Նիւթ

Վերնագիր: Զաքարյան Հայաստանի իրավական կարգավիճակը՝ ըստ վրաց-հայկական աղբյուրների

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիւ:

2022

Համար:

3

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Шахназарян Арташес, Shahnazaryan Artashes

Այլ վերնագիր:

Правовой статус Захаридской Армении согласно грузино-армянским источникам ; The Legal Status of Zakarid Armenia, according to Georgian-Armenian Sources

Համատեղ հեղինակները:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Ծածկոյթ:

27-46

Ամփոփում:

Զաքարյան Հայաստանի իրավական կարգավիճակի հարցն ու դրա հետ սերտորեն աղերսվող որոշ խնդիրներ վրաց և հայ պատմագիտության տարակարծությունների առարկա են։ Դրա հիմքում ընկած են նաև վրացական ու հայկական աղբյուրներում խնդրո առարկա հարցի շուրջ եղած վկայություններում նկատվող տարընթերցումները։ Վրացական աղբյուրները սելջուկյան տիրապետությունից հյուսիսարևելյան Հայաստանի գավառների ազատագրման գործում վրաց Բագրատունիների դերը գերագնահատում են, իսկ Զաքարյաններինը՝ մասամբ ստվերում։ Ազատագրված և վրացական թագավորությանը միացված հայկական գավառներում ստեղծված վարչաքաղաքական միավորները վրացական աղբյուրները դիտում են բուն Վրաստանի սահմանները պաշտպանելու համար ստեղծված կողմնակալություններ։ Հայկական աղբյուրներն իրենց հերթին դրանք համարում են Զաքարյաններին ու նրանց ստորականերին ենթակա իշխանություններ։ Վրացական աղբյուրները, ի տարբերություն հայկականների, իբրև արքունի բարձրաստիճան պաշտոնյաների, վրացական թագավորության կառավարման բնագավառում Զաքարյանների կարևոր դերն առարկայական չեն ներկայացնում։ Այդուհանդերձ, վրացական ու հայկական աղբյուրների տեղեկություններից հետևում է, որ Զաքարյան Հայաստանն անկախ վարչաքաղաքական միավոր չի եղել ու մտել է վրացական թագավորության կազմի մեջ։ Այն գլխավորած Զաքարյանները եղել են ոչ թե ինքնիշխան տիրակալներ, այլ վրաց արքունիքի գերազդեցիկ պաշտոնյաներ։
Вопрос правового статуса Захаридской Армении и напрямую связанных с ним проблем является объектом разногласий в армянской историографии. В основе сказанного лежат также разночтения в данных грузинских и армянских источников. Грузинские источники преувеличивают роль грузинских Багратуни в вопросе освобождения северо-восточных провинций (гаваров) Армении от сельджукского господства и частично умаляют роль Захаридов. Административно-политические единицы, созданные в освобожденных и присоединенных к грузинскому царству армянских гаварах, грузинские источники рассматривают в качестве княжеских административно-территориальных единиц для защиты границ Грузии. Армянские источники же считают их княжествами, подчиненными Захаридам и их вассалам. Грузинские источники, в отличие от армянских, Захаридов как должностных лиц царского двора и их роль в системе правления не выделяют. Тем не менее из грузинских и армянских источников явствует, что Захаридская Армения не являлась независимой административно-политической единицей и входила в состав Грузинского царства. Возглавлявшие эту единицу Захариды были не суверенными правителями, а архивлиятельными должностными лицами грузинского царского двора.
The issue of the legal status of Zakarid Armenia and the questions closely related to it are the subject of disagreements between Georgian and Armenian historiography. They are also due to the misinterpretations in the testimonies on the issue under consideration in Georgian and Armenian sources. Georgian sources overestimate the role of the Georgian Bagratids in the liberation of the cantons of northeastern Armenia from Seljuk dominion whereas they partially overshadow the role of the Zakarids in it. The administrative-political units established in the liberated Armenian cantons joined to the Georgian kingdom are viewed by Georgian sources as prefectures in defending the borders of proper Georgia. Armenian sources, in their turn, consider them principalities subordinate to the Zakarids and their subordinates. Georgian sources, unlike the Armenian ones, do not present the important role of the Zakarids as high-ranking royal officials in the governing sphere of the Georgian kingdom. Nevertheless, according to Georgian and Armenian sources, Zakarid Armenia was not an independent administrative-political unit and used to have been incorporated into the Georgian kingdom. Its rulers, the Zakarids, were not sovereign rulers, but most in-fluential officials of the Georgian royal court.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

կապին հետեւելուն համար սեղմէ հոս ; oai:arar.sci.am:340349

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Sep 24, 2024

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

Jan 23, 2023

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

119

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/366584

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն