Նիւթ

Վերնագիր: Կաթնատնտեսության հետ կապված հավատալիքները հայոց մշակույթում

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն. Գիտական աշխատություններ= Ширакский центр арменоведческих исследований НАН РА. Научные труды = Shirak Centre of Armenological Studies of NAS RA․ Scientific works

Հրապարակման ամսաթիւ:

2025

Հատոր:

28

Համար:

1

ISSN:

1829-4316 ; e-2953-8076

Լրացուցիչ տեղեկութիւն:

Harutyunyan Hasmik Т.

Այլ վերնագիր:

Beliefs Related to Dairying in the Armenian Culture

Ծածկոյթ:

128-139

Ամփոփում:

Մշակույթի ամենատարբեր ոլորտներում դրսևորվող հավատալիքները մարդկության մշտական ուղեկիցն են: Անասնապահական տնտեսաձև վարող ժողովուրդների մշակույթում դրանք հիմնականում կապված են խոշոր եղջերավոր անասունների և հատկապես կաթնատնտեսության հետ: Տնտեսության այս ճյուղն ավանդաբար կարևոր և պատվավոր տեղ է ունեցել նաև նստակյաց, երկրագործ ժողովուրդների, այդ թվում՝ հայերի արտադրական մշակույթում, և պատահական չէ, որ հայերի հավատալիքային համակարգում մինչ օրս ուրույն տեղ ունեն տնտեսության այս բնագավառի շուրջ ձևավորված պատկերացումները: Մեթոդներ և նյութեր. Դաշտային նորօրյա նյութերը պատմահամեմատական մեթոդի սկզբունքով համադրվել են ազգագրական, գեղարվեստական գրականության մեջ, բանահյուսական նմուշներում, արխիվային նյութերում հայթայթած և ի մի բերված՝ թեմային վերաբերող հիշատակությունների հետ: Դաշտային աշխատանքի ընթացքում կիրառվել է խորացված հարցազրույցի մեթոդը: Վերլուծություն. Քննարկվել են կաթնատնտեսության հետ կապված տարաբնույթ հավատալիքներ, դրանք դիտարկվել են Կովկասի ժողովուրդների հավատալիքների համեմատական լույսի ներքո, ներկայացվել են բանահյուսական նմուշներ, որոնցում դրսևորված են կաթնատնտեսության շուրջ ձևավորված պատկերացումները:Արդյունքներ. Կաթնատնտեսության հետ կապված հավատալիքներում միահյուսված են հայոց և՛ հեթանոսական, և՛ քրիստոնեական պատկերացումները: Օջախի առատությունն ու լիությունը՝ բարաքյաթը պահպանելու, այդ թվում՝ կաթն ու կաթնամթերքն անպակաս պահելու համար մարդիկ դիմել և դիմում են հմայական զանազան միջոցների: Չար աչքը խափանելուն ուղղված ժողովրդական միջոցները կարելի է դասել երկու խմբի՝ կանխարգելող և վնասազերծող:
Beliefs, manifested in the most diverse spheres of culture, are a constant companion of mankind. In the culture of cattle-breeding peoples, they are mainly associated with cattle and especially dairying. This branch of the economy has traditionally had an important and honourable place in the industrial culture of sedentary, agricultural peoples, including Armenians. Methods and materials: According to the principle of historical-comparative method, modern field materials were combined with references on the topic found in ethnographic literature, fiction, folklore samples, archival materials. In-depth interview method was used during the field work. Analysis: We have discussed various beliefs related to dairying, considered them in the comparative light similar with beliefs of the Caucasus peoples’, we have presented folklore samples in which the ideas formed around dairying are manifested. Results: Both pagan and Christian ideas of the Armenians are intertwined in the beliefs related to dairying. In order to preserve the abundance of the family, including milk and dairy products, various magical means were/are resorted to. Folk remedies for the evil eye can be divided into two groups: preventive and rendering harmless.

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

կապին հետեւելուն համար սեղմէ հոս ; oai:arar.sci.am:396136

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

May 26, 2025

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

May 22, 2025

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

5

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/428226

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն