Օբյեկտ

Վերնագիր: Ժողովրդագրական ներկա իրավիճակը ՀՀ-ում (Covid-19 համավարակի և 2020 թ. Արցախյան պատերազմի ժողովրդագրական հետևանքների պայմաններում)

Հրապարակման մանրամասներ:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Հրապարակման ամսաթիվ:

2022

Համար:

2 (13)

ISSN:

ISSN 2579-2652 (Print) ; 2738-2672 (Online)

Պաշտոնական URL:

www.artsakhlib.am

Լրացուցիչ տեղեկություն:

Malkhasyan Mikayel, Малхасян Микаэл

Այլ վերնագիր:

The Current Demographic Situation in Armenia (In Conditions of Demographic Consequences of Covid-19 Pandemic and the 2020 Artsakh War) ; Текущая демографическая ситуация в Армении (в условиях демографических последствий пандемии Covid-19 и Арцахской войны 2020 года)

Ամփոփում:

Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել ժողովրդագրական ներկա իրավիճակի հիմնական բնութագիրը ՀՀ-ում՝ COVID-19 համավարակի և 2020 թ. Արցախյան պատերազմի ժողովրդագրական հետևանքների պայմաններում։ Սա կարևոր է ոչ միայն ժողովրդագրական անցման ներկա փուլը բնութագրելու, այլև ապագա միտումները կանխատեսելու համար: Նշված նպատակին հասնելու համար խնդիր ենք դրել ներկայացնել և վերլուծել բնական աճը բնութագրող տվյալները՝ ծնելիության և մահացության ցուցանիշները, դրանց վրա ազդող տարաբնույթ գործոնները։ Կարևոր նշանակություն է տրվել ամուսնությունների և ամուսնալուծությունների հարաբերակցության ներկայացմանը՝ որպես ծնելիության վրա ուղղակիորեն ազդող գործոնի վերլուծության նախապայման: Նույն կերպ մահացության վերլուծության տեսանկյունից կարևորվել է պատճառների հարաբերակցության և դրա փոփոխության ներկայացումը։ Առանձնակի նկատի են առնվել COVID-19 համավարակի և 2020 թ. Արցախյան պատերազմի ժողովրդագրական հետևանքները։ Առաջնորդվելով ժողովրդագրական մակրոանալիզի և պատմահա- մեմատական քննության մեթոդներով՝ վերլուծել և ներկայացրել ենք ժողովրդագրական ներկա իրավիճակը բնութագրող հիմնական տվյալները և դրանց ազդեցությունը ՀՀ բնակչության թվաքանակի աճի կամ նվազման միտումների վրա: Ի վերջո, հանգել ենք եզրակացության, որ արդի գործընթացները ժողովրդագրական ճգնաժամի համատեքստում են, առանձին ամիսների վերաճում են ժողովրդագրական «ձմեռվա»՝ բնակչության բնական նվազման, և երկարաժամկետ տեսանկյունից տանում են բնակչության սեղմված վերարտադրության, երբ ծնունդների թիվը, ցավոք, կայուն կերպով զիջելու է մահվան դեպքերին:
The purpose of this article is to investigate the main characteristics of the current demographic situation in the Republic of Armenia in the conditions of the demographic consequences of the COVID-19 pandemic and the 2020 Artsakh war. This is important not only for description of the current stage of the demographic transition, but also for the prediction of future trends. To achieve this goal, a task was set to present and analyze the data characterizing population natural growth: birth rate and mortality rates, as well as various factors influencing them. Significance was attached to the presentation of the marriage-divorce ratio as a precondition for the analysis of a factor directly affecting the birth rate. From the perspective of mortality analysis, particular attention was paid to the demographic consequences of the COVID-19 pandemic and the 2020 Artsakh war. Guided by the methods of demographic macro-analysis, and historical-comparative analysis, the research presents the main data characterizing the current demographic situation, their impact on the tendencies of increasing or decreasing the population of the Republic of Armenia. The research concludes that in the context of the demographic crisis the current demographic processes are turning into demographic "winter" – the natural decrease of the population.
Целью данной статьи является изучение основных характеристик современной демографической ситуации в Республике Армения в условиях демографических последствий пандемии COVID-19 и Арцахской войны 2020 г. Это позволяет не только описать текущий этап демографического перехода, но и пред- сказать будущие тенденции. Для достижения данной цели мы поставили задачу представить и проанализировать данные, характеризующие естественный прирост – коэффициенты рождаемости и смертности, а также различные факторы, влияющие на них. Важное значение придавалось представлению соотношения брачности и разводимости как предпосылки для анализа фактора, непосредственно влияющего на рождаемость. С точки зрения анализа смертности особое внимание было уделено демографическим последствиям пандемии COVID-19 и Арцахской войны 2020 г. Руководствуясь методами демографического макроанализа и историко- сравнительного анализа, мы представили основные данные, характеризующие текущую демографическую ситуацию, их влияние на тенденции увеличения или уменьшения численности населения Республики Армения. В итоге мы пришли к выводу о том, что в условиях демографического кризиса современные демографи- ческие процессы переходят в этап демографической «зимы», то есть в состояние естественной убыли населения.



Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

«ԱՐՑԱԽ» հրատ.

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 62-77

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:325379

Լեզու:

hy

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Aug 31, 2022

Մեր գրադարանում է սկսած:

Aug 31, 2022

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

4

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/353156

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն