Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах
www.artsakhlib.am
European Tools for Overcoming Ethno-Political Tensions ; Европейские инструменты преодоления этнополитической напряженности
Եվրամիությունը, խոշոր ու ազդեցիկ կառույց լինելուց զատ նաև մեկ միասնական, ընդհանուր ինտեգրացիոն տանիք է տարբեր մշակույթների ու էթնիկ խմբերի համար։ Ու այս տարբերությունն է հաճախ, որ ընկած է Միության ներսում տարբեր էթնոքաղաքական հակամարտությունների հիմքում։ Այս հակամարտությունները պատմական անցյալից մինչ մեր օրեր փոխանցված լարվածության, տնտեսական անհավասարության և քաղաքական դժգոհությունների արդյունք են և զգալի ազդեցություն ունեն քաղաքական կայունության, սոցիալական համախմբվածության, ինչպես նաև տնտեսական զարգացման վրա։ Այս հոդվածի նպատակն է ուսումնասիրելով եվրոպական գործիքակազմը՝ բացահայտել, թե ինչպես են եվրոպական պետություններն ու միջազգային կազմակերպությունները օգտագործում առկա մեխանիզմները՝ կանխելու կամ մեղմելու էթնոքաղաքական լարվածությունները, խթանելու խաղաղությանը և կայունությանը: Այս հարցը հատկապես կարևոր է այժմյան աշխարհում, երբ գլոբալացումն ու միգրացիոն գործընթացները նոր մարտահրավերներ են առաջացնում հասարակությունների կայունության և համերաշխության համար: Նպատակն իրականացնելու համար խնդիր է դրվել ուսումնասիրության ենթարկել ԵՄ-ում էթնոքաղաքական լարվածության առաջացման հիմնական գործոնները, ներառյալ պատմական, տնտեսական, քաղաքական և սոցիալական ազդեցությունները: Հոդվածի մեթոդաբանական մոտեցումը հիմնված է վերլուծական, համեմատական, գործնական դեպքերի ուսումնասիրության, պատմական և փաստաթղթային վերլուծության մեթոդների համակցման վրա: Հիմնավորվել է, որ էթնոքաղաքական լարվածությունը հաճախ պայմա-նավորված է տնտեսական անհավասարությամբ, պատմական վեճերով, ազգային ինքնության խնդիրներով և միգրացիոն գործընթացներով, որոնց կառավարման համար անհրաժեշտ է բազմակողմ և համապարփակ մոտեցում: Եզրակացությունն այն է, որ էթնոքաղաքական լարվածության արդյունավետ կառավարումը ԵՄ-ում պահանջում է միասնական քաղաքականություն, որը կհիմնվի էթնիկ բազմազանության և մշակութային ինտեգրացիայի վրա՝ ընդգրկելով իշխանության բաժանման և փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, ինչպես նաև արտաքին գործոնների ազդեցության մեղմացման նպատակով գլոբալ և տարածաշրջանային համագործակցության ուժեղացումը:
The European Union, apart from being a large and influential structure, is also a single, common integration roof for different cultures and ethnic groups. And this difference is often the basis of various ethno-political conflicts within the Union. These conflicts are the result of tensions, economic inequality and political grievances carried over from the historical past to the present day and have a significant impact on political stability, social cohesion as well as economic development. The purpose of this article is to explore the European toolkit to identify how European states and international organizations use existing mechanisms to prevent or mitigate ethno-political tensions, promote peace and stability. In order to achieve the goal, the task was set to study the main factors of the emergence of ethno-political tensions in the EU, including historical, economic, political and social influences. The methodological approach of the article is based on a combination of analytical, comparative, practical case studies, historical and documentary analysis methods. It has been argued that ethno-political tensions are often caused by economic inequality, historical disputes, national identity issues and migration processes, which require a multi-faceted and comprehensive approach to manage. The conclusion is that the effective management of ethno-political tensions in the EU requires a unified policy based on ethnic diversity and cultural integration, including mechanisms for the separation of power and the protection of minority rights, as well as the strengthening of global and regional cooperation to mitigate the impact of external factors.
Европейский Союз, помимо того, что он является большой и влиятельной структурой, также является единой общей интеграционной крышей для разных культур и этнических групп. И это различие часто является основой различных этнополитических конфликтов внутри Союза. Такие конфликты являются результатом напряженности, экономического неравенства и политических обид, перенесенных из исторического прошлого в настоящее время, и оказывают существенное влияние на политическую стабильность, социальную сплоченность, а также экономическое развитие. Цель данной статьи — исследовать европейский инструментарий, чтобы выявить, как европейские государства и международные организации используют существующие механизмы для предотвращения или смягчения этнополитической напряженности, содействия миру и стабильности. Для достижения цели была поставлена задача изучить основные факторы возникновения этнополитической напряженности в ЕС, включая исторические, экономические, политические и социальные влияния. Методологический подход статьи основан на сочетании аналитических, сравнительных, практических исследований случаев, исторических и документальных методах анализа. Утверждается, что этнополитическая напряженность часто вызвана экономическим неравенством, историческими спорами, проблемами национальной идентичности и миграционными процессами, для управления которыми требуется многогранный и комплексный подход. Вывод заключается в том, что эффективное управление этнополитической напряженностью в ЕС требует единой политики, основанной на этническом разнообразии и культурной интеграции, включая механизмы разделения власти и защиты прав меньшинств, а также укрепление глобального и регионального сотрудничества для смягчения воздействия внешних факторов.
Երևան
oai:arar.sci.am:379695
Nov 21, 2024
Nov 21, 2024
7
https://arar.sci.am/publication/410779
Edition name | Date |
---|---|
Զարգարյան, Վահե, Եվրոպական գործիքակազմը էթնոքաղաքական լարվածությունների հաղթահարման ճանապարհին | Nov 21, 2024 |
Ստեփանյան, Վահագն Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) Պ․ Ավետիսյան (2017-)
Սիոնյան, Գուրգեն Գլխ. խմբ.՝ Գ․ Ա․ Պողոսյան
Օրդուխանյան, Էմիլ Գլխ. խմբ.՝ Գ․ Ա․ Պողոսյան
Մանասյան, Ալեքսանդր Գլխ. խմբ.՝ Գ․ Ա․ Պողոսյան
Աղաջանյան, Մարտին