սեղմիր այստեղ կապին հետևելու համար
In the modern world, ensuring national security is one of the priority tasks of states. The security system is not limited only to military capabilities or legal mechanisms. Rather, it requires trusting relations between society and the state. The essential tool for forming these relations is public communication. Transparent, systematic and accountable communication makes it possible to strengthen public trust, ensure control over state structures and promote civic participation. For the Republic of Armenia, the current issue is especially relevant in the post-war period, when the level of trust in state institutions has noticeably decreased, and the security system is facing multi-layered challenges. In such conditions, the functions of civilian oversight can be fully implemented only when state structures consistently apply effective communication strategies. Such strategies not only ensure an open and accurate flow of information but also prevent the spread of disinformation, strengthen the participation of civil society, and form an atmosphere of mutual trust. Public communication encompasses a number of functions: information management, public opinion formation, ensuring constructive dialogue, coordinating media and public relations, information protection, and strategic communication. All these functions complement each other and contribute to the formation of an environment where ensuring national security becomes the result of joint efforts not only of state structures, but also of the entire society. The scientific novelty of this study lies in treating public communication not only as a means of transmitting information but also as an institutional mechanism for ensuring national security and civil control. The study combines international experience with the realities of the Republic of Armenia, revealing a direct correlation between communication effectiveness and public trust. The presented analyses can serve to improve communication policies in the public administration system and enhance the oversight functions of civil society. Thus, the aim of the research is to analyse the role of public communication in the process of ensuring civilian oversight of the national security system of the Republic of Armenia, showing its theoretical foundations and practical applications.
Ժամանակակից աշխարհում ազգային անվտանգության ապահովումը պետությունների առաջնահերթ խնդիրներից է։ Անվտանգության համակարգը չի սահմանափակվում միայն ռազմական կարողություններով կամ իրավական մեխանիզմներով. այն պահանջում է նաև հասարակության և պետության միջև վստահելի հարաբերություններ։ Այդ հարաբերությունների ձևավորման առանցքային գործիքը հանրային հաղորդակցությունն է։ Թափանցիկ, համակարգված և հաշվետու հաղորդակցությունը հնարավորություն է տալիս ամրապնդելու հանրային վստահությունը, ապահովելու պետական կառույցների նկատմամբ վերահսկողությունը և խթանելու քաղաքացիական մասնակցությունը։ Հայաստանի Հանրապետության համար այս հարցը հատկապես արդիական է հետպատերազմյան շրջանում, երբ պետական ինստիտուտների նկատմամբ վստահության մակարդակը նկատելիորեն նվազել է, իսկ անվտանգության համակարգը կանգնած է բազմաշերտ մարտահրավերների առաջ։ Նման պայմաններում քաղաքացիական վերահսկողության գործառույթները կարող են լիարժեք իրագործվել միայն այն դեպքում, երբ պետական կառույցները հետևողականորեն կիրառում են արդյունավետ հաղորդակցական ռազմավարություններ։ Դրանք հնարավորություն են տալիս ոչ միայն ապահովելու տեղեկատվության բաց և ճշգրիտ հոսք, այլև կանխելու ապատեղեկատվության տարածումը, ամրապնդելու քաղաքացիական հասարակության մասնակցությունը և ձևավորելու փոխվստահության մթնոլորտ։ Հանրային հաղորդակցությունն ընդգրկում է մի շարք գործառույթներ՝ տեղեկատվության կառավարում, հանրային կարծիքի ձևավորում, կառուցողական երկխոսության ապահովում, մեդիա և հասարակական կապերի համակարգում, տեղեկատվության պաշտպանություն և ռազմավարական հաղորդակցություն։ Այս բոլոր գործառույթները փոխլրացվում են միմյանց և նպաստում այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ ազգային անվտանգության ապահովումը դառնում է ոչ միայն պետական կառույցների, այլև ամբողջ հասարակության համատեղ ջանքերի արդյունք։ Սույն ուսումնասիրության գիտական նորույթն այն է, որ հանրային հաղորդակցությունը դիտարկվում է ոչ միայն որպես տեղեկատվության փոխանցման միջոց, այլ նաև որպես ազգային անվտանգության ապահովման և քաղաքացիական վերահսկողության ինստիտուցիոնալ մեխանիզմ։ Հոդվածում համադրվել են միջազգային փորձն ու Հայաստանի Հանրապետության իրականությունը՝ բացահայտելով հաղորդակցության արդյունավետության և հանրային վստահության միջև ուղղակի փոխկապակցվածությունը։ Ներկայացվող վերլուծությունները կարող են օգտակար լինել պետական կառավարման համակարգում հաղորդակցական քաղաքականությունների բարելավմանը ինչպես նաև քաղաքացիական հասարակության վերահսկողական գործառույթների կատարելագործման համար։ Այսպիսով, սույն հոդվածի նպատակն է վերլուծել հանրային հաղորդակցության դերը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգում քաղաքացիական վերահսկողության ապահովման գործընթացում՝ ցույց տալով դրա տեսական հիմքերը և գործնական կիրառելիությունը։
Երևան
oai:arar.sci.am:429455
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Apr 18, 2026
Apr 17, 2026
6
https://arar.sci.am/publication/462635
| Հրատարակության անուն | Ամսաթիվ |
|---|---|
| Shahumyan, Anahit, The Role of Public Communication in Civilian Oversight of National Security of the Republic of Armenia | Apr 18, 2026 |
Shahumyan, Anahit
Suvaryan, Yu. M. Translated from the Armenian by Syuzanna Chraghyan
Արթուր Բուդուրյան
Zolyan, Mikayel Գլխ. խմբ.՝ Գ․ Ա․ Պողոսյան
Altunyan, Katerina