Օբյեկտ

Պլանավորած օբյեկտ

Վերնագիր: Ժողովրդագրական պատկերի դիմախեղումը Տայքում 16-17-րդ դդ.(Թորթումի գավառի օրինակով)

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Գիտական աշխատություններ= Ширакский центр арменоведческих исследований НАН РА. Научные труды = Shirak Centre of Armenological Studies of NAS RA․ Scientific works

Հրապարակման ամսաթիվ:

2025

Հատոր:

28

Համար:

2

ISSN:

1829-4316 ; e-2953-8076

Լրացուցիչ տեղեկություն:

Akopov Arkadi A., Hayrapetyan Armen S.

Այլ վերնագիր:

Distortion of the Demographic Landscape in Tayk in the 16th–17th Centuries(A Case Study of the District of Tortum)

Ծածկույթ:

30-44

Ամփոփում:

Ուսումնասիրությունը քննության է ենթարկում Տայք պատմական նահանգում XVI–XVII դարերում տեղի ունեցած ժողովրդագրական և կրոնական փոխակերպումները, որոնք վերաբերում էին հայկական բնակչությանը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խնդրո առարկա ժամանակաշրջանում Էրզրումի նահանգի կազմում ընդգրկված հայաշատ Թորթումի գավառին: Մեթոդներ և նյութեր. Աշխատանքում կիրառվել են պատմահամեմատական, ինչպես նաև սկզբնաղբյուրների համադրության և վերլուծության մեթոդները: Վերլուծություն. Հիմնվելով առաջնային աղբյուրների և օս-մանյան հարկացուցակների վրա՝ աշխատանքը ներկայացնում է բնակչության դինամիկայի, գյուղական և քաղաքային ընտանիքների բարդ կառուցվածքի, ինչպես նաև էթնոկրոնական ժողովրդագրության զարգացման համապարփակ վերլուծություն՝ լայնածավալ քաղաքական և ռազմական ճնշումների պայմաններում։ Գործածված տվյալները ցույց են տալիս, որ այդ ժամանակահատվածում Տայքում տեղի է ունեցել խոր ժողովրդագրական ճգնաժամ՝ բնորոշվող ընդհանուր բնակչության թվի զգալի անկմամբ. բազմաթիվ գյուղեր ամայացել կամ անցել են մուսուլման ներգաղթյալների ազդեցության ոլորտ։ Այս իրադարձություններին ուղեկցել են նաև էական կրոնական փոփոխություններ, որոնք հանգեցրել են հայկական բնակչության մի մասի աստիճանական իսլամաց-մանը և քրիստոնյա մեծամասնության վերափոխմանը փոքրամաասնության։ Ուսումնասիրվել են այն գործոնները, որոնք նպաստել են այս գործընթացներին, ներառյալ պատերազմները, վերաբնակեցումները և Օսմանյան կայսրության հարկային քաղաքականությունը։ Հեղինակների ներդրումը. Հոդվածը գրվել է հեղինակների համատեղ ջանքերով: Արդյունքներ. XVII դարի առաջին կեսին Տայքում արձանագրված ժողովրդագրական ճգնաժամի հետևանքով տարածաշրջանի բնակչությունը նվազեց շուրջ երկու երրորդով։ Այդ գործընթացին զուգահեռ ձևավորվեցին նաև էթնոկրոնական խորքային փոփոխություններ․ նախկինում գերիշխող քրիստոնյա մեծամասնությունը աստիճանա-բար վերածվեց փոքրամասնության, իսկ մահմեդական տարրը հաստատեց իր բացարձակ գերակայությունը։
Introduction: The study examines the demographic and religious transformations that took place among the Armenian population in the historical province of Tayk during the 16th–17th centuries. Particular attention is given to the Armenian-populated district of Tortum, which was part of the Erzurum province during the period under consideration. Methods and Materials: The research employs historical-comparative methods, as well as the analysis and correlation of primary sources. Analysis: Based on primary sources and the Ottoman tax registers, the study provides a comprehensive analysis of population dynamics, the complex structure of rural and urban households, and the development of ethno-confessional demography under conditions of extensive political and military pressure. The available data indicate that during this period Tayk experienced a profound demographic crisis, characterized by a significant decline in the total population. Many villages were depopulated or fell under the influence of Muslim immigrants. Those events were accompanied by significant religious changes that led to the gradual Islamisation of part of the Armenian population and the transformation of the Christian majority into a minority. The study also explores the factors that contributed to those processes, including wars, resettlements, and the Ottoman Empire’s taxation policy. Results: In the first half of the 17th century, Tayk underwent adeep demographic crisis that resulted in a reduction of the region’s population by nearly two-thirds. Parallel to this process, profound ethno-religious transformations occurred: the formerly dominant Christian majority gradually turned into a minority, while the Muslim element established absolute predominance. Authors' contribution: The article was written through the joint efforts of the authors.


Ձևաչափ:

pdf

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Dec 5, 2025

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/457667

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Հրատարակության անուն Ամսաթիվ

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն