Հռոմ
oai:arar.sci.am:368736
Քառածալ, մամուլանիշը՝ լատինատառ, նշված է միայն երկրորդ մամուլի առաջին էջում։ Բնագիրը 12 կետաչափի բոլորգրով, օգտագործված են գլխագրեր: Տիտղոսաթերթի դարձերեսին փորագիր պատկեր՝ Պապական զինանշանը։ ; Հիշատակարան չունի: ; Տեքստը՝ հայերեն, տիտղոսաթերթը՝ հայերեն և լատիներեն: Տպագրության վայրի, տպարանի և տարեթվի տվյալները վերցվել են տիտղոսաթերթից և վերջին չհամարակալված լատիներեն էջից: Տպագրության թվականը՝ հռոմեական և արաբական թվանշաններով, նշված է և՛ տիտղոսաթերթին, և՛ վերջին էջում:Էջակալությունը՝ հայատառ: ԼԱ և ԼԲ էջերը համարակալված չեն: Թվայնացված օրինակը վերակազմված է: Այս օրինակի տիտղոսաթերթի աջ անկյունում փակցված է թերթիկ, վրան զարդանախշ՝ Մխիթարյան միաբանության զինանշանի պատկերով՝ Ո Կ Վ Ա՝ «Որդեգիր Կուսի-Վարդապետ Ապաշխարութեան» նշանաբանի սկզբնատառերով, որի ներքևում ձեռագիր վերականգնված են տիտղոսաթերթի որոշ վանկեր կամ բառեր: Տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում և վերջին չհամարակալված էջում առկա է Մխիթարյան Միաբանության Մատենադարանի կնիքը: Գրքի բոլոր էջերին կան մատիտով արված նշումներ, ջնջումներ:Սույն տպագրությունը ֆիզիկապես բացակայում է հայաստանյան գրադարաններում:Հայ գիրքը 1512-1800 թվականներին» (Երևան, 1988, էջ 18) մատենագիտության մեջ մատենագիտական նկարագրությունը կատարվել է աշխարհի տարբեր գրադարաններում պահվող սակավ օրինակների և Հանրային գրադարանում առկա լուսապատճենի հիման վրա: Նկարագրության մեջ նշվել է. «Թեոդիկը «Տիպ ու տառ»-¬ի մեջ (էջ 49) այս գիրքը բերում է իբրև 1623 թ. Ստ. Պավլինյան տպարանի հրատարակություն, բայց նույն էջում միևնույն գիրքը հիշատակում է նաև Ուրբանյան տպարանի հրատարակությունների շարքում «Կոնդակ Եւգինեաց» վերնագրով, առանց նշելու տպագրության թվականը։ Գ. Զարբհանալյանը այս գիրքը նկարագրում է երկու տեղ. առաջին անգամ իբրև տպագրության թվական նշվում է 1723¬ ը, երկրորդ անգամ՝ 1623-¬ը: Ընդ որում, մեջ է բերում անվանաթերթի միայն հայերեն մասը։ Ա. Ղազիկյանը, երևի կրկնելով Գ. Զարբհանալյանին, նկարագրության սկզբում գրում է. «Փլորենտիա գումարած ընդհանուր ժողովեն վերջ կոնդակ մը գրած է Հայոց. որուն սոսկ հայերեն թարգմանությունը տպագրված է ի Հռոմ 1723-ին հետևյալ երկլեզվյան խորագրով» և բերում է 1623 թ. տպագրության անվանաթերթը։ 1723 թ. տպագրություն, ըստ երևույթին, գոյություն չունի ( Զարբհանալյանի գրքում 1723¬-ը երևի վրիպակ է): Գրքի վերջի վկայագրի մեջ Գասպար Մանուկցիոս հայազգի կրոնավորը տեղեկացնում է, որ կոնդակը թարգմանել է Տեր Բարդուղմեոս Աբգար հայազգին։Գրքի մանրաժապավենը Հանրային գրադարանին են ուղարկել Մ. Բարիքյանը և Զ. Պտուկյանը»։
Jan 26, 2024
Jan 25, 2024
292
https://arar.sci.am/publication/398507
| Edition name | Date |
|---|---|
| Եւգինէոս, Դ., Միաբանութիւն Հայոց ընդ Հռօմեական Սուրբ Եկեղեցոն | Jan 26, 2024 |
Խմբ.՝ Առաքել Առաքելյան (1944-1948) Լևոն Կիսիբեկյան (1948-1950) Աշոտ Աբրահամյան (1950-1955) Առաքել Առաքելյան (1955-1956) Արթուն Հատիտյան (1956-1982) Պարգեւ Շահբազյան (1983-1984) Երվանդ Մելքոնյան (1985-1993) Տ. Ասողիկ եպս. Արիստակեսյան (1994-1996) Տ. Բագրատ աբղ. Գալստյան (1996-1998) Մարիամ Վարդանյան (պաշտոնակատար) (1998-1999) Տ. Արշակ աբղ. Խաչատրյան (պաշտոնակատար) (1999) Անդրանիկ Զեյթունյան (2000-2001) Արշակ Մադոյեան (2009-2015) Արսէն Բոբոխեան (2015-2017) Տ. Անդրէաս աբղ. Եզեկեան (պաշտոնակատար) (2017-2018) Գէորգ Մադոյեան (2018-)
Խմբ.՝ Առաքել Առաքելյան (1944-1948) Լևոն Կիսիբեկյան (1948-1950) Աշոտ Աբրահամյան (1950-1955) Առաքել Առաքելյան (1955-1956) Արթուն Հատիտյան (1956-1982) Պարգեւ Շահբազյան (1983-1984) Երվանդ Մելքոնյան (1985-1993) Տ. Ասողիկ եպս. Արիստակեսյան (1994-1996) Տ. Բագրատ աբղ. Գալստյան (1996-1998) Մարիամ Վարդանյան (պաշտոնակատար) (1998-1999) Տ. Արշակ աբղ. Խաչատրյան (պաշտոնակատար) (1999) Անդրանիկ Զեյթունյան (2000-2001) Արշակ Մադոյեան (2009-2015) Արսէն Բոբոխեան (2015-2017) Տ. Անդրէաս աբղ. Եզեկեան (պաշտոնակատար) (2017-2018) Գէորգ Մադոյեան (2018-)