Օբյեկտ

Վերնագիր: Խոզերի վարակիչ ատրոֆիկ ռինիտ հիվանդության տարածվածությունը ՀՀ որոշ մարզերում և դրա դեմ իրականացվող պայքարի միջոցառումները

Ստեղծողը:

Հակոբյան, Ա. Ռ.

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Հրապարակման ամսաթիվ:

2022

Հատոր:

3/79

ISSN:

2579-2822

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Акопян А. Р., Hakobyan A. R.

Այլ վերնագիր:

Распространенность инфекционного атрофического ринита свиней в некоторых регионах РА и меры борьбы с ним ; Prevalence of Swine Atrophic Rhinitis in Some Regions of Armenia and its Control Measures

Համատեղ հեղինակները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Աջակից(ներ):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Ծածկույթ:

300-304

Ամփոփում:

Խոզերի ատրոֆիկ ռինիտը ներկայումս տարածված է ՀՀ Արմավիրի և Կոտայքի մարզերի որոշ խոզաբուծական տնտեսություններում: Հետազոտությունների համաձայն՝ հիվանդության նկատմամբ ընկալունակ են բոլոր ցեղատեսակների և սեռատարիքային խմբերի խոզերը, սակայն բնորոշ կլինիկական ախտանիշները դրսևորվում են 3-5 ամսական բտման մատղաշի մոտ: Հայաստանում հիվանդության տարածմանը նպաստում են խոզաբուծական տնտեսությունների միջև տնտեսական կապերը: Անապահով խոզաբուծական տնտեսությունների առողջացումը, ինչպես նաև հարուցչի հետագա տարածումը կանխող միջոցառումները իրականացվել են հիվանդության կանխարգելման և պայքարի միջոցառումների հրահանգի համաձայն: Բուժման նպատակով կիրառվել է Սուլֆապրիմ 48-ԲՏ պատրաստուկը:
Атрофический ринит свиней в настоящее время широко распространен в некоторых свиноводческих хозяйствах Армавирской и Котайкской областей РА. Согласно исследованиям, к заболеванию восприимчивы свиньи всех пород и половозрастных групп, но типичные клинические симптомы проявляются у подсвинков на 3-5-месячном откорме. Распространению болезни в Армении способствуют экономические связи между свиноводческими фермами. Оздоровление неблагополучных свиноводческих хозяйств, а также мероприятия по предотвращению дальнейшего распространения возбудителя заболевания проводились согласно директиве о мерах профилактики и борьбы с болезнями. Для лечения использовали препарат "Сульфаприм 48-БТ".
Currently, the atrophic rhinitis of pigs is registered in some pig breeding farms of the Armavir and Kotayk regions. According to investigations swines of all breed and sex-age groups are susceptible to the disease but the inherent symptoms are manifested in the 3-5-month-old fattened gilts. In Armenia the spread of the mentioned disease is promoted by the disposing factors and economic relationships between pig breeding farms. Rehabilitation of insecure pig breeding farms, as well as measures to prevent the further spread of the pathogen, were carried out in accordance with the directive on measures for the prevention and control of diseases. Sulfaprim 48-BT preparation was used for treatment.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀԱԱՀ հիմնադրամ

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:358829

Թվայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Jun 21, 2024

Մեր գրադարանում է սկսած:

Apr 25, 2023

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

13

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/387953

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն