Object

Title: Вопросы датировки и локализации Трапезундского Евангелия

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2007

Volume:

1

Number:

1

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

click here to follow the link

Other title:

Տրապիզոնի Ավետարանի թվագրման և տեղայնացման խնդիրները։ Questions of Dating and Localization of the Trabzon Gospel.

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)

Coverage:

134-146

Abstract:

Տրապիզոնի Ավետարանը՝ հայկական շքեղ նկարազարդած մատյաններից մեկը, դասվում է հայկական բյուզանդամետ ձեռագրերի շարքին,քանի որ նրա մանրանկարները ոճական և պատկերագրական առումով հարում են բյուզանդական գեղանկարչության ավանդույթներին: Ձեռագիրը թվագրվել է X դ. վերջից XI դ. վերջը, իսկ ստեղծման վայրը համարվում է Տրապիզոնը (Կ. Վայցման, Վ. Լազարև, Տ. Իզմայլովա, Ս. Տեր-Ներսիսյան և այլք): Տրապիզոնի Ավետարանին նվիրված մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս այն թվագրել ավելի ստույգ` XI դ. երկրորդ կես կամ երրորդ քառորդ. դա հիմնավորվում է բյուզանդական մի շարք հուշարձանների (XI դ. երկրորդ կեսի անտիոքյան խմբի ձեռագրերի) հետ ունեցած դեկորատիվ հարդարման սկզբունքների ու առանձին տարրերի նմանությամբ, ինչպես նաև մանրանկարների գեղարվեստական ոճի ու ավետարանիչների կերպարների ընդհանրությամբ (XI դ. հունական մի շարք ձեռագրեր, Կապադովկիայի որմնանկարներ): Չնայած դեռ հնարավոր չէ ստույգ մատնանշել Ավետարանի ստեղծման վայրը, սակայն ակնհայտ է, որ այն գրվել է Բյուզանդիայում, կայսրության արևելյան տարածքներում (Տրապիզոն, Փոքր Ասիայի արևելյան մաս, Անտիոքի շրջակայք), որտեղ հայկական բնակչությունը մեծ թիվ է կազմել, և գոյություն են ունեցել հայկական համայնքներ:

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ հրատ.

Date created:

2007-05-15

Format:

pdf

Identifier:

oai:arar.sci.am:38759

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Jan 12, 2026

In our library since:

Mar 3, 2020

Number of object content hits:

40

All available object's versions:

https://arar.sci.am/publication/43257

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information