Object

Title: Գաղտնի մաստիտի բուժումը կապույտ յոդի կիրառմամբ

Publication Details:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Journal or Publication Title:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Date of publication:

2022

Volume:

3/79

ISSN:

2579-2822

Official URL:


Additional Information:

Варданян А. В., Сукиасян К. А., Никогосян Э. А., Мелконян Ж. С., Vardanyan A. V., Sukiasyan K. A., Nikoghosyan E. A., Melkonyan Zh. S.

Other title:

Лечение скрытого мастита с применением синего йода ; Treatment of Latent Mastitis Using Blue Iodine

Corporate Creators:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Contributor(s):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Coverage:

312-316

Abstract:

Հետազոտություններն իրականացվել են Հայաստանի չորս մարզերում՝ անասնապահական տարբեր տնտեսություններում գաղտնի մաստիտով հիվանդ կովեր հայտնաբերելու և առաջարկվող նոր եղանակով՝ կապույտ յոդի կիրառմամբ բուժելու նպատակով: Գաղտնի մաստիտն ախտորոշվել է կալիֆորնիական թեստի միջոցով: Հետազոտված 127 գլուխ կովերից 48-ի մոտ (37,7 %) հայտնաբերվել է գաղտնի մաստիտ: Ստուգիչ խմբի կենդանիները բուժվել են էֆիկուր պատրաստուկով, փորձնական խմբինը՝ կապույտ յոդով: Ազդող նյութերի շնորհիվ կապույտ յոդն ապահովել է բարձր արդյունավետություն՝ արագացնելով բուժումը 2-3 օրով:
Исследование проводилось в различных животноводческих хозяйствах в 4 областях Армении с целью выявления болеющих скрытым маститом коров и их лечения новым методом с использованием синего йода. Скрытый мастит был диагностирован посредством калифорнийского теста. Из 127 голов обследованных животных у 48 (37.7 %) был обнаружен скрытый мастит. Контрольную группу лечили препаратом эфикур, опытную – синим йодом. Благодаря действующим веществам синий йод обеспечил высокую эффективность, ускорив лечение на 2-3 дня․
The investigations have been conducted in four regions of Armenia to detect the cows diseased with latent mastitis in different livestock farms and to treat them through the new recommended method by using blue iodine. The latent mastitis has been diagnosed by means of Californian test. Out of 127 heads of researched animal latent mastitis was detected in 48 stocks (37.7 %). The animals of control group were treated with Eficur drug and those of experimental group – with blue iodine. Due to the active agents, blue iodine has provided high efficiency speeding up the treatment by 2-3 days.


Place of publishing:

Երևան

Publisher:

ՀԱԱՀ հիմնադրամ

Format:

pdf

Identifier:

oai:arar.sci.am:358833

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Jun 21, 2024

In our library since:

Apr 25, 2023

Number of object content hits:

25

All available object's versions:

https://arar.sci.am/publication/387957

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information