Օբյեկտ

Վերնագիր: Սփյուռքի ավանդական համայնքային կառույցների և նոր միգրանտների առնչությունների հարցի շուրջ

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիվ:

2022

Համար:

3

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Галстян Мигран, Акопян Гаяне, Galstyan Mihran, Hakobyan Gayane

Այլ վերնագիր:

К вопросу о связях традиционных общинных структур диаспоры и новых мигрантов ; About the Relationship between Traditional Diaspora Community Structures and New Migrants

Համատեղ հեղինակները:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017)

Ծածկույթ:

193-207

Ամփոփում:

Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունից հետո հայերի մի մասը բռնի տեղահանվեց և բնակություն հաստատեց աշխարհի տարբեր երկրներում: Հայության այս խմբերը և նրանց ձևավորած համայնքները գրականության մեջ հիշատակվում են որպես ավանդական, դասական սփյուռք: Հետխորհրդային Հայաստանից արտագաղթի պատճառով արտերկրի հայ ավանդական համայնքների կողքին հաստատվում են միգրանտների նոր խմբեր, որոնք բնորոշվում են որպես նոր սփյուռք: Ավանդական և նոր սփյուռքների միջև առկա են լեզվական, մշակութային, արժեքային որոշ տարբերություններ, որոնք խոչընդոտում են սփյուռքի ավանդական համայնքային կազմակերպությունների և նոր միգրանտների միջև համագործակցությունը՝ հանգեցնելով խմբային կենսաձևի: Նրանց միջև թույլ հարաբերություններ են ձևավորված հատկապես համայնքային կառույցների հետ համագործակցության, երեխաների՝ կիրակնօրյա դպրոցներ հաճախելու, նյութական և ոչ նյութական աջակցության հարցերում: Համագործակցության համեմատաբար բարձր ցուցանիշներ են արձանագրվել համայնքային միջոցառումներին մասնակցության դեպքում, սակայն դրանք կրում են հատվածային բնույթ և տարբեր են՝ արտագաղթի երկրի գործոնով պայմանավորված:
Армянские общины, возникшие в разных странах мира после Геноцида армян, осуществленного Турцией, принято характеризовать как традиционную и классическую диаспору. В результате эмиграции из постсоветской Армении в этих странах обосновываются новые группы мигрантов, которые представляют собой новую диаспору. Между традиционной и новой диаспорами существуют определенные языковые, культурные, ценностные различия, затрудняющие сотрудничество традиционных общинных организаций и новых мигрантов. Последнее приводит к групповօму образу жизни. Между ними налаживаются слабые связи, особенно в вопросах участия в общинных организациях, посещения детьми воскресных школ, материальной и иной поддержки. Относительно высокими показателями тесного сотрудничества характеризуется участие в общинных мероприятиях, однако они носят сегментарный характер и различаются в зависимости от страны миграции.
After the Genocide committed by Turkey, many Armenians were forcibly separated from their homeland and settled in different countries of the world. These groups of Armenians and the communities formed by them are referred to as the traditional, classical Diaspora in the academic literature. Due to emigration from post-Soviet Armenia, new groups of migrants have been established alongside traditional Armenian communities abroad that are defined as a new Diaspora. There are certain linguistic, cultural, and value differences between the traditional and new Diasporas, which hinders the cooperation of new migrants and traditional Diaspora community organizations, the latter leads to formation of group lifestyle. Weak relationships have been formed between them, especially in terms of membership in community structures, children’s attendance to Sunday schools, material and non-material support. Relatively high levels of cooperation have been reported on participation in community events, but the participation has fragmented nature and vary based on the country of emigration factor.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

սեղմիր այստեղ կապին հետևելու համար ; oai:arar.sci.am:340360

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Jun 12, 2025

Մեր գրադարանում է սկսած:

Jan 23, 2023

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

103

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/366595

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն