Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2022

Number:

2 (13)

ISSN:

2579-2652 ; e-2738-2672

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Aloyan Levon (Archimandrite Nerseh), Алоян Левон (Архимандрит Нерсе)

Title:

Դավաճանները Ծերենցի պատմավեպերում

Other title:

Traitors in Tserents’s Historical Novels ; Предатели в исторических романах Церенца

Creator:

Ալոյան, Լևոն (Ներսեհ Աբղ.)

Subject:

Գրականություն

Uncontrolled Keywords:

Ծերենց ; պատմավեպ ; «Թորոս Լևոնի» ; «Երկունք Թ Դարու» ; «Թեոդորոս Ռշտունի» ; դավաճան նախարարներ ; ազգադավ իշխաններ ; անմիաբանություն ; հոգևորականություն ; կենտրոնախույս քաղաքականություն

Abstract:

Սույն հոդվածի նպատակը Ծերենցի «Թորոս Լևոնի», «Երկունք Թ դարու» և «Թեոդորոս Ռշտունի» պատմավեպերում հանդես բերված անմիաբան ու հայրենադավ նախարարների ու հոգևորականների կերպարների և նրանց գործելակերպի համապարփակ վերլուծությունն է: Հոդվածի խնդիրը վերոնշյալ վեպերում ներկայացված դավաճան կերպարների բարոյահոգեբանական նուրբ, շատ անգամ աննկատ ու ստվերված խնդիրների վերլուծությանն առընթեր հայ գրականության մյուս պատմավիպասանների (Րաֆֆի, Մուրացան) գործերում ևս նմանօրինակ քստմնելի երևույթները հայտնաբերելն ու զուգահեռներ անցկացնելն է: Հոդվածում պատմահամեմատական և համադրական մեթոդների հիման վրա քննության են առնվել Ծերենցի երեք պատմավեպերի դավաճան նախարարների ու հոգևորականների կերպարները, համեմատվել են Րաֆֆու և Մուրացանի պատմավեպերում նկարագրվող համանման կերպարների հետ և ցույց են տրվել նրանց նմանություններն ու տարբերությունները: Հեղինակը, քննելով դավաճանության հիմնախնդիրը երեք՝ իրարից տարածաժամանակային տարբեր շրջանների վիպասանների գործերում և արժանավորապես գնահատելով նյութն իրենից առաջ ուսումնասիրած նախորդներին, եզրակացնում է, որ հայրենիքի անկախության և ժողովրդի ինքնության պահպանման համար կարևոր են ազգային միասնությունը և հայրենասիրական վեհ գաղափարներն ընկալելն ու իմաստավորելը: Երեք վիպասանների երկերում էլ քիչ չեն ստոր, նյութապաշտ ու մորթապաշտ հայ դավաճանները, որոնք, անձնական շահն ու բարեկեցությունը գերադասելով ազգայինից ու պետականից, իրենց հուդայական գործունեությամբ անպատմելի դժբախտություններ են բերում հայոց պետականությանն ու հայրենիքին: Իսկ hայրենիքի, ժողովրդի, կրոնի ուրացումը, օտար բռնակալների հետ դաշնակցելը՝ հակառակ ժողովրդի շահերի, ծանրագույն հանցանք է՝ դավաճանություն, և արժանի է ամենաանողոք պատժի:
This article examines the characters of disunited and treacherous ministers in the novels "Toros, Son of Levon," "Travails of the 9th Century," and "Theodoros Rshtuni," with the goal of studying and comparing the treacherous characters in Tserents' historical novels with those in Raffi's and Muratsan's works, as well as bringing out the infamous and contemptible attitude of the Armenian elite, ministers, princes and clergy towards the fate of the homeland and its people. The historical-comparative and historical-analytical methodologies were employed in the course of the research. Following the previous studies, the author explores the theme of betrayal in three novelists' works written written different period of time, and comes to the conclusion that in order to preserve the independence of the homeland and the identity of the people, it is necessary to acknowledge the importance of the notions of national unity and patriotism. Three novelists' works contain plenty of insidious, materialistic, and cowardly Armenian traitors who, by prioritizing their own personal interests and welfare over national and state interests, bring great misfortune to the Armenian statehood and homeland through their treacherous activities. The denial of homeland, people, religion while allying with foreign dictators against the interests of the people is a grave crime and betrayal that deserves the harshest punishment.
Данная статья дает всеобъемлющий анализ образов разобщенных и настроенных против государственной власти князей и священников и их деятельности в исторических романах Церенца «Торос Левони», «Рождение IX века», «Теодорос Рштуни». Цель исследования ‒ изучить и сопоставить образы предателей в исторических романах Церенца с образами изменников в исторических романах Мурацана, Раффи, а также выявить низкое, осудительное и предательское отношени еармянской элиты, князей и духовенства, к своей родине и к судьбе народа. В ходе работы были использованы историко-сравнительный метод и метод исторического анализа. Проанализировав мотивы предательства в трех сочинениях вышеназванных авторов, отделенных друг от друга временем и пространством, и Церенца и отдав дань уважения изучавшим этот материал предшественникам, автор приходит к выводу о том, что для независимости родины и сохранения национальной идентичности важно национальное единство, восприятие и переосмысление высших патриотических идеалов и духовных ценностей. В работах всех трех романистов есть немало образов низких, меркантильных и эгоистичных предателей-армян, которые предпочли личную выгоду и благополучие национальному и государственному процветанию и которые своими предательскими поступками приносят огромный вред родине и армянской государственности. Предательство родины, народа и религии, союз с изноземными завоевателями ‒ страшная вина: измена, за которой последует суровое наказание.


Place of publishing:

Երևան

Publisher:

«ԱՐՑԱԽ» հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 141-155

Language:

hy