Հանդեսը լույս է տեսնում տարին մեկ անգամ:
Նորմալ կենսագործունեության ապահովման համար բացի մակրոտարրերից, բույսերին անհրաժեշտ են միկրոտարրեր` բոր, մանգան, պղինձ, ցինկ, մոլիբդեն, կոբալտ, վանադիում: Պղինձը մտնում է մի ամբողջ շարք օքսիդա-վերականգնման ֆերմենտների բաղադրության մեջ և մասնակցում ֆոտոսինթեզի, ածխաջրային և սպիտակուցային փոխանակման պրոցեսներին: Հողում պղնձի պակասության դեպքում խիստ նվազում է ցորենի բերքատվությունը: Պղնձի պակասությունը անասնակերում առաջացնում է կենդանիների մոտ լիզուխան հիվանդությունը: Պղինձը սուր տոքսիկ չէ մարդու համար: Այն անհրաժեշտ տարր է, որը մասնակցում է մի շարք ֆերմենտների և հորմոնների աշխատանքին, արյունաստեղծման պրոցեսին: Սակայն մեծ քանակության դեպքում այն տոքսիկ է: Օրական թույլատրելի սահմանը մարմնի մասսայի 1 կգ–ի հաշվով 500 մկգ է: Որպես օքսիդիչ քայքայում է С և А վիտամինները, վատացնում է օրգանալեպտիկ հատկությունները, նպաստում լիպիդների օքսիդացումից μավականին տոքսիկ արգասիքների առաջացմանը ճարպերում և յուղերում: Այսպիսով, անալիտիկ հսկողությունը շրջակա միջավայրում, հատկապես հողում, պղնձի առկայության նկատմամբ արդիական խնդիր է: Գրականության մեջ բերված են ԱԱՍ և ԻՎԱ մեթոդները, որոնք օժտված են բարձր զգայունությամբ, սակայն պահանջվում է անալիզվող նմուշի նախապես խտացում կամ նոսրացում: Ֆոտոմետրիկ մեթոդները մատչելի են, սակայն օգտագործվող ռեագենտների զգայունությունը սակավ է (ε=35000): Առաջարկվում է պղնձի արագ որոշման ռենտգենա¬սպեկտրալ մեթոդ առանց նմուշի քայքայման: Մասսայական անալիզների համար ագրոքիմիական մեթոդները պետք է տան առավել կոռելյացիա պարարտանյութերի էֆեկտիվության հետ: Այդ մեթոդների տեխնիկան պետք է թույլ տա մաքսիմալ ավտոմատացնել բոլոր անալիտիկ պրոցեսները, նպատակ ունենալով սարքավորել անալիզի հոսքային գծերը:
Ստեփանակերտ
oai:arar.sci.am:367386
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Jan 24, 2024
Dec 26, 2023
18
https://arar.sci.am/publication/396995
Հրատարակութեան անունը | Թուական |
---|---|
Мангасарян, С. Г., Методы определения меди в почве | Jan 24, 2024 |
Мангасарян, Сирвард Գլխավոր խմբ.՝ Վալերի Ավանեսյան
Мангасарян, С. Г. Акопян, Э. А. Шахатуни, А. А. Топузян, В. О. Պատ․ խմբ․՝ Ա․ Լ․ Մնջոյան (1957-1962) Գլխ․ խմբ․՝ Գ․ Տ․ Թադևոսյան (1962-1973) Մ․ Հ․ Ինճիկյան (1974-1976)
Пашаян, Р. А. Карапетян, Дж. К. Товмасян, К. Г. Պատ․ խմբ․՝ Ա․ Լ․ Մնջոյան (1957-1962) Գլխ․ խմբ․՝ Գ․ Տ․ Թադևոսյան (1962-1973) Մ․ Հ․ Ինճիկյան (1974-1976)
Григорян, Г. Г. Аврамян, А. Н . Мирзоян, В. С. Գլխ․ խմբ.՝ Հ. Վ. Գրիգորյան
Багдасарян, Г. П. Багдасарян, П. Г. Գլխ․ խմբ.՝ Հ. Վ. Գրիգորյան
Гукасян, Татевик Абрамян, Артем Գլխավոր խմբ.՝ Վալերի Ավանեսյան
Гукасян, Татевик Аветисян, Артур Маркарян, Галя Գլխավոր խմբ.՝ Վալերի Ավանեսյան