Հրապարակման մանրամասներ:
Հանդեսը լույս է տեսնում տարին մեկ անգամ:
Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:
Հրապարակման ամսաթիւ:
Հատոր:
Պաշտոնական URL:
Վերնագիր:
Методы определения меди в почве
Ստեղծողը:
Համատեղ հեղինակները:
Աջակից(ներ):
Խորագիր:
Ծածկոյթ:
Ամփոփում:
Նորմալ կենսագործունեության ապահովման համար բացի մակրոտարրերից, բույսերին անհրաժեշտ են միկրոտարրեր` բոր, մանգան, պղինձ, ցինկ, մոլիբդեն, կոբալտ, վանադիում: Պղինձը մտնում է մի ամբողջ շարք օքսիդա-վերականգնման ֆերմենտների բաղադրության մեջ և մասնակցում ֆոտոսինթեզի, ածխաջրային և սպիտակուցային փոխանակման պրոցեսներին: Հողում պղնձի պակասության դեպքում խիստ նվազում է ցորենի բերքատվությունը: Պղնձի պակասությունը անասնակերում առաջացնում է կենդանիների մոտ լիզուխան հիվանդությունը: Պղինձը սուր տոքսիկ չէ մարդու համար: Այն անհրաժեշտ տարր է, որը մասնակցում է մի շարք ֆերմենտների և հորմոնների աշխատանքին, արյունաստեղծման պրոցեսին: Սակայն մեծ քանակության դեպքում այն տոքսիկ է: Օրական թույլատրելի սահմանը մարմնի մասսայի 1 կգ–ի հաշվով 500 մկգ է: Որպես օքսիդիչ քայքայում է С և А վիտամինները, վատացնում է օրգանալեպտիկ հատկությունները, նպաստում լիպիդների օքսիդացումից μավականին տոքսիկ արգասիքների առաջացմանը ճարպերում և յուղերում: Այսպիսով, անալիտիկ հսկողությունը շրջակա միջավայրում, հատկապես հողում, պղնձի առկայության նկատմամբ արդիական խնդիր է: Գրականության մեջ բերված են ԱԱՍ և ԻՎԱ մեթոդները, որոնք օժտված են բարձր զգայունությամբ, սակայն պահանջվում է անալիզվող նմուշի նախապես խտացում կամ նոսրացում: Ֆոտոմետրիկ մեթոդները մատչելի են, սակայն օգտագործվող ռեագենտների զգայունությունը սակավ է (ε=35000): Առաջարկվում է պղնձի արագ որոշման ռենտգենա¬սպեկտրալ մեթոդ առանց նմուշի քայքայման: Մասսայական անալիզների համար ագրոքիմիական մեթոդները պետք է տան առավել կոռելյացիա պարարտանյութերի էֆեկտիվության հետ: Այդ մեթոդների տեխնիկան պետք է թույլ տա մաքսիմալ ավտոմատացնել բոլոր անալիտիկ պրոցեսները, նպատակ ունենալով սարքավորել անալիզի հոսքային գծերը:
Հրատարակութեան վայրը:
Ստեփանակերտ
Տեսակ:
Ձեւաչափ:
Թուայնացում:
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան