Object

Title: Ձին հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածի կիմերական և սկյութական հատկանիշներով դամբարաններում

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2024

Number:

2

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Туманян Гарегин, Tumanyan Garegin

Other title:

Конь в погребениях с киммерийскими и скифскими культурными признаками в Восточной части Армянского нагорья ; Horse in Sepulchres with Cimmerian-Scythian Characteristics in the Eastern Part of the Armenian Highland

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Coverage:

304-317

Abstract:

Հաշվի առնելով ձիու վճռորոշ դերը կիմերական ու սկյութական ցեղերի կյանքում, «կիմերա-սկյութական» թաղումների առանձնացման համար ընտրված հատկանիշներից մեկը համարվել է ձիու առկայությունը դամբանային համալիրում: Հայաստանի «կիմերա-սկյութական» դամբարաններում ձիու կամ ձիասարքի առկայությունից կարելի է եզրակացնել, որ դրանցում հեծյալ ռազմիկներ են ամփոփվել: Հայկական լեռնաշխարհի մ.թ.ա. VIII դ. վերջ - VI դ. դամբարաններում ձիու և մարդու համատեղ թաղումների զգալի ավելացումը նշանավորում է թաղման ծեսում փոփոխությունների նոր փուլ, հավանաբար, պայմանավորված էթնիկական այլ խմբերի ներխուժումներով: Հայաստանի կիմերա-սկյութական մշակութային ընդհանրության հատկանիշներով 144 դամբարաններից 33-ում մարդկանց ու ձիերի համատեղ թաղումներ են կատարվել: Ձին ձիասարքի հետ է ամփոփված 20 դամբարանում: Ձիասարքն առանց ձիու, երբեմն՝ ոչ լրիվ կազմով, առկա է միայն 9 դամբանում: Ձին կիմերների ու սկյութների համար դարձել էր պատերազմի հիմնական «զենքը»: Իրենց արագաշարժ ձիերին ապավինելով՝ նրանք նոր մարտավարություն էին կիրառում. հանկարծակի գրոհում էին հակառակորդի շարքերի վրա և նույնքան անսպասելի՝ անհետանում: Սկյութների հետնորդ ժողովուրդների ազգագրական տվյալները նպաստում են վերակազմելու թաղման ծեսում ձիու զոհաբերության ծիսակատարությունը: Օսերի մոտ մինչ այժմ պահպանվել է հանգուցյալի հետ դամբարանում ձիուն զետեղելու ծիսակատարության արձագանքը՝ նժույգի նվիրաբերման արարողությունը: Նման սովորություններ են բացահայտվել նաև հայերի մոտ: Հնդեվրոպական առասպելաբանության մեջ ձին հանդես է գալիս որպես տիեզերական ծառին համարժեք ծիսական խորհրդանիշ: Տիեզերքի տարբեր գոտիների միջև կապը իրականացնելու գործառույթը կարելի է անվանել «ուղղաձիգ հաղորդակցություն»: Սկյութական վերակազմվող թաղման ծեսում նման հաղորդակցության դեր էր վերապահված ծիսական ձիուն: Ծիսական ձին հանգուցյալին պիտի զերծ պահեր փորձություններից, որոնք ննջեցյալին դարանակալում էին երկնքի ճանապարհին: Ըստ երևույթին, ծիսական ձիուն վերագրվել է նաև պահպանական նշանակություն:
Конь играл определяющую роль в жизни киммерийских и скифских племен, в силу чего наличие в погребальном комплексе указывает на то, что является киммерийско-скифским и что в нем похоронены воины-всадники. В погребениях конца VIII-VI вв. до н.э. Армянского нагорья значительное увеличение численности совместных захоронений человека и коня знаменует новый этап перемен в погребальном обряде, вероятно, обусловленный вторжениями других этнических групп. В 33-х из 144-х погребений Армении с признаками киммерийско-скифской культурной общности были произведены совместные захоронения людей и коней. В 20-и погребениях конь захоронен с конским убором. Конский убор без коня наличествует лишь в 9-и погребениях. Лошадь для киммерийцев и скифов являлась основным «оружием» войны. Полагаясь на своих резвых коней, они применяли новую тактику: внезапно нападали на противника и столь же неожиданно исчезали. Этнографические данные о народах – преемниках скифов способствуют восстановлению ритуала жертвоприношения коня в погребальном обряде. У осетин до сих пор сохранился отголосок ритуала помещения в погребение лошади с покойником – церемония посвящения коня. Схожие обычаи были выявлены также у армян. В индоевропейской мифологии лошадь выступает как ритуальный символ, эквивалентный мировому древу. Функцию осуществления связи между разными зонами космоса можно назвать «вертикальной коммуникацией». В реставрируемом скифском погребальном обряде роль такой коммуникации была отведена ритуальному коню. Ритуальный конь должен был оберегать покойника от испытаниий, которые подстерегали его в пути на небо. По-видимому, ритуальному коню приписывалась и апотропеическая роль.
Considering the determinative role of the horse in the life of Cimmerian-Scythian tribes, the presence of horse in a sepulchral complex was selected as one of the distinctive characteristics for "Cimmerian-Scythian" burials. The existence of horse or horse trapping in "Cimmerian- Scythian" sepulchers can be considered as a clue to infer that warrior horsemen were buried there. The considerable increase of combined burials of humans and horses in the sepulchers of Armenian Highland dated to the end of the VIII-VI centuries BC signifies a new phase of changes in the funerary rite, most probably, stipulated by invasion of other ethnic groups. Combined burials of humans and horses were carried out in 33 of the 144 sepulchres of Armenia with features of Cimmerian-Scythian cultural commonality. The horse was buried with a horse trapping in 20 sepulchres. The horse trapping without a horse and, sometimes, not in a complete set, is present in only nine sepulchres. Horses served as the main "weapon" of war for Cimmerians and Scythians. Relaying on their fast horses, Cimmerians and Scythians applied a new tactic – suddenly attacked the enemy lines and unexpectedly disappeared. The ethnographical data on nations descending from Scythians contribute to restoring the ritual of horse sacrifice in the funerary rite. The echo of the rite of including a horse with the deceased in the burial – the ritual of horse dedication – is still preserved among Osse-tians. Similar customs were revealed among Armenians as well. In the Indo-European mythology, the horse is perceived as a ritual symbol equivalent to the world tree. The function of making connection between various zones of the universe can be named as "vertical communication". In the restored Scythian burial rite, this connecting role was conferred to the ritual horse. The ritual horse carried a function of protecting the deceased from trials that were on the watch for him on his way to the heaven. Apparently, a preserving role was also attributed to the ritual horse.


Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

click here to follow the link ; oai:arar.sci.am:377519

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Oct 1, 2024

In our library since:

Aug 29, 2024

Number of object content hits:

12

All available object's versions:

https://arar.sci.am/publication/408259

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information