Նիւթ

Վերնագիր: Տիրան արք. Ներսոյանի գաղափարային ձևավորման վաղ շրջանը և արմաշականությունը

Ստեղծողը:

Պողոսյան, Սամվել

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Հրապարակման ամսաթիւ:

2018-

Հատոր:

2023

Համար:

2 (17)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Պաշտոնական URL:

www.artsakhlib.am

Լրացուցիչ տեղեկութիւն:

Poghosyan Samvel, Погосян Самвел

Այլ վերնագիր:

The Early Period of Abp. Tiran Nersoyan’s Ideological Formation and the Theological Tradition of Armash ; Ранний период формирования идеологии Архиепископа Тирана Нерсояна и богословская традиция армаша

Ենթավերնագիր:

(համառոտ ուրվագիծ)

Ամփոփում:

Որո՞նք են քսաներորդ դարի հայ նշանավոր աստվածաբան Տիրան արք. Ներսոյանի վաղ գրվածքների հիմնական գաղափարները, ինչպե՞ս են դրանք ձևավորվել և ի՞նչ ձևով են առնչվում Արմաշի Դպրեվանքի ավանդությանը։ Այս հոդվածի նպատակը տվյալ հարցերի պատասխանները հնարավորինս ուրվագծելն է։ Չնայած Տիրան արք. Ներսոյանի՝ որպես եկեղեցական գործչի հայտնի լինելուն, ինչպես նաև նրա մասին գրված հոդվածներին և գրքույկներին, այդուհանդերձ նրա գաղափարներն ու արմաշականության հետ ունեցած հարաբերություններին վերաբերող հարցերը դեռևս համապարփակ ուշադրության չեն արժանացել: Այդ անելու համար այստեղ վերլուծական մեթոդով փորձ է արվել վերընթերցել Տիրան սրբազանի վաղ գրվածքները, մատնանշել արմաշական ավանդության հետ ունեցած փոխհարաբերությունները ու կրած ազդեցությունները և հիմք նախապատրաստել այս ոլորտում հետագա ուսումնասիրությունների համար։ Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Տիրան արք. Ներսոյանի վաղ գրվածքների և հետագա հոդվածների և ուսումնասիրությունների մեջ առանցքային են արմաշական ավանդությունից ժառանգված և վերարծարծված թեմաները։ Այդուհանդերձ, շարունակելով արմաշական ավանդությունը՝ երջանկահիշատակ սրբազանը հիմնականում արմատապես վերանայել է արմաշական հայտնի ուղղությունների բովանդակությունը և մոտեցման ձևերը` հաճախ քննադատելով և սուր հակադրության մեջ մտնելով արմաշական հայտնի մտավորականների հետ։
This article outlines main themes of the early period of Tiran Nersoyan’s writings. Based on his first articles, archival materials and some of his later works an attempt is made to show the general theological ideas that the author developed until the end of his life. The early romanticist, ecclesiological, historical-critical, canonical and ecclesial-political ideas and approaches of T. Nersoyan are examined. Reference is also made to the prevailing theological approaches of T. Nersoyan’s time and environment, especially to Armash monastery theological tradition, from which he often drew his main themes, while freely criticizing Despite there are some works about the life and thoughts of T. Nersoyan, however, they pay too little attention to the main topics of his theology. By creating a general picture of the development of T. Nersoyan’s little-known ideas and showing the break with his tradition, this study prepares the ground for a deeper and more comprehensive approach to the concepts he explored and presented.
В данной статье преставлены основные темы раннего периода творчества Архиепископа Тирана Нерсояна. На основе его первых статей, архивных материалов и некоторых поздних работ делается попытка показать общие богословские идеи, которые автор развивал до конца своей жизни. Рассматриваются ранние романтические, церковно-экклезиологические, историко-критические, канонические и церковно-политические идеи и подходы Т. Нерсояна. Внимание уделяется также преобладающим богословским подходам данного времени применительно к творчеству Т. Нерсояна, особенно богословской традиции монастыря Армаш, из которой он часто черпал свои основные темы, при этом свободно критикуя элементы содержания и метода. Несмотря на то, что существуют ряд работ о жизни и деятельности Т. Нерсояна, однако в них мало внимания уделено главным темам его богословского учения. Создавая общую картину развития малоизвестных идей Т. Нерсояна и показывая разрыв с богословской традицией Армаша, данное исследование подготавливает почву для более глубокого и всестороннего подхода к концепциям, которые Т. Нерсоян исследовал и представлял. Ниже предпринята попытка обобщить и заново классифицировать главные темы и предпосылки их формирования.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ԱԵԳՄՄ հրատ. ; «ԱՐՑԱԽ» հրատ.

Ձեւաչափ:

pdf

Չափեր:

էջ 38-50

Նոյնացուցիչ:

oai:arar.sci.am:362689

Նիւթին հաւաքածոները:

Վերջին անգամ ձեւափոխուած է:

Sep 8, 2023

Մեր գրադարանին մէջ է սկսեալ:

Sep 8, 2023

Նիւթին բովանդակութեան հարուածներուն քանակը:

40

Նիւթին բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/392059

Ցոյց տուր նկարագրութիւնը RDF ձեւաչափով:

RDF

Ցոյց տուր նկարագրութիւնը OAI-PMH ձեւաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը կ'օգտագործէ 'cookie-ներ'։ Յաւելեալ տեղեկատուութիւն