Gazpen or “Armenian Manna”: a Forgotten Traditional Sweetener
Բնակլիմայական պայմաններն ու տեղանքի բնորոշ առանձնահատկությունները մեծ դեր ունեն ինչպես տվյալ տարածքի բնակչության կենցաղի, այնպես էլ այդ կենցաղի կարևոր բաղկացուցիչներից մեկի՝ ավանդական խոհանոցի ձևավորման գործում: Տարածված բաղադրատոմսերում որևէ բաղադրիչի կարող են փոխարինել, օրինակ` էնդեմիկ բույսերը: Հայկական լեռնաշխարհում նման օրինակներից է գազպենի օգտագործումը: Վերջինս որոշ տարածաշրջանների բնակչության խոհանոցային բաղադրատոմսերում, որպես բնական քաղցրացուցիչ, հաճախ փոխարինում է շաքարին, մեղրին և դոշաբին (ռուփ), օգտագործվում որպես դեղամիջոցների տարր ու ծիսական նշանակություն ունեցող նյութ: Առաջացման յուրահատուկ ձևի շնորհիվ գազպենին տրվել է նաև մանանա1 անվանումը՝ որպես Աստծուց տրված երկնային պարգև: Ուսումնասիրությունների համար հիմք են հանդիսացել գիտական և գեղարվեստական գրականությունում, արխիվային նյութերում առկա հիշատակություններն ու տեղեկությունները: Գազպենի ներկայիս կիրառելիությունը հասկանալու համար ուսումնասիրվել են համացանցային նյութեր, կատարվել են հարցումներ՝ Տարոնից Արևելյան Հայաստանում վերաբնակեցվածների սերունդների ներկայացուցիչների հետ: Վերլուծություն. Ուսումնասիրության նպատակն է ցույց տալ այս քաղցրահամ նյութի կիրառելությունն ու դերը հայ մշակույթում՝ տնտեսական, ծիսական, բժշկական ու խոսքիմաստային առումով, ընդգծել դրա յուրահատկությունները ‹‹մանանա›› կոչվող մյուս նյութերի ցանկում: Արդյունքներ. Գոյություն ունեցող նյութերի համադրմամբ ներկայացվել են հայկական մանանայի՝ գազպենի առանձնահատկություններն ու դերը մանանա կոչվող քաղցրանյութերի շարքում:
The climatic conditions and characteristic features of a given region play a significant role not only in the daily life of its inhabitants but also in the formation of one of its essential components — traditional cuisine. In local recipes, certain ingredients are often replaced by endemic plants. One such example in the Armenian Highland is the use of gazpen. In some regional culinary traditions, gazpen has served as a natural sweetener, substituting for sugar, honey, or doshab (grape molasses). It has also been used as a medicinal ingredient and as a substance of ritual significance. Because of its unique mode of formation, gazpen was also referred to as manana (manna), regarded as a heavenly gift bestowed by God. The study is based on references and information found in scientific and literary sources, as well as archival materials. To understand the contemporary relevance and use of gazpen, online sources were examined, and interviews were conducted with descendants of families resettled from Taron to Eastern Armenia. Analysis: The purpose of this research is to demonstrate the uses and cultural significance of this sweet substance within Armenian tradition — from economic and ritual to medicinal and semantic aspects — and to emphasize its distinct features among other substances referred to as manna. Results: Through comparative analysis of available sources, the study presents the specific characteristics of the Armenian manna, known as gazpen, and illustrates its place among the various sweet substances collectively termed manna.
oai:arar.sci.am:429898
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Apr 30, 2026
Apr 30, 2026
7
https://arar.sci.am/publication/463436
| Հրատարակութեան անունը | Թուական |
|---|---|
| Գրիգորյան, Վարդուհի Գ., Գազպեն կամ «Հայոց մանանա». մոռացված ավանդական քաղցրացուցիչ | Apr 30, 2026 |
Գևորգյան, Լիաննա
Գաբրիելյան, Մխիթար
Գաբրիելյան, Ռաֆիկ Ազարյան, Ասպրամ
Մատիկյան, Հասմիկ
Սարգսյան, Արմեն Գլխավոր խմբ.՝ Վալերի Ավանեսյան