Object

Title: Нахичеванская область в контексте Московского договора и русско–турецко–азербайджанских отношений 1920-1921 гг.

Ստեղծողը:

Махмурян, Гаянэ

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիւ:

2021

Համար:

2

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Մախմուրյան Գայանե, Makhmourian Gayane

Այլ վերնագիր:

Նախիջևանի գավառը Մոսկվայի պայմանագրի և 1920-1921 թթ. ռուս-թուրք-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում ; Nakhijevan Region in the Context of the Treaty of Moscow and of the Russian–Turkish–Azerbaijanian Relations in 1920-1921

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Ծածկոյթ:

9-36

Ամփոփում:

Ելնելով Սևրի պայմանագրի արդյունքները ի չիք դարձնելու անհրաժեշտությունից՝ քեմալական Թուրքիան համաձայնության եկավ Խորհրդային Ռուսաստանի հետ և 1920 թ. հուլիսի 28-ին Կարմիր բանակի աջակցությամբ վերադարձավ Նախիջևան, որտեղից նրան դուրս էր մղել Հայաստանի Հանրապետության բանակը: ՀՀ-ն համաձայնեց շրջանը «վիճելի» տարածք համարել և ընդունեց այնտեղ Կարմիր բանակի զորքերի տեղակայումը: Հաշվի առնելով 1920 թ. թուրք-հայկական պատերազմի կորստաբեր զարգացումները՝ պաշտոնական Երևանը հոկտեմբերի 28-ին համաձայնեց Նախիջևանում հանրաքվե անցկացնել, իսկ ՌՍԴԽՀ-ն ընդունեց Հայաստանի աներկբա իրավունքը շրջանի նկատմամբ: Սակայն դեկտեմբերի 2-ին, Ալեսքսանդրապոլում կնքված պայմանագրով, ՀՀ-ն թուրքական բանակին զիջեց հանրաքվե անցկացնելու և տարածաշրջանի հսկողության հնարավորությունը: Այսպիսով, Հայաստանից խլվեց ինքնիշխան իրավունքը Նախիջևանի հանդեպ: Թուրքիայի՝ հետագա անզիջում կեցվածքի և Ադրբեջանը խորհրդայնացնելու գործում նրա ներդրման հետևանքը դարձավ 1921 թ. մարտի 16/18-ին կնքված Մոսկվայի պայմանագիրը: Այդ գործարքը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը և առանց երրորդ՝ անկախ պետության՝ խորհրդային դարձած, բայց խռովության մեջ ներքաշված Հայաստանի մասնակցության, Ադրբեջանին հանձնեց Նախիջևանի հսկողությունը: 1921 թ. հոկտեմ-բերի 13-ին, ստանալով տարածքային փոքր զիջում, Խորհրդային Հայաստանը ստորագրեց Կարսի պայմանագիրն ու ճանաչեց Նախիջևանի նոր կարգավիճակը: Исходя из необходимости уничтожить результаты Севрского договора, кемалистская Турция вступила в сговор с Советской Россией и вместе с Красной армией вернулась 28 июля 1920 г. в Нахичеван, откуда она была вытеснена армией Республики Армения. РА согласилась со статусом района как «спорной» территории и с размещением там Крас-ной армии. Учитывая катастрофическое развитие турецко-армянской войны 1920 г., 28 октября официальный Ереван согласился с проведением в Нахичеване референдума, а РСФСР признала незыблемое право Армении на этот район. Однако подписав 2 декабря Александропольский договор, РА передала турецкой армии проведение референдума и контроль за районом. Так договор отнял у Армении суверенное право на Нахичеван. Результатом последующей неуступчивости Турции и ее вклада в дело советизации Азербайджана стало подписание 16/18 марта 1921 г. Московского договора. Эта сделка, грубо нарушившая международное право и достигнутая без участия третьего – независимого, советского, но охваченного мятежом государства Армения, передала контроль над Нахичеваном Азербайджану. 13 октября 1921 г., получив небольшую территориальную уступку, Советская Армения подписала Карсский договор и признала новый статус Нахичевана. As it was necessary for the Kemalist Turkey to abolish the results of the Treaty of Sèvres, it came to an understanding with the Soviet Russia and gained assistance of its Red Army. Thus, the Turkish detachments returned into Nakhi-jevan on July 28, 1920, though they were driven out of it earlier by the forces of the Republic of Armenia. The latter one agreed to consider this district a "con-testable" territory and adopted the deployment of the Bolshevik Army in it. Tak-ing into account the fatal course of the Turkish-Armenian War of 1920, the offi-cial Yerevan did not reject on October 28 the future referendum in Nakhijevan; and the RSFSR accepted the unshakeable right of Armenia in regard to this dis-trict. However, the Alexandropol Treaty was signed on December 2, and the Re-public of Armenia referred a conduct of referendum and control over the whole area to the Turkish Army. This Treaty deprived Armenia of the sovereign rights regarding Nakhijevan. Subsequent stubbornness of Turkey, together with its con-tribution to the Sovietization of Azerbaijan, produced the Treaty of Moscow, signed on March 16/18, 1921. This transaction grossly violated the international law and without participance of the third party – independent, though sovietized but mutinous Armenia, had transferred trusteeship over Nakhijevan to Azerbai-jan. On October 13, 1921, Armenia got a tiny territorial cession, sanctioned the Treaty of Kars and recognized the new status of Nakhijevan.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

oai:arar.sci.am:276484

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Sep 24, 2024

In our library since:

Aug 20, 2021

Number of object content hits:

66

All available object's versions:

https://arar.sci.am/publication/301300

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information