Նիւթ

Վերնագիր: Նորահայտ ուշմիջնադարյան եկեղեցի Թեղուտում (2010 թ. պեղումների արդյունքները)

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիւ:

2021

Համար:

2

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Бабаджанян Астхик, Babajanyan Astghik

Այլ վերնագիր:

The Newfound Chapel of the Late Medieval Period in Teghut (The Results of the Excavations in 2010) ; Нововыявленная позднесредневековая церковь в Техуте (результаты раскопок 2010 г.)

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Ծածկոյթ:

343-357

Ամփոփում:

Թեղուտի «Ղարաքոթուկի հողեր» կոչվող հնավայրում 2010 թ. իրականացված պեղումների շնորհիվ հայտնաբերվեց գերեզմանական բնույթի եկեղեցի: Այն հատակագծում գրեթե քառակուսի է՝ հայկական ճարտարապետության մեջ ոչ տարածված ներքուստ և արտաքուստ ընդգծված ուղղանկյուն խորանով: Եկեղեցու հատակագծային հորինվածքը զգալիորեն աղավաղվել է հետագա բազմաթիվ ու անփույթ վերանորոգությունների հետևանքով: Հայտնաբերվել են նաև XIV-XVII դդ. թվագրվող բազմաթիվ տապանաքարեր (երկուսը վրացերեն արձանագրությամբ), երկու ամբողջական և մոտ երկու տասնյակ բեկորային խաչքարեր (երկուսը թվագրված՝ 1513 և 1604), խեցեղեն և մետաղե առարկաներ: Հայտնաբերված նյութի վերլուծությամբ և հատակագծային հորինվածքով եկեղեցին թվագրվում է XVI-XVII դդ.: Հնավայրի տարածքում աճող սուրբ համարվող բռնչի ծառերը և հատուկ սրբավայրեր բերվող երկաթե առարկաները (մարդակերպ արձանիկներ, պայտ, կողպեք և այլն), որոնց վերագրվել է չար աչքից պաշտպանելու, հիվանդությունները բուժելու զորություն, վկայում են, որ եկեղեցին եղել է նաև ուխտատեղի: В результате археологических раскопок на территории «Земли Харакотука» в Техуте в 2010 году была выявлена позднесредневековая кладбищенская церковь. По планировке церковь почти квадратная (8.7x7.7 м2), с выраженной наружной и внутренней прямоугольной апсидой. План церкви был искажен в результате множественных и порой неверных реконструкций. В результате раскопок были обнаружены также надгробные камни XIV-XVII вв., в том числе и с грузинскими надписями (расшифровка и комментарии ‒ Темо Джоджуа), два цельных и около двух десятков фрагментарных хачкаров (два из них датируются 1513 и 1604 г.), керамические и металлические артефакты. На основе выявленных материалов и конструктивных особенностей церковь можно датировать XVI-XVII вв. Исходя из наличия священных деревьев (каркас кавказский), растущих на территории церкви и кладбища, а также из коллекции умышленно спрятанных металлических предметов (человеческие фигурки, подковы, замок и т.д.), имевших значение оберегов от сглаза и разных болезней, церковь служила еще и местом для паломничества. In 2010 in the results of the excavations carried out at the site of "Lands of Gharakotuk" in Teghut a cemetery chapel with almost a square floorplan (8.7x7.7 m2) was uncovered. The chapel has a rectangular apse highlighted from both inside and outside which is not common in Armenian architecture. The archi-tectural plan of the chapel was distorted in the result of multiple and often incorrect reconstructions. The excavations revealed a variety of tombstones of the 14th-17th centuries, including two grave markers with Georgian inscriptions (deciphering and commentaries by Temo Jojua), two complete and two dozen fragmentary khachkars (two of them dated 1513 and 1604), ceramic and metal artifacts. Based on the analysis of the found materials and the architectural structure, the chapel dates to the 16th-17th centuries. According to the environment ‒ sacred trees (Cel-tis caucasica) growing around the chapel and the cemetery, as well as a collection of specially hidden metal objects (human figurines, animal shoes, lock etc.) which had protective significance from the evil eye or various diseases, the chapel served also as a place for pilgrimage.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

oai:arar.sci.am:276503

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Sep 24, 2024

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

Aug 20, 2021

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

64

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/301444

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն