Օբյեկտ

Վերնագիր: Տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրական պատասխանատվության հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում

Հրապարակման մանրամասներ:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Հրապարակման ամսաթիվ:

2024

Համար:

3 (22)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Պաշտոնական URL:

www.artsakhlib.am

Լրացուցիչ տեղեկություն:

Harutyunyan Herbert, Арутюнян Герберт

Այլ վերնագիր:

Basic Issues Of Constitutional Responsibility Of Local Self-Government Bodies In The Republic Of Armenia ; Основные вопросы конституционной ответственности органов местного самоуправления в Республике Армения

Ծածկույթ:

21-30

Ամփոփում:

Հոդվածի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրական պատասխանատվության հիմնախնդիրները սահմանադրական բարեփոխումների համատեքստում։ Պատմական ու համեմատաիրավական վերլուծությամբ ներկայացվում է ՏԻՄ-երի սահմանադրական ինստիտուտի էվոլյուցիան Հայաստանի Հանրապետությունում, ուսումնասիրվում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններն ու դրանց իրականացման կառուցակարգերը՝ ըստ 1995 թ․ ընդունված Սահմանադրության, ապա 2005 և 2015 թթ․ սահմանադրական փոփոխությունների։ Ուսումնասիրման առարկա են նաև ՀՀ և այլ պետությունների ՏԻՄ-երի պոզիտիվ ու նեգատիվ սահմանադրական պատասխանատվության խնդիրները: Տեղական ինքնակառավարման՝ անցած ավելի քան 30 տարիների փորձը թույլ է տալիս եզրահանգել այն, որ համակարգն անցել է ինստիտուցիոնալ զարգացման փուլ, որն արտահայտված է տեղական ինքնակառավարման ոլորտի փոխհարաբերությունները կարգավորող մի շարք միջազգային պարտավորությունների, օրենքների և ենթաօրենսդրական ակտերի ընդունմամբ: Այդ ժամանակահատվածում մշակվեցին և ներդրվեցին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեխանիզմները, իրականացվեցին նրանց կարողությունների ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, լրամշակվեց օրենսդրությունը, խորացվեց ապակենտրոնացման գործընթացը: Սակայն տեղական ինքնակառավարման համակարգում դեռևս առկա են մի շարք լուրջ խնդիրներ ու բացթողումներ, որոնք անհրաժեշտ է լուծել համակարգի կայուն զարգացումն ապահովելու համար: Աշխատանքում կիրառվել են դիալեկտիկական, համակարգային, վերլուծական, սինթեզի, ձևական-իրավական և վիճակագրական մեթոդները: Եզրակացությունն այն է, որ ներկայումս ՀՀ համայնքներում տեղական ինքնակառավարման ցածր արդյունավետությունը հիմնականում պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջին հերթին, կարծում ենք, համայնքներում, անհատական և կոլեկտիվ շրջանակներում իրավագիտակցության բարձրացմանն ուղղված գործընթացներ պետք է իրականացվեն:
The purpose of the article is to present the powers of the local self-governing bodies of the Republic of Armenia and the issues of constitutional responsibility in the context of constitutional amendments. Historical and comparative legal analysis presents the evolution of the constitutional institution of local governments in the Republic of Armenia, examines the powers of local self-government and their implementation structures according to the Constitution adopted in 1995, then the constitutional amendments of 2005 and 2015. The subject of study is also the problems of positive and negative constitutional responsibility of local governments of RA and other states. The experience of more than 30 years of local self-government allows us to come to the conclusion that the system has passed the stage of institutional development, which is expressed by the adoption of a number of international obligations, laws and by-laws regulating the relations of the local self-government sector. During that period, the mechanisms of local self-government bodies were developed and implemented, measures aimed at strengthening their capacities were implemented, legislation was amended, and the process of decentralization was deepened. However, there are still a number of serious problems and gaps in the local self-government system that need to be solved to ensure the sustainable development of the system. The conclusion is that currently the low efficiency of local self-government in RA communities is mainly caused by a number of circumstances. First of all, we believe that processes aimed at raising legal awareness in individual and collective frameworks should be implemented in communities.
Цель статьи - представить полномочия органов местного самоуправления Республики Армения и вопросы конституционной ответственности в контексте конституционных изменений. Историко-сравнительно-правовой анализ представляет эволюцию конституционного института местного самоуправления в Республике Армения, рассматривает полномочия местного самоуправления и структуры их реализации согласно Конституции, принятой в 1995 году, а затем ̶ конституционным изменениям 2005 и 2015 годов. Предметом исследования также являются проблемы позитивной и негативной конституционной ответственности органов местного самоуправления РА и других государств. Опыт более чем 30-летнего местного самоуправления позволяет прийти к выводу о том, что система прошла этап институционального развития, что выражается в принятии ряда международных обязательств, законов и подзаконных актов, регулирующих отношения сектора местного самоуправления. За этот период были разработаны и внедрены механизмы органов местного самоуправления, реализованы меры, направленные на укрепление их потенциала, внесены изменения в законодательство, углублен процесс децентрализации. Однако в системе местного самоуправления все еще существует ряд серьезных проблем и пробелов, которые необходимо решить для обеспечения устойчивого развития системы. Сделан вывод о том, что в настоящее время низкая эффективность местного самоуправления в общинах РА обусловлена, главным образом, рядом обстоятельств. Прежде всего, мы считаем, что процессы, направленные на повышение правовой осведомленности на индивидуальном и коллективном уровне, должны осуществляться в общинах.


Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ԱԵԳՄՄ հրատ. ; «ԱՐՑԱԽ» հրատ.

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:379561

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Nov 21, 2024

Մեր գրադարանում է սկսած:

Nov 19, 2024

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

33

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/410659

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն