Object

Title: Ակնաշենի 2015 թ. պեղումներով փաստագրված քարի ինդուստրիայի ուսումնասիրության արդյունքները

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2023

Number:

2 (668)

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Джугарян Алексан, Азатян Карен, Juharyan Alexan, Azatyan Karen

Other title:

Results of Stone Industry Analysis from Aknashen based on Materials from 2015 Excavations ; Результаты исследований каменной индустрии на основе материалов из раскопок Акнашена 2015 года

Corporate Creators:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Coverage:

251-267

Abstract:

Սույն աշխատանքը ներկայացնում է Ակնաշեն ուշնեոլիթյան (մ.թ.ա. VI հազ. I կես) բնակատեղիի 2015 թ. պեղումներից փաստագրված քարի ինդուստրիայի հնագիտական և երկրաքիմիական վերլուծության արդյունքները: Հնավայրը պեղվում է սկսած 2004 թ. հայ-ֆրանսիական համատեղ արշավախմբի կողմից՝ Ռ. Բադալյանի ղեկավարությամբ: Ընդհանուր առմամբ, հուշարձանի պեղումներից փաստագրվել է շուրջ 50000 վանակատե առարկա. մեր ուսումնասիրության նյութ են դարձել 2015 թ. 9, 10, 11, 12 (մոտ 100մ2 տարածք) քառակուսիների վերին՝ I-III hորիզոններից փաստագրված ողջ քարե գտածոները (2035 հատ): Վերոնշյալ նյութը նախ ենթարկվել է տիպաբանական և տեխնիկաձևաբանական վերլուծության: Այնուհետև նեոլիթյան ոչ խաթարված իրավիճակներից առանձնացվել են 118 հատ վանակատե իրեր, որոնց քիմիական առանձնահատկությունները որոշելու և գտածոներն իրենց ծագման աղբյուրին վերագրելու համար օգտագործվել է շարժական ռենտգենային ֆլուորեսցենցիայի (pXRF) մեթոդը:
В работе представлены результаты геохимических и типологических исследований каменной индустрии позднего неолита (1 пол. VI тыс. до н.э.) на основе материалов раскопок 2015 года, проводившихся в Акнашене. Раскопки памятника были начаты в 2004 году армяно-французской зкспедицией под руководством Р. Бадаляна. В общей сложности во время раскопок было выявлено около 50000 обсидиановых предметов. Материалом данного исследования стали 2035 предметов из обсидиана, выявленных в 2015 году из первых трех горизонтов раскопок ‒ 9, 10, 11, 12 (около 100 м2). В первую очередь был проведен их типологический и технико-морфологический анализ. Далее из неразрушенных слоев были выбраны 118 обсидиановых предметов, которые были проанализированы методом портативной рентгенофлуоресценции с целью определения их геохимического состава для уточнения их региональной принадлежности.
In this study the results of geochemical and typological analysis of late Neolithic settlement Aknashen (1st half of the 4th millennium BC) are presented. The excavations in Aknashen have started in 2004 by Armenian-French expedition under the direction of R. Badalyan. Totally 50000 obsidian objects were found during the excavation. The subject of this study are the whole lithics (2035 objects) excavated in 2015 from 1st, 2nd and 3rd horizones of 9 to 12 trenches. The material was first subjected to typological and technical-morphological analysis. Then from the undisturbed Neolithic context 118 obsidian objected were selected which were subjected for Portable X-Ray flourecense analysis to determine their geochemical features and to attribute them to their sources.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Format:

pdf

Identifier:

click here to follow the link ; oai:arar.sci.am:362656

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Sep 24, 2024

In our library since:

Sep 7, 2023

Number of object content hits:

86

All available object's versions:

https://arar.sci.am/publication/392010

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information