Object

Title: Արցախի Տիգրանակերտի անտիկ թասերի ձևակազմական-տիպաբանական քննություն

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2021

Number:

2

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Габриелян Армине, Gabrielyan Armine

Other title:

Морфолого-типологический анализ мисок из арцахского Тигранакерта ; Morphological and Typological Analysis of the Bowls from TIgranakert of Artsakh

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Coverage:

327-342

Abstract:

Տիգրանակերտի մ.թ.ա. I - մ.թ. III դարերով թվագրվող անտիկ խեցեղենն աչքի է ընկնում ձևակազմական և գործառութային բազմազանությամբ, որի մեջ ուրույն տեղ են զբաղեցնում իբրև սպասք օգտագործվող անոթները: Անտիկ խեցեղենի սպասքի ամենահաճախ հանդիպող մի տեսակ՝ թասերը,ամբողջական և բեկորային նմուշներով հայտնաբերվում են Տիգրանակերտի Ամրացված և քաղաքային թաղամասերի անտիկ շերտերից: Դրանք հարթ նստուկով, հատակից դեպի վեր լայնացող կողերով բաց անոթներ են, որոնք, բազմաքանակությամբ հանդերձ, ներկայանում են ձևակազմական կայունությամբ՝ հիմնականում տարբերվելով պսակի ձևով: Տիգրանակերտից հայտնաբերված թասերի ձևակազմական հատկանիշների և դեկորատիվ հարդարանքի քննությունը լրացուցիչ փաստարկներ ընձեռեցին հաստատելու, որ անտիկ շրջանում այստեղ ապրել են քաղաքային կենցաղ վարող բնակիչներ, որոնք ունեցել են աշխույժ առևտրական և մշակութային հարաբերություններ թե՛ Հայաստանի և հարևան երկրների անտիկ քաղաքների, թե՛ իրանական կենտրոնների հետ: Античная керамика из Тигранакерта, датируемая I в. до н.э. – III в. н.э., отличается многообразием форм и фукциональностью. В ней особое место занимает столовая посуда. Наиболее часто встречающейся ее разновидностью являются миски, которые были найдены как в цитадели, так и в жилых кварталах античного Тигранакерта. Эта посуда открытого типа имеет плоское днище с расширяющимися кверху стенками. Представленные большим количеством миски Тигранакерта имеют морфологическое постоянство, меняется лишь один элемент – форма венчика. Тщательный анализ морфологических особенностей и художественного оформления мисок позволяет заключить, что население Тигранакерта I в. до н.э. – III в. н.э. было представлено городскими жителями, которые поддерживали активные торговые и культурные отношения как с другими античными городами Армении и соседних областей, так и с иранскими центрами. The ceramics of the Classical period revealed from Tigranakert of Artsakh dating back to the I century BC – III century AD is presented in this article in wide morphological and functional variability. In the ceramic complex of Tigranakert there is a separate group of pottery that was used as tableware. In this paper we revise one of the most common types of this cookware – the bowls. The bowls were discovered within the layers of the Classical period both in the citadel area, and in the living quarters. This kind of ware has flat bottom and widening upwards body. The bowls of Tigranakert presented by a rich collection are morphologically similar and slightly differ only in their rim shapes. According to the studies of morphological peculiarities and aesthetic treatment of the bowls revealed from Tigranakert of Artsakh, we can venture a hypothesis that in the I century BC – III century AD its population was presented by urban-dwellers who had cultural relations and led an active trade not only with other cities of Armenia and neighboring countries of the Greco-Roman world, but also with Iranian centers.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

oai:arar.sci.am:276502

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Sep 24, 2024

In our library since:

Aug 20, 2021

Number of object content hits:

63

All available object's versions:

https://arar.sci.am/publication/301443

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information