Օբյեկտ

Վերնագիր: «Կուլտուր-ազգային ավտոնոմիան» և Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստանը»

Ստեղծողը:

Սարգսյան, Մարինե

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիվ:

2023

Համար:

3 (669)

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Sargsyan Marine, Саргсян Марине

Այլ վերնագիր:

"Cultural-National Autonomy" and Vahan Teryan's "Spiritual Armenia" ; «Духовная Армения» Ваана Теряна и «Культурно-национальная автономия»

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Ծածկույթ:

186-202

Ամփոփում:

«Կուլտուր-ազգային ավտոնոմիան» բազմազգ կամ էթնիկ առումով ժողովրդագրական բարդ կառուցվածք ունեցող պետություններում ազգային հարցը լուծելու իրավաքաղաքական միջոց է: Այն մեկ պետության շրջանակում կենտրոնական իշխանության ու ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև ազգամիջյան, միջէթնիկական հարաբերությունների կառավարման վարչաիրավական սկզբունք է և գործիք: XX դարասկզբին հայ քաղաքական կուսակցություն կազմակերպությունների մեծ մասն այն համարել է տվյալ պատմական պահին հայության ազգային հիմնախնդիրները լուծելու, ազգային միության կազմակերպաիրավական հնարավոր ձևերից իրատեսականն ու շահեկանը: Դրա համար պայքարողների առաջամարտիկը ՍԴԲՀԿ-ն էր, որի գլխավոր գաղափարախոսները Բ. Իշխանյանը և Դ. Անանունն էին: Նրանց հայեցակարգի նպատակը Ռուսական կայսրության հպատակ հայության ազգային հարցը կարճաժամկետ լուծելն էր պետության միջոցով: Վ. Տերյանի «Հոգևոր Հայաստանը» նույն ժամանակահատվածում հայ հասարակական-քաղաքական մտքին ներկայացված պատմափիլիսոփայական հայեցակարգ է և դրա վրա հիմնված ազգային-քաղաքական ռազմավարություն, որի երկարաժամկետ կամ անժամկետ նպատակը Հայաստան-հայության՝ որպես մեկ ամբողջության բացառապես ներքին ներուժով ինքնակազմակերպված միությունն է:
«Культурно-национальная автономия» является юридическим и политическим средством решения национального вопроса в многонациональных государствах или в государствах со сложной демографической структурой в плане этничности. Онa представляет собой административно-правовой принцип и инструмент управления отношениями центральной власти и национальных меньшинств, а также межнациональными и межэтническими отношениями в рамках одного государства. В начале ХХ века большинство армянских политических партий-организаций считали её наиболее реальной и выгодной из возможных организационно-правовых форм для решения национальных проблем армян и их объединения на данном историческом отрезке. Авангардом боровшихся за нее была СДРАO, главными идеологами которой были Б. Ишханян и Д. Ананун. Целью их концепции было краткосрочное решение национального вопроса армянских подданных Российской империи посредством государства. «Духовная Армения» В. Теряна – историко-философская концепция и основанная на ней национальная политическая долгосрочная или бессрочная стратегия, целью которой является создание самоорганизованного союза Армения-армяне.
"Cultural-national autonomy" is a legal and political means of solving the national question in multinational states or in states with a complex demographic structure in terms of ethnicity. It is an administrative-legal principle and a tool for managing relations between the central government and national minorities, as well as international and inter-ethnic relations within the framework of one state. At the beginning of the 20th century, the majority of Armenian political parties-organizations considered it the most realistic and beneficial of the possible organizational and legal forms for solving the national problems of Armenia and the association of the Armenians at this historical moment. The vanguard of those who fought for it was SDALO, the main ideologues of which were B. Ishkhanyan and D. Ananun. The purpose of their concept was a short-term solution to the national issue of Armenian subjects of the Russian Empire through the state. V. Teryan’s "Spiritual Armenia" is a historical and philosophical concept presented to the Armenian social and political thought of the same period and based on it a long-term or termless national political strategy, the goal of which is was the creation of a self-organizing union of Armenia-Armenians exclusively by the internal potential.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

սեղմիր այստեղ կապին հետևելու համար ; oai:arar.sci.am:367683

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Sep 24, 2024

Մեր գրադարանում է սկսած:

Jan 9, 2024

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

77

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/397420

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն