Նիւթ

Վերնագիր: Первый маршал-армянин Советской Армии (к 105-летию со дня рождения маршала авиации А. А. Ханферянца – С. А. Худякова)

Ստեղծողը:

К. А. Арутюнян

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիւ:

2007

Հատոր:

1

Համար:

1

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

կապին հետեւելուն համար սեղմէ հոս

Այլ վերնագիր:

Խորհրդային բանակի առաջին հայ մարշալը (ավիացիայի մարշալ Ա. Ա. Խանփերյանց – Ս. Ա. Խուդյակովի ծննդյան 105-ամյակի առթիվ)։ The First Marshal-Armenian of the Soviet Army (to marshal of aviation A. A. Khanperiants – S.A.Khudyakov’s 105th birth anniversary).

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Ծածկոյթ:

101-111

Ամփոփում:

Խորհրդային բանակի զորավարների փայլուն համաստեղության մեջ ուրույն տեղ է գրավում հայ ժողովրդի արժանի զավակ,ավիացիայի մարշալ Ս. Ա. Խուդյակով – Ա. Ա. Խանփերյանցի անունը:Նա առաջին հայ զինվորականն էր, որ 1941–1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում արժանացավ մարշալի կոչման: Պատերազմի տարիներին Ս. Ա. Խուդյակովը եղել է Արևմտյան ռազմաճակատի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, 1-ին օդային բանակի հրամանատար, Կարմիր բանակի ռազմաօդային ուժերի շտաբի պետ,իսկ Խորհրդա-ճապոնական պատերազմում (9.08–2.09.1945 թ.)՝Անդրբայկալյան ռազմաճակատի 12-րդ օդային բանակի հրամանատարը: 1941 թ. հոկտեմբերին նրան շնորհվել է ավիացիայի գեներալ-մայորի, 1943 թ. մարտին՝ գեներալ-լեյտենանտի, հոկտեմբերին՝ գեներալ-գնդապետի, իսկ 1944 թ. օգոստոսի 19-ին՝ ավիացիայի մարշալի կոչում: Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Սուվորովի 1-ին և 2-րդ աստիճանների, Կուտուզովի 1-ին աստիճանի՝ երկու, Կարմիր աստղի՝ երկու շքանշաններով, մի շարք մեդալներով: 1945 թ. դեկտեմբերի 14-ին ավիացիայի մարշալ Ս. Ա. Խուդյակովը ձերբակալվել է Ստալին- Բերիայի գործակալների կողմից՝ հանիրավի մեղադրվելով լրտեսության, ծառայողական պարտականությունները չարաշահելու մեջ: 1950 թ. ապրիլի 18-ին Ս. Ա. Խուդյակովը գնդակահարվել է, իսկ 1954 թ. ապրիլին Ս. Ա. Խուդյակով – Ա. Ա. Խանփերյանցը հետմահու արդարացվել է:

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ հրատ.

Ստեղծման ամսաթիւը:

2007-05-15

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

oai:arar.sci.am:38756

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Sep 24, 2024

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

Mar 3, 2020

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

52

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/43254

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն