Նիւթ

Վերնագիր: Համատիրություն. պարտադրված կամավորություն

Հրապարակման մանրամասներ:

Լույս է տեսնում տարեկան 6 անգամ

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

«Ամբերդ» տեղեկագիր="Ambert" bulletin= "Амберт" бюллетень

Հրապարակման ամսաթիւ:

2022

Համար:

4 (17)

ISSN:

2579-2989

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Галстян Амазасп, Galstyan Hamazasp

Այլ վերնագիր:

Кондоминиум: принудительное добровольность ; Condominium: Forced Volunteering

Ամփոփում:

Համատիրությունները ստեղծվել են դեռևս 1996 թվականին, բայց դրանց լավ ու վատ կողմերի, առավելությունների ու թերությունների, ինչպես նաև հատկապես հենց այդ սկզբունքով, ձևաչափով ու արագությամբ գործելու նպատակահարմարության մասին խոսում են մինչ օրս։ Բազմաբնակարան շենքերի կառավարման խորհրդային մոդելը, որը մեր հանրապետության քաղաքներում ու մասնավորապես՝ Երևանում կիրառվել էր շուրջ 80 տարի (ներառյալ անկախության առաջին 5-7 տարիները), ավելի շատ ընդգրկում էր պետական սեփականության կառավարման բաղադրիչներ։ Հետևաբար՝ այդ մոդելի արդիականացման գործընթացում պետք է հաշվի առնվեին նորօրյա իրողությունները, մասնավորապես՝ այն հանգամանքը, որ բազմաբնակարան շենքերի պետական սեփականություն հանդիսացող բնակարանները 1990-ականների սկզբին անհատույց սեփականաշնորհվեցին դրանց փաստացի տնօրինողներին՝ բնակիչներին։ Ի՞նչ տվեց համատիրությունների ստեղծումը քաղաքային իշխանություններին՝ կառավարման և բնակֆոնդի պահպանման տեսանկյունից։ Ավելացա՞ն, արդյոք, հոգսերը, թե՞ համատիրությունների ինստիտուտը հնարավորինս իր ուսերին վերցրեց ծառայությունների մատուցման այն համակարգային գործունեության ծանրությունը, որ մինչ այդ ստանձնել էին քաղաքային ենթակայության բնակարանների շահագործման գրասենյակները (ԲՇԳ)։ Հոդվածում, Երևան քաղաքի օրինակով, փորձել ենք պարզել, թե համատիրությունների առկայությունն ու կենսագործունեությունը որքանով են թեթևացրել նախ՝ բազմաբնակարան շենքերի սեփականատերերի, ապա քաղաքային իշխանություն ների հոգսը՝ շենքերի կառավարման, պահպանման, սպասարկման և կենցաղային ծառայությունների մատուցման առումներով։
До сих пор не прекращаются разговоры о создании кондоминиумов с 1996 года, о хороших и плохих сторонах этого процесса, о преимуществах и недостатках, а так же о целесообразности и скорости применения этого принципа управления в многоквартирных домах городов РА. Советская модель управления многоквартирными домами, действовавшая в городах нашей республики и в Ереване около 80 лет, включая первые 5-7 лет независимости, имела больше составляющих принципа управления государственной собственностью. Поэтому модернизация этой старой модели должна была учитывать новые реалии, а также тот факт, что в начале 1990-х годов государственные квартиры в многоквартирных домах были бесплатно приватизированы жильцам этих же квартир. Что дало городским властям создание кондоминиумов с точки зрения управления и содержания жилищного фонда? Сможет ли институт образованный кондоминиумами, взять на себя бремя системного процесса, которым до сих пор занимались жилищно-эксплуатационные конторы при муниципалитете? В статье на примере города Еревана мы попытались выяснить, насколько наличие кондоминиумов и хозяйственной деятельности развеяли опасения собственников многоквартирных домов и городских властей в вопросах управления и содержания ЖКХ.
To this day, there is talk about the creation of condominiums in 1996, their good and bad sides, advantages, disadvantages and the expediency of applying this principle and speed. The Soviet model of multi-apartment building management, which operated in the cities of our republic and in Yerevan for about 80 years, including the first 5-7 years of independence, had more components of the principle of state property management. Therefore, the modernization of that old model had to include the new realities and the fact that in the early 1990s public apartments in apartment buildings were privatized free of charge to the residents. What did the creation of condominiums give to the city authorities from the point of view of managing and maintaining the housing fund? Concerns increased, or was the institute formed by condominiums able to take on the burden of the systemic process, which until then was carried out by the housing management offices attached to the municipality? In the article, using the example of the city of Yerevan, we tried to find out to what extent the presence of condominiums and domestic activities have dispelled the concerns of apartment building owners and city authorities in terms of building management and maintenance.

Հրատարակիչ:

ՀՊՏՀ «Տնտեսագետ» հրատ․

Ձեւաչափ:

pdf

Չափեր:

էջ 52-60

Նոյնացուցիչ:

oai:arar.sci.am:345949

Գլխաւոր նշումը:

Նյութը վերցված է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կայքից։

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Jan 23, 2025

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

Feb 27, 2023

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

26

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/375157

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն