«Պատմա-բանասիրական հանդես»-ը լույս է տեսնում 1958 թվականից։ Հիմնադիր խմբագիր ՝ Մ․ Գ․ Ներսիսյան
Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal
Գլխ․ խմբ․՝ Մ․ Գ․ Ներսիսյան (1958-1998) ; Վ․ Միքայելյան (1999-2005) ; Գլխ․ խմբ․ պաշտոնակատար՝ Պ․ Մ․ Մուրադյան (2005) ; Ա․ Զաքարյան (2005) ; Գլխ․ խմբ․՝ Ս․ Հարությունյան (2006-2018) ; Ա․ Զաքարյան (2018-)
Թեյշեբաինի քաղաքի բնակելի թաղամասերի երկարամյա սիստեմատիկ պեղումները մեծ հետաքրքրություն են ներկայացնում մ. թ. ա. VIII—VII դդ. ուրարտական քաղաքների ճարտարապետական ձևավորման ու աոանձնահատկությունների, նրանց սոցիալ-տնտեսական կազմակերպության, կենցաղի ու քաղաքային կյանքի այլևայլ կողմերի ուսումնասիրության տեսակետից։ Մինչև 1959 թ. մասնակի ուսումնասիրության են ենթարկվել Թեյշեբաինիի գլխավոր փողոցի երկայնքով տեղադրված հինգ թաղամասերի փլատակները։ 1959 թ. սկսվեց քաղաքի հարավ- արևելյան և հարավ-արևմտյան թաղամասերի հետազոտությունը։ Ւր պատմա-հնագիտական նշանակությամբ առանձնապես աչքի է ընկնում հարավ-արևմտյան թաղամասը։ Այստեղ դիտվում են առնվազն վեց խոշոր առանձնատների մնացորդներ։ Այժմ մանրամասն ուսումնասիրվում է դրանցից մեկը, որը դիտվում է որպես ուրարտական քաղաքացիական ճարտարապետության հազվագյուտ նմուշ։ 1959—1960 թթ. շարունակվում էին նաև նախաուրարտական բնակավայրի շինարարական II կոմպլեքսի կացարանների պեղումները , որոնց մի մասը լույս աշխարհ էր հանված Թեյշեբաինիի կենտրոնական հատվածի ուրարտական շենքերի տակից դեռևս 1958 թ.։ Ինչպես հետազոտվող, այնպես էլ նախկինում պեղված շինարարական առաջին կոմպլեքսի ամենաբնորոշ գիծն այն էր, որ նրանք ներկայացնում են պատրիլոկալ ընտանեկան մեծ համայնքների իրար կից կացարանների աոանձին թաղեր, որոնցից և բաղկացած էր նախաուրարտական ամբողջ բնակավայրը։ Յուրաքանչյուր փոքր ընտանիք զբաղեցնում էր կացարանների մի ուրույն խումբ,ընտանեկան հատուկ կուռքով, հացահատիկի հորերով և պահեստ-կարասներով։ Մետաղամշակության, բրուտագործության, արվեստի առարկաների արտադրության նյութեղեն մնացորդները վկայում են կուլտուրական այն լայն հարաբերությունների մասին, որոնցով տեղաբնիկ ցեղերը կապված են եղել ինչպես միմյանց, այնպես էլ հեռավոր ցեղերի ու ցեղախմբերի հետ։ Կանացի կուռքերը, բրոնզյա նիզակները, խեցեգործության առանձին նմուշներն իրենց համանմաններն ունեն Պարսից ծոցի ափերին, Հյուսիսային Կովկասում, Փոքր Ասիայում և այլուր հայտնաբերված հնագիտական նյութերի մեջ։ Այս բոլոր նյութերի համեմատական ուսումնասիրությունը, ինչպես նաև նախաուրարտական կառույցների մեկը մյուսին հաջորդող չորս կուլտուրական շերտերի ուղղաձիգ դասավորությունը կասկած չեն թողնում, որ նախաուրարտական երկրագործների բնակավայրում կյանքն ավելի է հարատևել, քան Թեյշեբաինիում։ Կարելի է պնդել, որ այդ բնակավայրը սկիզբ է առել մ. թ. ա. XIII դ. վերջերին և հրով ու սրով ավերվել VIII դ. աոաջին քառորդում, երբ Արգիշտի 1-ի զորքերը գրավեցին Արաքսի ձախափնյա մասերը։
Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա
oai:arar.sci.am:170623
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Sep 24, 2024
Jun 22, 2020
31
https://arar.sci.am/publication/187926
Հրատարակութեան անունը | Թուական |
---|---|
Новые данные по истории города Тейшебаини | Sep 24, 2024 |
А. А. Мартиросян Գլխ․ խմբ․՝ Մ․ Գ․ Ներսիսյան (1958-1998) Վ․ Միքայելյան (1999-2005) Գլխ․ խմբ․ պաշտոնակատար՝ Պ․ Մ․ Մուրադյան (2005) Ա․ Զաքարյան (2005) Գլխ․ խմբ․՝ Ս․ Հարությունյան (2006-2018) Ա․ Զաքարյան (2018-)
С. К. Межлумян А. А. Мартиросян Գլխ․ խմբ․՝ Մ․ Գ․ Ներսիսյան (1958-1998) Վ․ Միքայելյան (1999-2005) Գլխ․ խմբ․ պաշտոնակատար՝ Պ․ Մ․ Մուրադյան (2005) Ա․ Զաքարյան (2005) Գլխ․ խմբ․՝ Ս․ Հարությունյան (2006-2018) Ա․ Զաքարյան (2018-)
А. А. Мартиросян Գլխ․ խմբ․՝ Մ․ Գ․ Ներսիսյան (1958-1998) Վ․ Միքայելյան (1999-2005) Գլխ․ խմբ․ պաշտոնակատար՝ Պ․ Մ․ Մուրադյան (2005) Ա․ Զաքարյան (2005) Գլխ․ խմբ․՝ Ս․ Հարությունյան (2006-2018) Ա․ Զաքարյան (2018-)
Մ. Ա. Իսրայելյան Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) Պ․ Ավետիսյան (2017-)
Ժ. Դ. Խաչատրյան Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) Պ․ Ավետիսյան (2017-)
Р. А. Мкртчян А. С. Пилипосян А. К. Паликян Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) Պ․ Ավետիսյան (2017-)
Ռ. Պ. Ղազարյան Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) Պ․ Ավետիսյան (2017-)