Օբյեկտ

Վերնագիր: Բառակազմության տեսական և մանկավարժական հարցերի քննությունը Արարատ Ղարիբյանի աշխատություններում

Journal or Publication Title:

Լեզու և լեզվաբանություն= Язык и языкознание= Language and linguistics

Date of publication:

2025

Number:

1

ISSN:

1829-0183

Additional Information:

Nersisyan V. A., Нерсисян В. А.

Other title:

Analysis of theoretical and pedagogical aspects of word-formation inthe works of Ararat Garibyan ; Анализ теоретических и педагогических вопросов словообразования в трудах Арарата Гарибяна

Corporate Creators:

ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

Contributor(s):

Գլխ․ խմբ․՝ Վազգեն Համբարձումյան (2003-)

Coverage:

36-50

Abstract:

Ժամանակակից հայերենի բառակազմության տեսությունը, ինչպես հայտնի է, ուսումնասիրվել և մշակվել է տարբեր լեզվաբանների կողմից, սակայն որոշ հարցերում առկա տարակարծությունները երբեմն խնդիրներ են ստեղծում հատկապես դասավանդման գործընթացում, և անհրաժեշտություն է առաջանում նորանոր հետազոտությունների՝ բացահայտելու, ճշգրտելու տարբեր լեզվաբանների մոտեցումները հիմնախնդրի վերաբերյալ։ Այդ առումով կարևորվում է հայերենագիտական տարբեր աշխատությունների ուսումնասիրությունը ինչպես առհասարակ ժամանակակից հայերենի բառակազմության ուսմունքի զարգացման ընթացքը ներկայացնելու, այնպես էլ այդ ուղղությամբ առանցքային նշանակություն ունեցող ձևակերպումների համեմատական վերլուծություն կատարելու տեսանկյունից։
Արդի հայերենի բառակազմության տեսության ամբողջացմանը նպաստելու նպատակով պայմանավորված՝ սույն հոդվածում փորձ է արվում ներկայացնելու Արարատ Ղարիբյանի (1899-1977) հիմնարար աշխատություններում (դպրոցական դասագրքերում և բուհական ձեռնարկներում) արտացոլված տեսական մոտեցումներն ու ձևակերպումները ժամանակակից հայերենի բառակազմության, ինչպես նաև նրա դասավանդման հարցերի վերաբերյալ։ Ներկայացվել են տարբեր հայերենագետների գնահատականները հայ մանկավարժական լեզվաբանության հիմնադիր լեզվաբանի՝ խնդրո առարկա և հարակից այլ ոլորտներում իրականացրած գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես ցույց է տրվել, որ Արարատ Ղարիբյանի ներդրումը բառակազմության ոլորտում հիմնականում դասավանդման հարցերի համակարգումն ու մեթոդական քայլաշարի մշակումն է։
The theory of word formation in modern Armenian, as is well known, has been studied and developed by various linguists, but the differences of opinion on some issues sometimes create problems, especially in the teaching process, creating the need for new research to identify and clarify the approaches of various linguists on the issue. In this regard, the study of various works in Armenology is important both from the perspective of presenting the development of the doctrine of word formation in modern Armenian as a whole and from the perspective of conducting a comparative analysis of formulations of key importance in that direction With the aim of contributing to the advancement of a comprehensive theory of word-formation in the modern Armenian language, this paper attempts to present the theoretical approaches and formulations reflected in the fundamental works of Ararat Gharibyan (1899–1977), including school textbooks and university manuals, which address both the word-formation of the modern Armenian language and issues related to its teaching. The paper presents evaluations by various Armenologists regarding the activities of the founder of Armenian pedagogical linguistics in the given and related fields. Specifically, it is highlighted that Ararat Gharibyan's main contribution was the systematization of issues related to the teaching of word-formation and the development of methodological algorithms.
Как известно, теория словообразования современного армянского языка изучалась и развивалась различными лингвистами, однако разногласия по некоторым вопросам иногда создают проблемы, особенно в учебном процессе, и возникает необходимость в новых исследованиях для выявления и уточнения подходов разных лингвистов к проблеме. В этом смысле изучение различных работ арменоведов важно как с точки зрения представления процесса развития преподавания словообразования современного армянского языка в целом, так и с точки зрения проведения сравнительного анализа ключевых важных формулировок в этом направлении. С целью содействия созданию целостной теории словообразования современного армянского языка в данной статье предпринята попытка представить теоретические подходы и формулировки, отраженные в фундаментальных трудах Арарата Гарибяна (1899–1977) – школьных учебниках и вузовских пособиях, — касающиеся словообразования современного армянского языка, а также вопросов его преподавания. Представлены оценки различных арменоведов относительно деятельности основателя армянской педагогической лингвистики в исследуемой и смежных областях. В частности, продемонстрировано, что вклад Арарата Гарибяна заключается главным образом в систематизации вопросов преподавания словообразования и разработке методических алгоритмов.

Place of publishing:

Երևան

Format:

pdf

Identifier:

oai:arar.sci.am:406327

General note:

Հանդեսի հիմնադիրն է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը։ Լույս է տեսնում 2003 թ., տարին երկու անգամ։

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Aug 18, 2025

Մեր գրադարանում է սկսած:

Aug 18, 2025

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

1

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/438787

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն