Օբյեկտ

Վերնագիր: 1915 թ. Հայոց ցեղասպանության հետևանքով ճարտարապետական լքված ժառանգության հատուցման խնդիրները

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Արվեստագիտական հանդես=Искусствоведческий журнал=Journal of Art Studies

Հրապարակման ամսաթիւ:

2019

Համար:

1

ISSN:

2579-2830

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Кертменджян Давид, Kertmenjian David

Այլ վերնագիր:

Проблемы компенсации наследия, покинутого в результате армянского геноцида 1915 года ; The demolished tradition of armenian architecture during 1915 genocide and its current reimbursement problems

Ամփոփում:

Ուսումնասիրությունը կազմված է նախաբանին հաջորդող չորս մասերից։ Այս հոդվածով ներկայացված առաջին և երկրորդ մասը, կիզակետում է վերցնում ակնարկված գույքի քանակական հաշվառումը ցեղասպանությունից առաջ և հետո։ Փաստորեն ստատիստիկայի անլիարժեքության պատճառով աշխատությունը հիմնվում է տարատեսակ բնակավայրերի եկեղեցացուցակների տվյալների վրա։ Բնականաբար սա տնտեսական տվյալների հաշվառման միջնադարյան մոտեցում է, քանի որ ժամանակահատվածը այնպիսին է, որ արդի քաղաքաշինական մեթոդները դեռևս ներդրված չէին։ Մանավանդ որ ժամանակի Օսմանյան կայսրության գոյություն ունեցող տվյալները վստահելի չեն և խեղաթյուրված են։ Ներկայացվող ուսումնասիրությունում հոգևոր շենքերի հաշվառումը կատարվել է երկու մասով։ Առաջին մասում ընդգրկվել են տեղագրական տվյալները, որոնք կատարվել էին մինչև ցեղասպանության արհավիրքի տարիները։ Մինչդեռ սույն՝ երկրորդ հոդվածում ընդգրկված նյութերը ներառում են ցեղասպանության տարիներին հաջորդող դաշտային դի- տումները, որոնք ներառում են հետևյալ նյութերը՝ ա) Ժան-Միշել Թիերին և ֆրանսիական արշավախմբի տվյալները, բ) Միլանոյի Պոլիտեքնիկի կամ իտալական արշավախմբի ուսումնասիրությունները, գ) Թոմ Սինկլերի և անգլիական արշավախմբի տեղեկատվությունը, դ) պրոֆ. Վազգեն Բարսեղյանի ղեկավարությամբ կատարված Տրոյ Նյու Յորքի համալսարանի միքրոֆիշերի բազմահատորյակը, ե) Ռիչարդ Հովհաննեսյանի ղեկավարությամբ Քալիֆորնիայի համալսարանի լոսանջելեսյան մասնաճյուղի հրատարակությունները՝ նվիրված Արևմտյան Հայաստանի քաղաքների և գավառների ուսումնասիրությանը, զ) Ստամբուլի ՀԱՅՃԱՐ կազմակերպության կողմից նախաձեռնված Արևմտյան Հայաստանի տարածքների ուսումնասիրությունները, է) «Երկիր և Մշակույթ» կազմակերպության կողմից նախաձեռնված ուսումնասիրու- թյունները և այլն։ Ընդհանուր առմամբ դաշտային դիտումներով հաշվառված են 506 վանքեր, 2228 տարբեր մեծության եկեղեցիներ. փաստն այն է, որ ակնարկվող դիտումները շատ քիչ նյութ կարողացան ավելացնել եղած տվյալներին։ Այնուամենայնիվ նշելու հանգամանք է, որ անհամեմատ մեծ քանակությամբ են դաշտային դիտումներով հավաքված խնդրո առարկա հուշարձանների վերաբերյալ գրաֆիկական և լուսանկարչական նոր նյութերը։

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ.

Ձեւաչափ:

pdf

Չափեր:

էջ 164-187

Նոյնացուցիչ:

oai:arar.sci.am:328651

Լեզու:

hy

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

May 22, 2025

Մեր գրադարանում է սկսած:

Nov 9, 2022

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

19

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/356805

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն