Օբյեկտ

Վերնագիր: Ազգային-մշակութային գործոնների ազդեցությունը տաղանդների բացահայտման և նրանց կառավարման ռազմավարությունների մշակման համատեքստում

Ստեղծողը:

Մանուկյան, Լիլիթ

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Հրապարակման ամսաթիվ:

2024

Համար:

2 (21)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Պաշտոնական URL:

www.artsakhlib.am

Լրացուցիչ տեղեկություն:

Manukyan Lilit, Манукян Лилит

Այլ վերնագիր:

The Effect of National-Cultural Factors in the Context of Developing Talent Discovery and their Management Strategies ; Влияние национально-культурных факторов в контексте раскрытия талантов и их управленческих стратегий

Ծածկույթ:

195-211

Ամփոփում:

Տաղանդների կառավարման գործընթացների և առհասարակ ցանկացած աշխատանքային գործունեության հիմքը մարդն է։ Իսկ անհատի, հասարակության տեսակը ձևավորում է մշակույթը։ Շատ կարևոր է, առավելագույն արդյունքի ստացման նպատակով, տաղանդների կառավարման գործընթացները համապատասխանեցնել տվյալ երկրի մշակույթին։ Սույն հետազոտության շրջանակներում ուսումնասիրվում է մշակութային գործոնների և տաղանդների կառավարման գործընթացների միջև առկա բարդ փոխկախվածությունները: Հետազոտության առաջնային նպատակն է համակողմանիորեն ուսումնասիրել, թե ինչպես են հայ հասարակության մեջ տարածված մշակութային որոշակի նորմեր ու վարքագծային դրսևորումներ ազդում կազմակերպություններում տաղանդների կառավարման ռազմավարությունների վրա՝ նպատակ ունենալով առաջարկել այնպիսի մոտեցումներ, որոնք կնպաստեն տաղանդների կառավարման գործընթացների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կօգնեն դուրս բերել այն խնդիրները, որոնք ոչ միայն խոչընդոտում են տաղանդների զարգացմանը, այլև նպաստում են «ուղեղների արտահոսքին»: Այս նպատակին հասնելու համար առաջադրված խնդիրներն են.
- ուսումնասիրել և համակողմանիորեն գնահատել մշակութային գործոնների ազդեցությունը տաղանդների կառավարման գործընթացների վրա,
- ներկայացնել դրական ու բացասական կողմերը և առաջարկել լուծումներ։ Հոդվածում օգտագործվել է միջազգային գրականության, թեմատիկ հետազոտությունների և պրակտիկ մասնագետների դիտարկումների համեմատական, համադրման և վերլուծական մեթոդը։ Եզրափակելով, նշենք, որ այս հետազոտությունը կարևոր և էական պատկերացումներ է տալիս հայկական մշակույթի և տաղանդների կառավարման գործընթացների բարդ փոխազդեցության մասին: Ճանաչելով մշակութային գործոնները, ճիշտ և համակողմանիորեն գնահատելով վերջիններիս ազդեցությունը, կազմակերպությունները կարող են ավելի լավ օգտագործել իրենց մարդկային կապիտալը, որն էլ ի վերջո կհանգեցնի կազմակերպական գործունեության արդյունքների բարելավման:
At the core of talent management processes and all work activities lies the individual. The type of individual and their maturity shape the culture. Adapting talent management processes to the country's culture is crucial for achieving optimal results. This research explores the intricate interplay between cultural factors and talent management processes. The primary objective of this research is to comprehensively examine how specific cultural norms and behavioral patterns prevalent in Armenian society influence talent management strategies within organizations. The aim is to propose approaches that enhance the efficiency of talent management processes and address issues hindering talent development, thereby mitigating "brain drain." The tasks outlined to achieve this goal are:
- To study and comprehensively evaluate the impact of cultural factors on talent management processes.
- To identify positive and negative aspects and propose solutions. The article employs a comparative, collational, and analytical approach based on international literature, thematic research, and practitioner observations. In conclusion, this research offers valuable insights into the intricate relationship between Armenian culture and talent management processes. By acknowledging cultural factors and accurately assessing their impact, organizations can optimize their human capital utilization, leading to enhanced organizational performance.
Основой процессов управления талантами и всякой трудовой деятельности в целом является личность. Тип личности и ее зрелость формируют культуру. Крайне важно адаптировать процессы управления талантами под культурные особенности страны для достижения максимального результата. Данное исследование рассматривает сложные взаимосвязи между культурными факторами и процессами управления талантами. Основная цель исследования заключается в комплексном изучении того, как определенные культурные нормы и поведенческие проявления, характерные для армянского общества, влияют на стратегии управления талантами в организациях. Задачи, поставленные в исследовании для достижения этой цели, включают в себя изучение и всестороннюю оценку влияния культурных факторов на процессы управления талантами, а также выявление положительных и отрицательных аспектов с предложением соответствующих решений. Статья использует сравнительный, сопоставительный и аналитический методы на основе международной литературы, тематических исследований и наблюдений практиков. В заключение, данное исследование предоставляет важные и существенные идеи о взаимодействии армянской культуры и процессов управления талантами. Признание культурных факторов и правильная, всесторонняя оценка их влияния позволят организациям эффективнее использовать свой человеческий капитал, что в конечном итоге приведет к улучшению организационной производительности.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ԱԵԳՄՄ հրատ. ; «ԱՐՑԱԽ» հրատ.

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:377668

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Sep 3, 2024

Մեր գրադարանում է սկսած:

Sep 3, 2024

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

13

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/408383

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն