Object

Title: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մերօրյա պատմության լուսաբանման որոշ հիմնահարցեր

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2024

Number:

2

ISSN:

0320-8117 ; e-2953-8297

Official URL:


Additional Information:

Арутюнян Мгер, Арутюнян Айк, Harutyunyan Mher, Harutyunyan Hayk

Other title:

Ряд проблем освещения современной истории армии обороны Республики Арцах ; Some Problems of Covering the Modern History of the Defence Army of the Republic of Artsakh

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Coverage:

96-115

Abstract:

Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի 2016 և 2020 թվականների ռազմարշավների ռազմագիտական վերաիմաստավորման ու վերլուծության հիման վրա Պաշտպանության բանակի նորօրյա պատմության ուսումնասիրությունը թելադրված է դրա վերաբերյալ օբյեկտիվ ճշմարտությունը համաշխարհային գիտական համակարգում և ՀՀ-ի ու սփյուռքի մեր հայրենակիցների հասարակական գիտակցության մեջ ամրագրելու, ինչպես նաև պետական կառավարման ու ռազմական շինարարության ոլորտներում թույլ տրված սխալների շտկման ուղիների առաջադրման անհրաժեշտությամբ: Պաշտպանական-անվտանգային ոլորտում գիտատեսական, գիտակիրառական ռազմավարական հետազոտությունների, գիտահրատարակչական, փորձագիտական և համապատասխան այլ գործունեության իրականացումը կարևոր է համապետական հիմնախնդիրներին լուծումներ գտնելու տեսակետից: ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ թվում՝ Անվտանգության խորհրդին տարածաշրջանային անվտանգության դինամիկայի վերաբերյալ ռազմավարական պիլոտային հետազոտությունների արդյունքների, դրանց հիման վրա համապատասխան առաջարկների ներկայացումը պետք է նպատակաուղղված լինի 2020 թ. նոյեմբերի 9-ի զինադադարի և 2023 թ. սեպտեմբերի 19-ի ուխտադրուժ ագրեսիայի աղետաբեր հետևանքներից բխող մարտահրավերներին դիմագրավելու և պաշտպանական-անվտանգային միջավայրի հուսալիության ու արդյունավետության բարձրացման հնարավորությունների տեսական ու գործնական հիմնավորումները գիտականորեն ձևակերպելուն:
Изучение новейшей истории армии обороны на основе военно-научной реинтерпретации и анализа военных кампаний азербайджано-турецкой агрессии против Республики Арцах 2016 и 2020 годов диктуется необходимостью установления объективной истины о ней в мировой научной системе и в общественном сознании наших соотечественников из РА и Диаспоры, а также важностью предложения пути исправления ошибок в сфере государственного управления и военного строительства. Осуществление научных, научно-прикладных стратегических исследований, научно-издательской, экспертной и другой соответствующей деятельности в сфере обороны и безопасности важно с точки зрения поиска решений национальных проблем. Представление военно-политическому руководству РА, в том числе Совету безопасности, результатов стратегических пилотных исследований по динамике региональной безопасности и соответствующих предложений на их основе должно быть нацелено на предотвращение вызовов, возникших в результате трёхстороннего заявления о прекращении огня от 9 ноября 2020 года и катастрофических последствий вероломной агрессии 19 сентября 2023 года, на научное формулирование теоретических и практических обоснований возможностей повышения надёжности и эффективности системы обороны и безопасности.
The study of the modern history of the Defence Army on the basis of military-scientific reinterpretation and analysis of the military campaigns of the Azerbaijani-Turkish aggression against the Republic of Artsakh in 2016 and 2020 is dictated by the need to establish the ob-jective truth about it among the world scientific circles and in the public consciousness of our compatriots from the RA and the Diaspora, as well as the importance of proposing ways to correct mistakes in the sphere of state administration and military construction. The implementation of scientific, scientific-applied strategic research, scientific-publishing, expert and other relevant activities in the field of defence and security is important in terms of finding solutions to national problems. The presentation to the military-political leadership of the Republic of Armenia, including the Security Council, of the results of the strategic pilot studies on regional security dynamics and the relevant proposals based on them should be aimed at preventing the challenges resulting from the tripartite ceasefire declaration of 9 November 2020 and the catastrophic consequences of the treacherous aggression of 19 September 2023, the scientific formulation of theoretical and practical substantiations of the possibilities to improve the reliability and effectiveness of the regional security situation in the Republic of Armenia, and the elaboration of the recommendations of the strategic pilot studies.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

click here to follow the link ; oai:arar.sci.am:377504

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Oct 1, 2024

In our library since:

Aug 29, 2024

Number of object content hits:

11

All available object's versions:

https://arar.sci.am/publication/408232

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information