Աստվածահայտնության կամ Մկրտության (Ջրօրհնեքի) տոնը Հայ առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի կարևորագույն հոգևոր ու աշխարհիկ տոներից մեկն է։ Այն քրիստոնեական ավանդույթում խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը և ընկալվում որպես մարդու հոգևոր վերածննդի, մաքրագործման ու փրկագործության խորհուրդ։ Ժողովրդական միջավայրում տոնն առավել հայտնի է «Ջրօրհնեք» անվամբ, քանի որ Քրիստոսի մկրտությամբ սրբագործվում է ջուրը, որն իր հերթին դառնում է մեղքերի քավության, մաքրագործման և աստվածային շնորհի խորհրդանիշ։ Ջրօրհնեքի տոնի պատմական և ազգագրական ուսումնասիրության նպատակն է վերլուծել տոնի ծագումնաբանությունը, նրա կապը նախաքրիստոնեական հավատալիքների, մասնավորապես՝ ջրի պաշտամունքի հետ, ինչպես նաև ներկայացնել տոնի եկեղեցական արարողակարգի ձևավորումն ու զարգացումը՝ վաղ շրջանից մինչև մեր օրերը։ Միաժամանակ աշխատանքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տոնի ժողովրդական դրսևորումներին՝ ծիսական սովորույթներին, խաղերին, զանգվածային խնջույքներին, ինչպես նաև արարողության ընթացքում կիրառվող եկեղեցական սպասքին, երաժշտական գործիքներին և այլն։ Նյութեր և մեթոդներ. Ուսումնասիրության հիմքում դրված են պատմագիտական, եկեղեցագիտական և ազգագրական բազմաբնույթ սկզբնաղբյուր-ներ՝ վիմագիր արձանագրություններ, մատենագրական երկեր, պատմագրական և գեղարվեստական գրականություն, ինչպես նաև՝ հայ միջնադարյան մանրանկարչության և կիրառական արվեստի նյութերը։ Վերլուծություն. Առանձնակի արժեքավորվում են XVII դարի հայ պատմագիրներ Զաքարիա Ագուլեցու, Զաքարիա Քանաքեռցու և Առաքել Դավրիժեցու վկայությունները, որոնք փաստում են, որ ուշ միջնադարում Ջրօրհնեքի տոնը լայնորեն ընդունված էր թե՛ եկեղեցու, թե՛ ժողովրդի կողմից և ուղեկցվում էր բազմամարդ հանդիսություններով ու ժողովրդական խնջույքներով։ Արդյունքներ. Հետազոտությունը ցույց է տալիս, որ Ջրօրհնեքը հայ մշակույթում ձևավորվել է որպես բազմաշերտ տոնական համակարգ, որտեղ ներդաշնակորեն միահյուսվել են քրիստոնեական աստվածաբանությունը և ժողովրդական մշակութային ավանդույթները։ Այդ համադրությունը պայմանավորել է տոնի շարունակական կենսունակությունը, ինչի շնորհիվ այն մինչև այսօր շարունակում է մնալ հայ ժողովրդի ամենասպասված և սիրված տոներից մեկը։
The Feast of the Blessing of Water, celebrated on the Feast of the Theophany (Epiphany) or the Baptism of Christ, is one of the most important spiritual and public feasts of the Armenian Apostolic Church and the Armenian people. In Christian tradition it symbolizes the baptism of Jesus Christ and is understood as asign of spiritual rebirth, purification, and salvation. Among the people it is best known as the “Blessing of Water,” because through Christ’s baptism the water is sanctified and becomes a symbol of the remission of sins, purification, and divine grace. This article is devoted to the historical, ecclesiastical, and ethnographic study of the Feast of the Blessing of Water. It examines the origin of the feast, its relationship with pre-Christian beliefs—especially the cult of water—and the formation and development of its ecclesiastical rite from the early period to the present. Particular attention is paid to popular customs, ritual practices, games, public festivities, as well as the liturgical vessels, musical instruments, and clerical vestments used during the ceremony. The study is based on historical, ecclesiastical, and ethnographic sources, including inscriptions, manuscript literature, historiographical and literary works, together with evidence from Armenian medieval miniature painting and applied arts. Of particular importance are the testimonies of the seventeenth-century Armenian historians Zakaria Aguletsi, Zakaria Kanakertsi, and Arakel Davrizhetsi, which demonstrate that in the late medieval period the feast was widely celebrated by both the Church and the people and was accompanied by large public ceremonies and festivities. The study shows that in Armenian culture the Feast of the Blessing of Water developed into a complex festive system in which Christian theology and popular cultural traditions were harmoniously intertwined. This synthesis ensured the continuity and vitality of the feast, allowing it to remain one of the most anticipated and beloved celebrations of the Armenian people to the present day.
oai:arar.sci.am:438331
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Aug 17, 2026
Aug 17, 2026
26
https://arar.sci.am/publication/473222
| Edition name | Date |
|---|---|
| Պապիկյան, Քրիստինե Վ., Ջրօրհնեքի տոնի պատմական և ազգագրական դրսևորումները XVII դարի հայ պատմագիրների վկայություններում | Aug 17, 2026 |
Գևորգյան, Լիաննա
Գաբրիելյան, Մխիթար
Մատիկյան, Հասմիկ
Գաբրիելյան, Ռաֆիկ Ազարյան, Ասպրամ
Սարգսյան, Արմեն Գլխավոր խմբ.՝ Վալերի Ավանեսյան