поддержания запасов гумуса).
Via the vegetation experiments conducted in 2018-2019 the effect of equal doses of mineral fertilizers, half rotten manure, granulated guano, organomix and “Baykal-EM-1” compost on the plant yield capacity, its aboveground mass, as well as on the content of nitrate and dry matters in the mature fruit of the pepper variety “Nush-55” was investigated. The highest index was recorded when applying manure, while the lowest index was observed when organomix was applied as a fertilizer. In none of the mentioned variants the amount of nitrates exceeded the index of MPC (maximum permissible concentration), which makes 200 mg/kg. Rural farms engaged in vegetable growing are recommended to compost all vegetable wastes with produced manure and to use them in the

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀԱԱՀ հիմնադրամ

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

oai:arar.sci.am:359169

Թուայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Jun 21, 2024

In our library since:

May 3, 2023

Number of object content hits:

26

All available object's versions:

https://arar.sci.am/publication/388316

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information