Նիւթ

Վերնագիր: Հանրային կազմակերպությունների կառավարման արդյունավետության մոտիվացիոն կառուցակարգերը

Հրապարակման մանրամասներ:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Հրապարակման ամսաթիւ:

2025

Համար:

1 (24)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Պաշտոնական URL:

www.artsakhlib.am

Լրացուցիչ տեղեկութիւն:

Kalantaryan Edgar, Калантарян Эдгар

Այլ վերնագիր:

Motivation Structures for the Efficiency of Management of Public Organizations ; Структуры мотивации эффективности управления общественными организациями

Ծածկոյթ:

88-101

Ամփոփում:

Հոդվածի նպատակն է վեր հանել մոտիվացիոն գործոնների էությունը ու կիրառման ազդեցությունը հանրային կազմակերպությունների կառավարման վրա, այն դիտարկել որպես կառավարման արդիականացման կարևորագույն գործոն, արժևորել վերջինիս դերը հանրային կազմակերպությունների կառավարման համատեքստում։ Մեր խնդիրն է նաև ուղենշել հանրային կազմակերպությունների արդյունավետությունը և կարևորել հնարավոր մոտիվացիոն մեթոդոլոգիայի գերակայությունը, որը կերաշխավորի առավել արդյունավետ համակարգ։ Այս համատեքստում ուսումնասիրության ենք ենթարկել հանրային կազմակերպություններում մոտիվացիոն ընթացակարգերը, մարդկային ռեսուրսների կառավարումը, համեմատել պետական և մասնավոր կազմակերպություններում մոտիվացիոն խթանների ազդեցությունը, գրանցված խոչընդոտներն ու հաջողությունները և այլն։ Հետազոտության մեջ առաջադրված խնդիրների լուծման համար տեսական հիմք են հանդիսացել հանրային կառավարման, քաղաքագիտութ-յան, սոցիոլոգիայի դասական և ժամանակակից տեսությունների հիմական դրույթները, հայեցակարգերը, մոդելներն ու մեթոդները: Հետազոտության իրականացման ընդհանուր մեթոդաբանական հիմքը վերլուծության, համեմատական և համակարգային մեթոդներն են։ Հիմնական եզրահանգումները երաշխավորել են ուսումնասիրության օբյեկտիվությունը, որի արդյունքում հանգեցինք հետևյալին․ մոտիվացիան անձի նախաձեռնողականությանն ու ցանկալի վարքին ուղղված գործընթացն է, մարդկային գործողությունների շարժիչ ուժը՝ միտված կազմակերպության արդյունավետ կառավարմանը։ Հատկապես անցումային փուլում գտնվող երկրներում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում, կազմակերպություններում մոտիվացիոն կառուցակարգերի կիրառումը չի դիտարկվում առաջնային, սակայն առաջատար երկրների փորձի ուսումնասիրությունը ճիշտ հակառակն է ապացուցում։ Այս ամենը հաշվի առնելով էլ պայմանավորում ենք նշված հետազոտության արդիականությունն ու կարևորությունը։
Цель статьи — выделить роль мотивации в государственных организациях, рассмотреть ее как ключевой фактор управления и оценить ее роль в контексте эффективной системы управления. Наша цель также состоит в том, чтобы указать все возможные средства и структуры, которые послужат основой для повышения мотивации (доброжелательное лидерство, работа с персоналом, интеллектуальные и инновационные подходы и т. д.), обеспечивая непрерывный прогресс организаций. Теоретической основой решения поставленных в исследовании задач послужили основные положения, концепции, модели и методы управления общественными организациями и современные теории менеджмента. Для акцентирования важности выбранной темы в исследовании также использовались сравнительный, системный и аналитический методы. В результате исследования мы пришли к выводу о том, что управление мотивационным поведением персонала в государственных организациях всегда было в центре внимания теоретиков, поскольку люди являются важнейшим ресурсом организации. Руководство организации может разработать лучшую организационную структуру, стратегию, цели, программы, эффективную систему коммуникаций и внедрить новейшие технологии, но это может не дать эффекта, если организация не применит соответствующие мотивационные механизмы для вдохновения своего персонала. Чтобы обеспечить ожидаемое поведение работника и максимально реализовать интересы организации, необходимо изучить истинные мотивы, побуждающие последнего действовать тем или иным образом.
The aim of the article is to outline the role of motivation in public organizations, to consider it as a key factor of management, and to assess its role in the context of an effective management system. Our aim is also to point out all possible means and mechanisms that will serve as a basis for increasing motivation (kind leadership, work with staff, intellectual and innovative approaches, etc.), ensuring the continuous progress of organizations. The main provisions, concepts, models and methods of public organization management and modern management theories served as a theoretical basis for solving the problems posed in the research. Comparative, systematic and analytical methods were also used for the research to emphasize the importance of the chosen topic. As a result, we have come to the conclusion that managing the motivational behavior of personnel in public organizations has always been the focus of attention of theorists in the field, since people are the most important resource for an organization. The management of an organization can develop an excellent organizational structure, strategy, goals, programs, an effective communication system, and introduce the latest technologies, but all of this will have no effect if the organization does not apply appropriate motivational mechanisms to inspire its staff. To ensure the desired behavior of an employee and to maximize the interests of the organization, it is necessary to examine the real motives that motivate the latter to act in one way or another.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

«ԱՐՑԱԽ» հրատ. ; ԱԵԳՄՄ հրատ.

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

oai:arar.sci.am:399082

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Jun 24, 2025

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

Jun 24, 2025

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

2

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/432115

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն