Օբյեկտ

Վերնագիր: Եղիշե Չարենցի ստեղծագործության պատմականության նախադրյալները (Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի առթիվ).

Ստեղծողը:

Գասպարյան, Դավիթ

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների =Herald of the Social Sciences

Հրապարակման ամսաթիվ:

2022

Համար:

2

Լրացուցիչ տեղեկություն:

Гаспарян Давид, Gasparyan David

Այլ վերնագիր:

Preconditions of Historicity in Yeghishe Charents' Works (On the 125th Anniversary of Yeghishe Charents) ; Предпосылки историчности произведений Егише Чаренца (к 125-летию со дня рождения Егише Чаренца)

Համատեղ հեղինակները:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Ծածկույթ:

135-153

Ամփոփում:

Պատմականությունը Չարենցի ստեղծագործության հիմքն է: Դա պայմանավորված է իրեն որպես գրող պատմության մաս, պատմության կերտող ուժ տեսնելու հատկությամբ, որն ի վերջո հասավ իր օրերի պատմիչը լինելու գիտակցության: Չարենցը գեղարվեստի լեզվով կերտում էր իր օրերի պատմությունը, որի վկայությունը նրա բոլոր գործերն են՝ սկսած 1915-1920 թթ. գործերից մինչև կյանքի վերջում գրած անտիպ էջերը: Ընդգրկում է 1910-1930-ական թթ. բարդ ու հարուստ ժամանակը, երբ գրականությունը ձուլված էր պատմությանը: Պատմականությունը Չարենցի համար պայմանավորված էր պատմական իրադարձություններով, պատմական դեմքերով, պատմական գործերով, պատմությունը շարժող գաղափարներով: Այս տեսադաշտում հայոց պատմությունն է՝ ցեղասպանություն, Հոկտեմբերյան հեղափոխություն, հայոց պետականության վերականգնում, Առաջին Հանրապետություն, Կարսի անկում, Հայաստանի խորհրդայնացում, երկրի կառուցում, նոր մարդիկ, նոր խնդիրներ… Այս ճանապարհին Չարենցը պատկերեց ոչ միայն պատմական դեմքերի՝ խմբապետ Շավարշ, Լիպարիտ Մխչյան, Լենին, Մյասնիկյան, Խանջյան և ուրիշներ, այլև հայտնաբերեց Homo Sapiens-ին փոխարինած Homo Sօvetikus-ին: Չարենցը տեսավ խորհրդային քաղաքական այն տեղաշարժերը, որոնք Homo Sօvetikus-ի գործունեությամբ հասցրին 1937 թվականի բռնաճնշումներին, որոնց զոհ գնաց նաև ինքը: Պատմական այս շրջանի գեղարվեստական վավերացումներ են Չարենցի անխտիր բոլոր գործերը՝ սկսած «Երկիր Նայիրի» վեպից մինչև «Էպիքական լուսաբաց», «Գիրք ճանապարհի» ժողովածուները, հետագա տարիների անտիպ ժառանգությունը:
История – основа творчества Чаренца. Как писатель, он осознавал себя частью истории. Чаренц описывал исторические события языком искусства, о чем свидетельствуют все его произведения. Первая мировая война, геноцид, Октябрьская революция, восстановление армянской государственности, Первая Республика, падение Карса, советизация Армении, строительство страны, новые люди, новые проблемы – вот неполный перечень исторических событий и реалий, нашедших отражение в его многогранном творчестве. В своей поэзии он обращался ко многим историческим личностям, таким как Хмбапет Шаварш, Липарит Мхчян, Ленин, Мясникян, Ханджян и другие. Он создал образ Homo Sovetikus-а, пришедшего на смену Homo Sapiens. Чаренц был свидетелем советских политических катаклизмов, приведших к репрессиям 1937 года, жертвой которых стал сам. Художественным подтверждением этого исторического периода являются все произведения Чаренца, начиная с романа «Страна Наири» и кончая сборниками «Эпический рассвет» и «Книга пути». Этот исторический этап нашел отражение и в его неизданном литературном наследии.
History is the basis of Charents's work. This is due to his ability to see himself as a part of history as a writer, a force that created history, which eventually came to realize the historian of his day. Charents used to write the history of his days in the language of art, which is evidenced by all his works, starting with 1915-1920 from works to atypical pages written at the end of life. It covers 1910-1930s, a difficult however rich time when literature was assimilated into history. For Charents, history was conditioned by historical events, historical figures, historical works, ideas that move history. In this field of view is the Armenian history: Genocide, October Revolution, restoration of the Armenian statehood, the First Republic, the fall of Kars, the sovie-tization of Armenia, the building of the country, new people, new problems… In this way, Charents not only portrayed historical figures, such as group leaders Sha-varsh, Liparit Mkhchyan, Lenin, Myasnikyan, Khanjyan and others, but also discovered Homo Soveticus, which replaced Homo Sapiens. Charents saw the Soviet political upheavals that led to the repressions of 1937 through the activities of Homo Soveticus, of which he himself fell victim. Artistic confirmations of this historical period are all the works of Charents, from the novel "Yerkir Nayiri" to the collections "Epic Dawn" = "Epic Light" and "Book of the Road" = "Book of Roads", the atypical heritage of the following years.


Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

սեղմիր այստեղ կապին հետևելու համար ; oai:arar.sci.am:325370

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Sep 2, 2022

Մեր գրադարանում է սկսած:

Aug 30, 2022

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

11

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/353144

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն