Object

Title: Новые данные по истории города Тейшебаини

Ստեղծողը:

А. А. Мартиросян

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Պատմա-բանասիրական հանդես»-ը լույս է տեսնում 1958 թվականից։ Հիմնադիր խմբագիր ՝ Մ․ Գ․ Ներսիսյան

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal

Հրապարակման ամսաթիվ:

1963

Հատոր:

3

Պաշտոնական URL:


Այլ վերնագիր:

Նոր տվյալներ Թեյշեբաինի քաղաքի պատմության վերաբերյալ։ New Data Relating to the History of the Town of Teyshebaini.

Աջակից(ներ):

Գլխ․ խմբ․՝ Մ․ Գ․ Ներսիսյան (1958-1998) ; Վ․ Միքայելյան (1999-2005) ; Գլխ․ խմբ․ պաշտոնակատար՝ Պ․ Մ․ Մուրադյան (2005) ; Ա․ Զաքարյան (2005) ; Գլխ․ խմբ․՝ Ս․ Հարությունյան (2006-2018) ; Ա․ Զաքարյան (2018-)

Ծածկույթ:

221-234

Ամփոփում:

Թեյշեբաինի քաղաքի բնակելի թաղամասերի երկարամյա սիստեմատիկ պեղումները մեծ հետաքրքրություն են ներկայացնում մ. թ. ա. VIII—VII դդ. ուրարտական քաղաքների ճարտարապետական ձևավորման ու աոանձնահատկությունների, նրանց սոցիալ-տնտեսական կազմակերպության, կենցաղի ու քաղաքային կյանքի այլևայլ կողմերի ուսումնասիրության տեսակետից։ Մինչև 1959 թ. մասնակի ուսումնասիրության են ենթարկվել Թեյշեբաինիի գլխավոր փողոցի երկայնքով տեղադրված հինգ թաղամասերի փլատակները։ 1959 թ. սկսվեց քաղաքի հարավ- արևելյան և հարավ-արևմտյան թաղամասերի հետազոտությունը։ Ւր պատմա-հնագիտական նշանակությամբ առանձնապես աչքի է ընկնում հարավ-արևմտյան թաղամասը։ Այստեղ դիտվում են առնվազն վեց խոշոր առանձնատների մնացորդներ։ Այժմ մանրամասն ուսումնասիրվում է դրանցից մեկը, որը դիտվում է որպես ուրարտական քաղաքացիական ճարտարապետության հազվագյուտ նմուշ։ 1959—1960 թթ. շարունակվում էին նաև նախաուրարտական բնակավայրի շինարարական II կոմպլեքսի կացարանների պեղումները , որոնց մի մասը լույս աշխարհ էր հանված Թեյշեբաինիի կենտրոնական հատվածի ուրարտական շենքերի տակից դեռևս 1958 թ.։ Ինչպես հետազոտվող, այնպես էլ նախկինում պեղված շինարարական առաջին կոմպլեքսի ամենաբնորոշ գիծն այն էր, որ նրանք ներկայացնում են պատրիլոկալ ընտանեկան մեծ համայնքների իրար կից կացարանների աոանձին թաղեր, որոնցից և բաղկացած էր նախաուրարտական ամբողջ բնակավայրը։ Յուրաքանչյուր փոքր ընտանիք զբաղեցնում էր կացարանների մի ուրույն խումբ,ընտանեկան հատուկ կուռքով, հացահատիկի հորերով և պահեստ-կարասներով։ Մետաղամշակության, բրուտագործության, արվեստի առարկաների արտադրության նյութեղեն մնացորդները վկայում են կուլտուրական այն լայն հարաբերությունների մասին, որոնցով տեղաբնիկ ցեղերը կապված են եղել ինչպես միմյանց, այնպես էլ հեռավոր ցեղերի ու ցեղախմբերի հետ։ Կանացի կուռքերը, բրոնզյա նիզակները, խեցեգործության առանձին նմուշներն իրենց համանմաններն ունեն Պարսից ծոցի ափերին, Հյուսիսային Կովկասում, Փոքր Ասիայում և այլուր հայտնաբերված հնագիտական նյութերի մեջ։ Այս բոլոր նյութերի համեմատական ուսումնասիրությունը, ինչպես նաև նախաուրարտական կառույցների մեկը մյուսին հաջորդող չորս կուլտուրական շերտերի ուղղաձիգ դասավորությունը կասկած չեն թողնում, որ նախաուրարտական երկրագործների բնակավայրում կյանքն ավելի է հարատևել, քան Թեյշեբաինիում։ Կարելի է պնդել, որ այդ բնակավայրը սկիզբ է առել մ. թ. ա. XIII դ. վերջերին և հրով ու սրով ավերվել VIII դ. աոաջին քառորդում, երբ Արգիշտի 1-ի զորքերը գրավեցին Արաքսի ձախափնյա մասերը։

Հրատարակիչ:

Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա

Ստեղծման ամսաթիվը:

1963-10-07

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:170623

Թվայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Sep 24, 2024

In our library since:

Jun 22, 2020

Number of object content hits:

44

All available object's versions:

https://arar.sci.am/publication/187926

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information