Object

Title: Разработка избирательного высокочувствительного спектрофотометрического метода определения германия в присутствии кремния

Հրապարակման մանրամասներ:

Հայաստանի քիմիական հանդեսը լույս է տեսնում 1957 թվականից տարին 4 անգամ։ 1957-1965թթ․ ամսագիրը կոչվել է «ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր։ Քիմիական գիտություններ», 1966-1994թթ․ վերանվանվել է «Հայաստանի քիմիական ամսագիր», իսկ 1995թ-ից առ այսօր՝ կոչվում է «Հայաստանի քիմիական հանդես»։

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Հայաստանի քիմիական հանդես =Chemical Journal of Armenia

Հրապարակման ամսաթիվ:

2022

Հատոր:

75

Համար:

2

ISSN:

0515-9628

Լրացուցիչ տեղեկություն:

Հայրիյան Է․ Ք․, Կարապետյան Ա․ Ա․, Օհանյան Ն․ Ա․, Միրզոյան Լ․ Ա․, Բաղդասարյան Լ․ Ս․, Hairiyan E. Kh. , Karapetyan A. A., Oganyan N. A., Mirzoyan L. A., Baghdasaryan L. S.

Այլ վերնագիր:

Գերմանիումի որոշման բարձր զգայնությամբ ընտրողական սպեկտրոֆոտոմետրիկ մեթոդի մշակում սիլիցիոիմի առկայությամբ ; Development Of A Selective Highly Sensitive Spectrophotometric Method For The Determination Of Germanium In The Presence Of Silicon

Համատեղ հեղինակները:

Институт общей и неорганической химии им. М.Г. Манвеляна НАН Республики Армения

Աջակից(ներ):

Պատ․ խմբ․՝ Ա․ Լ․ Մնջոյան (1957-1962) ; Գլխ․ խմբ․՝ Գ․ Տ․ Թադևոսյան (1962-1973) ; Մ․ Հ․ Ինճիկյան (1974-1976)

Ծածկույթ:

149-156

Ամփոփում:

Спектрофотометрическим методом установлено, что избирательное определение германия (IV) в присутствии кремния (IV) достигается тем, что анализируемый раствор последовательно обрабатывают раствором молибдата натрия в присутствии азотной кислоты при pH (0.50-0.65) при концентрации молибдата натрия (1.2-3.0)·10-2 М и раствором метиленового голубого также в присутствии азотной кислоты при pH (0.1-0.15).
Գերմանիումի փոքր քանակներն առավել հաճախ որոշում են լուսաչափական եղանակով։ Օգտագործվող ռեագենտների համեմատական ցածր ընտրողականության պատճառով բարդ խառնուրդներում գերմանիումի որոշումը հնարավոր է դառնում միայն ուղեկցող տարրերից բաժանելուց հետո։ Այդ նպատակով առավել հաճախ կիրառվում է գերմանիումի թորումը GeCl4-ի ձևով կամ լուծահանումը օրգանական լուծիչներով, առավելապես CCl4-ով։ Գերմանիումի լուսաչափական որոշման եղանակներից առավել զգայուն է մոլիբդոգերմանական հետերոպոլիթթվի (ՄԳԹ) և հիմնային ներկանյութերի (ՀՆ) փոխազդեցությունից առաջացած կոմպլեքսային ասոցիատների կիրառումը։ Սակայն բոլոր այդ եղանակները կիրառելի չեն, երբ հետազոտվող լուծույթում առկա է սիլիցիում։ Այդ դեպքում պահանջվում է, որ GeCl4-ի լուծույթի մեջ սիլիցիումը բացառվի։ Առավել հաճախ օգտագործվող եղանակներից ֆենիլֆլուորոնը և այլ տրիօքսիֆլուորոններ ընտրողական են սիլիցիումի նկատմամբ, սակայն զգայնությամբ անհամեմատ զիջում են ՄԳԹ-ՀՆ կոմպլեքսային ասոցիատներն օգտագործող եղանակներին։ Հետևաբար՝ գերմանիումի որոշման այնպիսի եղանակի մշակումը, որն օժտված կլինի բարձր զգայնությամբ և հնարավորություն կտա իրականացնելու գերմանիումի որոշումը սիլիցիումի առկայությամբ, կդառնա քիմիական անալիզի հուսալի, ստուգողական եղանակ։ Տվյալ աշխատանքի նպատակն է գերմանիումի որոշման ընտրողականության բարձրացումը սիլիցիումի նկատմամբ՝ միաժամանակ պահպանելով դրա որոշման բարձր զգայնությունը։ Հաշվի առնելով, որ ՄԳԹ-ի առաջացման թթվային միջակայքը կարելի է տեղաշարժել դեպի առավել թթվային մարզ (pH 0.50-0.65), նատրիումի մոլիբդատի կոնցենտրացիայի բարձրացման պայմաններում Si(IV)-ի զգալի մեծ քանակների առկայությամբ մշակվել է Ge(IV)-ի որոշման բարձր զգայնության սպեկտրոֆոտոմետրիկ մեթոդ (ε = 4.5·105լ · մոլ-1· սմ-1; CՆ = 7.0նգGe/մլ; CՎ = 1,4մկգGe/մլ)։ Ge-ի որոշումը տվյալ կոնցենտրացիայի միջակայքում հնարավոր է 28 մկգ Si-ի առկայությամբ։
Small amounts of germanium are most often determined photometrically. Due to the relatively low selectivity of the reagents used, the photometric determination of germanium in a complex mixture is possible only after its separation from accompanying elements. For this purpose, the most commonly used is distillation of germanium in the form of GeCl4, or its extraction with organic solvents, mainly with carbon tetrachloride. The spectrophotometric method has established that the selective determination of germanium (IV) in the presence of Si (IV) is achieved by sequential treatment of the analyzed solution with a solution of sodium molybdate in the presence of nitric acid at pH 0.50-0.65 at a concentration of sodium molybdate (1.2-3.0)·10-2 M and with a solution of methylene blue also in the presence of nitric acid at pH 0.1-0.15. Of the photometric methods for the determination of germanium, the most sensitive are methods using complex associates (CA) of molybdogermanic acid (MGA) with basic dyes (BD). However, all these methods are not applicable in cases where the analyzed solution contains silicon and it is required to separate germanium so that silicon does not get into the distillate or the GeCl4 re-extract. Most often, methods using phenylfluorone and other trioxyfluorones are selective with respect to silicon, but they are much inferior in sensitivity to methods using the MGA-BD compounds. Therefore, the development of a method for the determination of germanium, which would have increased sensitivity and would allow the determination of germanium in the presence of silicon, would become a reliable control method in chemical analysis. The purpose of this study is to increase the selectivity of the determination of germanium (IV) in the presence of silicon (IV) while maintaining high sensitivity.


Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

«Գիտություն» հրատ.

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

click here to follow the link ; oai:arar.sci.am:325530

Թվայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Object collections:

Last modified:

Sep 24, 2024

In our library since:

Sep 14, 2022

Number of object content hits:

79

All available object's versions:

https://arar.sci.am/publication/353315

Show description in RDF format:

RDF

Show description in OAI-PMH format:

OAI-PMH

Objects

Similar

This page uses 'cookies'. More information