Օբյեկտ

Վերնագիր: Из истории армяно-индийских связей

Ստեղծողը:

Р. А. Абрамян

Տեսակ:

Статья

Հրապարակման մանրամասներ:

«Պատմա-բանասիրական հանդես»-ը լույս է տեսնում 1958 թվականից։ Հիմնադիր խմբագիր ՝ Մ․ Գ․ Ներսիսյան

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Պատմա-բանասիրական հանդես =Historical-Philological Journal

Հրապարակման ամսաթիվ:

1958

Հատոր:

2

Պաշտոնական URL:


Այլ վերնագիր:

Հայ-հնդկական կապերի պատմությունից; From the History of Indo-Armenian Relations

Աջակից(ներ):

Գլխ․ խմբ․՝ Մ․ Գ․ Ներսիսյան (1958-1998) ; Վ․ Միքայելյան (1999-2005) ; Գլխ․ խմբ․ պաշտոնակատար՝ Պ․ Մ․ Մուրադյան (2005) ; Ա․ Զաքարյան (2005) ; Գլխ․ խմբ․՝ Ս․ Հարությունյան (2006-2018) ; Ա․ Զաքարյան (2018-)

Ծածկույթ:

162-172

Ամփոփում:

Հոդվածում խոսվում է հայ-հնդկական հարաբերությունների մասին հնագույն շրջանից մինչև XIII դարր։ Հայ-հնդկական հարաբերություններն ունեն բազմադարյան պատմություն։ Աղբյուրների վկայությամբ դեռևս V դարում մ. թ. ա. Հայաստանի բնիկները տնտեսական կապերով կապված էին Հնդկաստանի հետ։ Հայաստանում հնդկական համայնքի գոյության մասին (I — IV դդ.) հետաքրքիր տեղեկություններ է պահվել ՀովՀ. Մամիկոնյանի «Պատմութիւն Տարօնոյ» աշխատության մեջ։ Այդ տեղեկություններից երևում է, որ հնդկական համայնքն իր գոյությունը պահել է մի քանի հարյուր տարի։ Պատմական կողմնակի աղբյուրներից բերված փաստերով ապացուցվում է պատմիչի հաղորդած տեղեկությունների հավաստիությունը ։ Հայ-հնդկական հարաբերությունները շարունակվում էին հաջորդ դարերում ևս։ Հայերը Հնդկաստան էին արտահանում ներկեր, գունավոր կաշիներ և այլն։ Հնդիկները Դվինի, Արծնի և հայկական մյուս քաղաքների շուկաներում վաճառում էին համեմունքներ, դեղեր և այլն, որոնք հաճախ են հիշատակվում հայ մատենագրության մեջ։ Միջնադարում հայ գիտնականները մեծ ուշադրություն են դարձրել Հնդկաստանի վրա։ Յոթերորդ դարի հայ գիտնական Շիրակացին իր «Աշխարհացոյց»-ի մեջ մեծ տեղ է տվել Հնդկաստանին, մանրամասն նկարագրել է նրա բնությունը, կենդանական աշխարհը և այլն։ Առաջին հայ գաղթավայրերը Հնդկաստանում հանդես են գալիս VIII դարում։ Հայ-հնդկական միջնադարյան կապերի լուսաբանման համար հետաքրքիր աղբյուր են հանդիսանում հայկական ձեռագիր-հուշարձանները: Յոթ տարբեր ընդօրինակություններով մեզ է հասել XII դարի Հնդկաստանի քաղաքների առևտրական ուղիների նկարագրությունը պարունակող մի ուղեգրություն։ Այդ ուղեգրությունից երևում է, որ այն կազմվել է Հնդկաստան այցելած մի հայ վաճառականի կողմից։ Հնդկաստանի մասին հետաքրքիր տեղեկություն է հաղորդում Հեթում Պատմիչը։ Նրա նկարագրությունից երևում է, որ կիլիկյան հայերը ևս սերտ տնտեսական հարաբերությունների մեջ են գտնվել Հնդկաստանի հետ։

Հրատարակիչ:

Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիա

Ստեղծման ամսաթիվը:

1958-08-04

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

oai:arar.sci.am:170071

Թվայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Sep 24, 2024

Մեր գրադարանում է սկսած:

Jun 22, 2020

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

157

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/187331

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Հրատարակության անուն Ամսաթիվ
Из истории армяно-индийских связей Sep 24, 2024

Օբյեկտի տեսակ՝

Նման

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն