Мелконян В. Г., Melkonyan V. G.
В пути превращения Ленинакана в промышленный город(голоса людей как источник исследования) ; The Way of Leninakan’s Becoming an Industrial City (People's Voices as a Source of Study)
Աշխատանքում 1920-1930-ական թթ. իրականության զարգացումների մասին դիտարկումներ են արվում մարդկանց պատմությունների և «մարդկանց ձայների» միջոցով ներկայացնելով ոչ թե այդ ժամանակահատվածում Լենինականի քաղաքային իրականությունը, այլ խորհրդային իրականության ընկալումը և դրա հանրայանցումը: Ցավոք, այսօր արդեն սահմանափակ են խնդրո առարկայի վերաբերյալ ազգագրական նյութեր գրառելու հնարավորությունները։ Հատուկենտ են այն բանասացները, որ դեռ հիշում են ու կարող են ներկայացնել 1920-30-ական թթ. Առօրեականությունը, քաղաքային կյանքը։ Դիտարկվել է մասնավորապես 1920-30-ական թթ. սկզբի, այսինքն՝ նախապատերազմյան շրջանի պարբերական մամուլը՝ ի դեմս քաղաքային «Բանվոր» թերթի նյութերի։ Ընդ որում, չնայած նրանցում գաղափարախոսական-քարոզչական տարրի ցայտուն առկայությանը, այնուամենայնիվ բազմաթիվ հրապարակումներում կարելի է տեսնել ազգագրական տեսանկյունից խիստ ուշագրավ ու կարևոր նկարագրություններ։ Ակնհայտ է, որ կատարվածի սահմաններում հնարավոր չէ ներկայացնել մամուլի նյութերն ամբողջությամբ, ուստի ներկայացվել և վերլուծվել են հիմնականում այն նյութերը, որոնք առավելագույնս համահունչ են սույն աշխատանքի խնդիրների շրջանակին, վերականգնվում և ներկայացվում է այն ժամանակաշրջանը, երբ Լենինականը արհեստագործական քաղաքից անցում էր կատարում արդյունաբերական քաղաքի՝ իր բազմաթիվ հիմնախնդիրների ծանր բեռը շալակին:
В 1920-1930-ых годах, когда Ленинакан постепенно превращался из ремесленного города в промышленный, ему приходилось решать ряд стоящих перед ним проблем. Они были разнообразными: начиная с подготовки опытных рабочих, заканчивая ответственным отношением к работе и т.д. Лучшим инструментом для постановки и решения этих вопросов стала периодическая печать, когда страна пыталась решать свои проблемы голосом народа.
In 1920-1930, when Leninakan was slowly turning from a craft city into an industrial one,it had to solve a number of problems. And they ranged from creating skillful workers to the responsible attitude towards their work. The best tool for raising these issues was the periodical press, when the Soviet Union was trying to solve its problems through the voices of the people
կապին հետեւելուն համար սեղմէ հոս ; oai:arar.sci.am:297025
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան
Jun 26, 2024
Jan 12, 2022
19
https://arar.sci.am/publication/323984
Հրատարակութեան անունը | Թուական |
---|---|
Մելքոնյան, Վարդուհի, Լենինականը արդյունաբերական քաղաք դառնալու ճանապարհին («մարդկանց ձայները» որպես ուսումնսսիրության աղբյուր) | Jun 26, 2024 |
Գևորգյան, Լիաննա
Գաբրիելյան, Մխիթար
Մատիկյան, Հասմիկ
Սարգսյան, Արմեն Գլխավոր խմբ.՝ Վալերի Ավանեսյան
Մելքոնյան, Վարդուհի