Նիւթ

Վերնագիր: Ժողովրդագրական պատկերը Արևելյան Վրաստանում 1920-ական թվականներին (Դուշեթի գավառի օրինակով)

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Գիտական աշխատություններ= Ширакский центр арменоведческих исследований НАН РА. Научные труды = Shirak Centre of Armenological Studies of NAS RA․ Scientific works

Հրապարակման ամսաթիւ:

2026

Հատոր:

29

Համար:

1

ISSN:

1829-4316

Լրացուցիչ տեղեկութիւն:

Ghazaryan Babken A.

Այլ վերնագիր:

Demographic Picture in Eastern Georgia in the 1920s (A Case Study of the District of Dusheti)

Ծածկոյթ:

45-54

Ամփոփում:

20-րդ դարի առաջին քառորդում՝ Արևելյան Վրաստանի տարածքում Դուշեթի գավառը ամենանոսր և փոքրաթիվ բնակչությունն է ունեցել։ Բնակլիմայական պայմանները, անբարենպաստ գյուղատնտեսական նախադրյալները և դարերի ընթացքում լեռնականների ասպատակությունները բնակչությանը զերծ են պահել այնտեղ բնակություն հաստատելուց։ Դուշեթի գավառը, չնայած իր գեղատեսիլ բնությանը և չօգտագործված ներուժին, խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ 1920-ական թվականներին, շարունակում էր մնալ սակավամարդ։ Հայ բնակչությունը ի տարբերություն վրացական այլ գավառների(уезд), ուներ ցածր տեսակարար կշիռ, սակայն որոշ գյուղախմբերում և Դուշեթ քաղաքում երկրորդ ազգային փոքրամասնությունն էր վրացիներից հետո։ Հատկանշական է, որ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայերի թիվը աստիճանաբար սկսում է աճել։ 1897 թվականի Համառուսաստանյան մարդահամարով հայ բնակչության թիվը, կարծում ենք, ներկայացված է ոչ ճշգրիտ, քանի որ վիճակագրությունը կազմվել է ըստ դավանանքի և մայրենի լեզվի տիրապետման։ Տվյալների թերահավատության հանգամանքը պայմանավորում ենք հաշվառման դավանական բարդություններով և ցարական Ռուսաստանի վարած ազգային քաղաքականությամբ։ 1926 թ. Համամիութենական մարդահամարի տվյալներով՝ հայերի քանակը չնչին թվով ավելացել է։ Խորհրդային կարգերի հաստատումը իրենից ենթադրում էր ժողովուրդների հավասարություն, համերաշխություն, համակեցության և բարիդրացության դրսևորումներ։ Հայերի թվաքանակի աճը պայմանավորում ենք խորհրդային պետության ազգային և բարիդրացիական քաղաքականության դրսևորման հետևանք։ Այդ հանգամանքը, մեր կարծիքով, պայմանավորված է նաև Համամիութենական մարդահամարի ճշգրիտ տվյալների փաստարկմամբ։
Dusheti district had the most sparse and small population in the territory of Eastern Georgia. Climatic conditions, unfavorable agricultural prerequisites and raids by mountaineers over the centuries kept the population away from settling there. Despite its picturesque nature and untapped potential, Dusheti district continued to have a sparse population in the 1920s after the establishment of Soviet power. The Armenian population, unlike other provinces (uezd), had a low proportion, but in some rural communities and the city of Dusheti it was the second national minority after the Georgians. It is noteworthy that in the late 19th and early 20th centuries the number of Armenians gradually began to grow. We conclude that the number of Armenians in the All-Russian Census of 1897 is presented inaccurately, since the statistics were compiled according to religion and knowledge of the native language. We attribute the uncertainty of the data to the difficulties of religious registration and the national policy pursued by Tsarist Russia. According to the data of the All-Union Census of 1926, the number of Armenians increased slightly. The establishment of the Soviet regime implied equality, solidarity, manifestations of coexistence and goodwill among peoples. We attribute the growth in the number of Armenians to the manifestation of the national and good-neighborly policy of the Soviet state. This connection, in our opinion, is also conditioned by the argumentation of the accurate data of the All-Union Census. Methods and materials: There are no studies conducted on the distribution of the population of the given period and province, and access to Georgian sources is limited, therefore we used statistical data and censuses of the mentioned period.

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

oai:arar.sci.am:429893

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Apr 30, 2026

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

Apr 30, 2026

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

4

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/463390

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն