Armenian Journal of Political Science=Հայկական քաղաքագիտական հանդես
Հոդվածում առաջարկվում է քաղաքականության մեջ կիրառվող խոսույթի հիման վրա գնահատել քաղաքական մշակույթի մակարդակը և առկա քաղաքական վարչակարգի բնույթը: Հիմնավորվում է, որ քաղաքական խոսույթի ուսումնասիրության միջոցով քաղաքական մշակույթի չափման առաջարկվող մեթոդաբանությունը (քաղաքական մշակույթի խոսութային չափումը՝ ՔՄԽՉ) կարող է արդյունավետ և այլընտրանքային մեթոդ լինել գոյություն ունեցող քաղաքագիտական չափման քանակական մեթոդների բազմության մեջ: Առաջարկվող մեթոդաբանությամբ քաղաքական մշակույթի խոսութային չափման համատեքստում առանձնացվում են այն լեզվական իմաստային միավորները՝ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ և այլն, որոնք կարող են հատկանշական լինել քաղաքական վարչակարգը գնահատելու գործում: Մեթոդը կիրառվել է Հայաստանում քաղաքական մշակույթի չափման և քաղաքական վարչակարգի գնահատման համար: ՔՄԽՉ մեթոդով իրականացված հետազոտության արդյունքում հիմնավորվում է, որ Հայաստանում ձևավորվել է կիսաավտորիտար, դեպի կիսաժողովրդավարական տեղաշարժված վարչակարգ, որտեղ գերակշռում է ոչ կառուցողական բազմակողմ խոսույթը կամ դրա իմիտացիան, ինչպես նաև քաղաքական մշակույթում շարունակում են տիրապետող լինել թույլ մասնակցային քաղաքական մշակույթի տարրերը։
The article proposes to evaluate the level of political culture and the nature of current political regime through political discourse. The article argues that the suggested methodology for measuring political culture through the study of political discourse (the discourse measurement of political culture, DMPC) can be an effective and alternative method in the multitude of quantitative methods used in political science. The methodology of discourse measurement of political culture proposes to separate the semantic units in discourse, i.e. words, word combinations, expressions, etc., which can be important in the evaluation of political regimes. The method has been used for the measurement of political culture and evaluation of political regime type in Armenia. The research conducted by the DMPC method proves that Armenia has a semi-authoritarian regime that stands closer to semidemocratic regime and is still dominated by a non-constructive multilateral discourse or its imitation and the elements of weak participatory political culture continue to dominate politics.
oai:arar.sci.am:429834
Հայկական քաղաքագիտական հանդես-ի թվային տարբերակը ներբեռնվել է Armenian Researchers կայքէջից։
Apr 29, 2026
Apr 29, 2026
10
https://arar.sci.am/publication/463211
| Հրատարակության անուն | Ամսաթիվ |
|---|---|
| Օրդուխանյան, Էմիլ, Քաղաքական վարչակարգի գնահատումը քաղաքական մշակույթի խոսութային չափման միջոցով. Հայաստանի դեպքը | Apr 29, 2026 |
Օրդուխանյան, Էմիլ Editor: Tigran Torosyan
Օրդուխանյան, Էմիլ Editor: Tigran Torosyan
Թորոսյան, Տիգրան Editor: Tigran Torosyan
Պետրոսյան, Մարգարիտ Editor: Tigran Torosyan
Օրդուխանյան, Էմիլ Գլխ. խմբ.՝ Գ․ Ա․ Պողոսյան
Օրդուխանյան, Էմիլ Գիտ․ խմբ․՝ Գ.Ա.Պողոսյան Գրախոս՝ Գ․ Մ․ Քեռյան
Օրդուխանյան, Էմիլ Գլխ. խմբ.՝ Գ․ Ա․ Պողոսյան
Օրդուխանյան, Էմիլ Գլխ. խմբ.՝ Գ․ Ա․ Պողոսյան