Օբյեկտ

Վերնագիր: Ստեփան Թարյանի օֆորտների ընդհանուր ուրվագիծը

Ստեղծողը:

Հարթենյան, Միսակ

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

Պարբերականն ընդգրկում է արվեստի պատմության և հումանիտար գիտությունների ոլորտի ուսումնասիրություններ, թարգմանություններ և ուսումնամեթոդական հետազոտություններ

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Գեղարվեստի ակադեմիայի Տարեգիրք=Yearbook of the Academy of Fine Arts=Ежегодник академии художеств

Հրապարակման ամսաթիվ:

2024

Համար:

16/1

ISSN:

1829-4278

Պաշտոնական URL:

www.yearbook.yafa.am

Լրացուցիչ տեղեկություն:

Hartenyan Misak, Артенян Мисак

Այլ վերնագիր:

General Outline of Stepan Taryan’s Etchings ; Общая характеристика офортов Степана Тарьяна

Համատեղ հեղինակները:

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

Ծածկույթ:

144-160

Ամփոփում:

Ստեփան Թարյանը (1899-1954 թթ.) 20-րդ դարի առաջին կեսի այն արվեստագետներից է, որի ստեղծագործությունը բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում, ով իր սերնդակից մի շարք նկարիչների հետ հայ մշակույթի մեջ ներմուծեց ռուսական ակադեմիական դպրոցի և ավանգարդի, մասնավորապես կոնստրուկտիվիզմի հմտություններն ու եվրոպական արվեստի դարասկզբի նորարարական միտումները։ Թարյանը աշխատել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում՝ գրաֆիկա, գեղանկարչություն, բեմանկարչություն, քանդակ։ Ցավոք, նրա արվեստը դեռ բազմակողմանի ուսումնասիրված չէ, իսկ հեղինակը դեռևս չի արժանացել պատշաճ ճանաչման և գնահատանքի ։ Ավարտելով Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժինը՝ Ստ. Թարյանը վերադարձել է հայրենիք և սկսել ստեղծագործական բուռն գործունեություն՝ կերտել բազմաթիվ դիմաքանդակներ, կոթողային «Սպասում » արձանը, համագործակցել Մայր թատրոնի (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) հետ, որտեղ կատարել է ներկայացումների ձևավորումներ, գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներով մասնակցել ցուցահանդեսների։ Նկարչի ստեղծագործությունների զգալի մասը գրաֆիկական գործեր են՝ մասնավորապես օֆորտներ (հիմնականում դիմանկարներ և բնանկարներ), որոնց ուսումնասիրության միջոցով փորձենք ամբողջացնել Ստ. Թարյանի ստեղծագործական կենսագրությունն ու արվեստի առանձնահատկությունները, հասկանալ և ընկալել Խորհրդային Հայաստանի գեղարվեստական կյանքը, մասնավորապես հաստոցային գրաֆիկայի զարգացման ուղիները։
Stepan Taryan (1899-1954) is one of those artists of the first half of the 20th century whose work is of exceptional interest, and who, together with a number of other artists of his generation, brought the skills of the Russian academic school and avant-garde, particularly constructivism, as well as the innovative trends of the beginning of the European art century to Armenian culture. Taryan worked in almost all fields of fine arts: graphics, painting, stage design, sculpture. Unfortunately, his art has not yet been comprehensively studied, and the author has not yet received proper recognition and honor. After graduating from St. Petersburg Academy of Arts, he returned to his homeland and created many sculptural portraits, including the monumental composition called “Waiting”. Taryan collaborated with the Mother Theater (the National Academic Theater named after G. Sundukyan), where he designed a number of performances. His paintings and graphic works were shown in various exhibitions. Most of Taryan’s works are graphic ones, particularly etchings (mainly portraits and landscapes), through the study of which we will reveal his creative biography and the artistic life of Armenia during the Soviet period, particularly the ways of development of mechanical graphics.
Степан Тарьян (1899-1954) – один из тех художников первой половины ХХ века, творчество которого представляет исключительный интерес. Вместе с другими художниками своего поколения он привнес в армянскую культуру навыки русской академической школы и авангарда, особенно навыки конструктивизма и новаторские тенденции начала европейского художественного века. Тарьян работал практически во всех областях изобразительного искусства: графике, живописи, сценического дизайна, скульптуре. К сожалению, его искусство до сих пор всесторонне не изучено, а автор еще не получил должного признания. Окончив скульптурное отделение Петербургской Академии художеств, Степан Тарьян вернулся на родину и начал активную творческую деятельность: создал множество скульптурных портретов, монументальную статую «Ожидание», сотрудничал с Национальным академическим театром им. Г. Сундукяна, где оформил ряд спектаклей, участвовал в выставках с произведениями живописи и графики. Большую часть произведений художника составляют графические произведения, в частности офорты (в основном портреты и пейзажи), изучение которых значительно пополнит творческую биографию и выделит художественные особенности Тарьяна, но также поможет понять художественную жизнь Армении в советский период, в частности пути развития механической графики.

Հրատարակության վայրը:

Երևան

Ձևաչափ:

pdf

Ֆիզիկական այլ նկարագրություն:

նկ․

Նույնացուցիչ:

սեղմիր այստեղ կապին հետևելու համար ; oai:arar.sci.am:378355

Լեզու:

hy

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Oct 10, 2024

Մեր գրադարանում է սկսած:

Oct 10, 2024

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

18

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/409462

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն